Գլխավոր տեղեկություն
Համար
N 14-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.02.19/4(547).1 Հոդ.50.11
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2016
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.02.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 փետրվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 32016058

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

26 հունվարի 2016 թ.

N 14-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի ԹԻՎ 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով, 52-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2005 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները հաստատելու մասին» թիվ 102-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԹՌԻՉՔԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».

2) Հրամանի նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետով և 52-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով».

3) Հրամանի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սահմանել օդանավերի ավիացիոն անվտանգության նախաթռիչքային հսկողության իրականացման կանոնները՝ համաձայն հավելվածի:».

4) Հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:».

5) Հրամանի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) Հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԹՌԻՉՔԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ».

7) Հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հայաստանի Հանրապետության օդանավերի ավիացիոն անվտանգության նախաթռիչքային հսկողության իրականացման կանոնները մշակված են «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թվականի դեկտեմբերի 7-ի Չիկագոյի կոնվենցիայի թիվ 17 «Անվտանգություն» հավելվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 1307-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի» դրույթների համաձայն և կանոնակարգում են քաղաքացիական օդանավերի զննման աշխատանքները, նպատակ ունեն կանխել քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունները:».

8) Հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն Կանոնները սահմանում են նախաթռիչքային հսկողության նորմեր և ընթացակարգեր, որոնք իրականացվում են օդանավերի նախաթռիչքային զննման (այսուհետ՝ զննում) և վերազննման (այսուհետ՝ վերազննում) միջոցով:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան