«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 10616001
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
17 դեկտեմբերի 2015 թ. |
N 265-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 104-րդ, 105-րդ, 106-րդ, 107-րդ և 108-րդ կետերով, հետևյալ բովանդակությամբ.
104. |
Հակասիբիրախտային պրեցիպիտացնող շիճուկ |
Ղազախստանի Հանրապե-տություն |
«Անտիգեն» գիտաարտադրական ձեռնարկություն» ՍՊԸ |
105. |
«Ա» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման հավաքածու |
Ռուսաստանի Դաշնություն |
«Կենդանիների առողջության պահպանության դաշնային կենտրոն» պետական կազմակերպություն |
106. |
«Օ» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման հավաքածու |
Ռուսաստանի Դաշնություն |
«Կենդանիների առողջության պահպանության դաշնային կենտրոն» պետական կազմակերպություն |
107. |
«Ասիա-1» տիպի իմունոֆերմենտային անալիզի միջոցով կենդանիների արյան շիճուկում հակադաբաղային հակամարմինների հայտնաբերման հավաքածու |
Ռուսաստանի Դաշնություն |
«Կենդանիների առողջության պահպանության դաշնային կենտրոն» պետական կազմակերպություն |
108. |
Թռչունների սինովիաե տեսակի միկոպլազմոզ հիվանդության նկատմամբ ակտիվազրկված |
Իտալիա |
«Ֆատրո Ս.Պ.Ա.» կազմակերպություն |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ս. Կարապետյան |