ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
23 նոյեմբերի 2015 թ. |
N 658-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 43-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի նոյեմբերի 20-ի N 42/1 եզրակացությունը.
հՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «ԻՋԵՎԱՆ-ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիր` N 00001:
2. Անհատ ձեռնարկատեր ՄԱՐՏԻՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիրներ` N 00001-ից մինչև N 00003-ը ներառյալ:
3. «ԿԻՆԳ ԴԵԼՅՈՒՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05317 լիցենզիայի ներդիրներ` N 00034-ից մինչև N 00038-ը ներառյալ:
4. Անհատ ձեռնարկատեր ՄԱՐԻԱՄ ՆՈՎՐՈՒԶՅԱՆԻՆ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05249 լիցենզիայի ներդիր` N 00004:
5. «ԷԴԱ ԸՆԴ ԷԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05276 լիցենզիայի ներդիրներ` N 00012, N 00013, N 00014 և N 00015:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |