Գլխավոր տեղեկություն
Համար
N 20-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.02.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2016.02.19/4(547).1 Հոդ.50.17
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2016
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
26.01.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.02.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

11 փետրվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 32016053

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

26 հունվարի 2016 թ.

N 20-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, 22-րդ հոդվածի 2-րդ մասով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգը հաստատելու մասին» թիվ 192-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանի նախաբանում «14-րդ հոդվածի 2-րդ և 22-րդ հոդվածի 3-րդ կետերով» բառերը փոխարինել «14-րդ հոդվածով և 22-րդ հոդվածի 2-րդ մասով» բառերով,

2) Հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետի 4-րդ ենթակետը «օդանավերի» բառից հետո լրացնել «Թռիչքային» բառով,

3) Հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետը և 32-րդ կետում «Արտահանման» բառից հետո լրացնել «Թռիչքային» բառը,

4) Հավելվածի 2-րդ կետի 7-րդ ենթակետում «շնորհումը» բառը փոխարինել «շնորհման» բառով,

5) Հավելվածի 5-րդ և 11-րդ կետերի վերջին պարբերությունները ուժը կորցրած ճանաչել,

6) Հավելվածի 58-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«58. Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից օդանավի դուրսգրման և օտարերկրյա պետությունում գրանցելու դեպքում, սեփականատիրոջ հայտի (Հավելված 6) հիման վրա Գլխավոր վարչություն վերադարձված օդանավի Գրանցման Սերտիֆիկատի և օդանավի Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի փոխարեն տրվում է օդանավի Ապագրանցման Սերտիֆիկատ (Հավելված 7): Հայտի հիման վրա անհրաժեշտության դեպքում տրվում են նաև օդանավի Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատ (Հավելված 11) և օդանավի թռիչքի թույլտվություն (Հավելված 14)՝ օդանավը տեղափոխելու նպատակով:

Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատի հատկացման դեպքում սեփականատերը կամ շահագործողը Գլխավոր Վարչություն է ներկայացնում օդանավի թռիչքային պիտանիության որոշման և տեխնիկական վիճակի ստուգման ակտը (Հավելված 4) և նշանակման պետության կողմից ներկայացվող հատուկ պահանջները կամ լրացուցիչ տեղեկատվությունը: Անհրաժեշտության դեպքում Գլխավոր Վարչությունը կապ է հաստատում նշանակման պետության ավիացիոն իշխանությունների հետ՝ վերջինիս կողմից ներկայացվող հատուկ պահանջների կամ լրացուցիչ տեղեկատվության վերաբերյալ պարզաբանումների և համաձայնեցման նպատակով:»,

7) Հավելվածի 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«59. Օդանավի Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատում գրանցվում է նշանակման պետությունը, նշանակման պետության հետ համաձայնեցված բացառությունները՝ առկայության դեպքում և սերտիֆիկատի գործողության ժամկետը:»,

8) Հավելվածի 60-րդ կետում «Օդանավի Արտահանման Թռիչքային Պիտանիության Սերտիֆիկատը» բառերը փոխարինել «Օդանավի թռիչքի թույլտվությունը» բառերով,

9) Հավելվածով հաստատված թիվ 6 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի,

10) Հավելվածով հաստատված թիվ 11 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի,

11) Հավելվածով հաստատված թիվ 13 հավելվածը ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Գլխավոր վարչության պետ

Ա. Մովսեսյան

 

 

Հավելված 1
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2016 թվականի հունվարի 26-ի
թիվ 20-Ն հրամանի

 

«Հավելված 6

 

Հ Ա Յ Տ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը

 

Խնդրում եմ հանել _______________________________________________, որի սեփականատեր է

 

 (օդանավի տեսակը, ազգային և գրանցման նիշերը)

 

 

հանդիսանում

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

__________

 

Հայաստանի Հանրապետության օդանավերի ռեգիստրից և տալ ՕԴԱՆԱՎԻ ԱՊԱԳՐԱՆՑՄԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ և

 ՕԴԱՆԱՎԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

 ՕԴԱՆԱՎԻ ԹՌԻՉՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ

 

__________________________________________________ գրանցման համար

 

(պետության անվանումը)

 

 

ՕԴԱՆԱՎԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ

 

1. Տեսակը և արտադրողը ____________________________________________________________

2. Գործարանային (սերիական) համարը ________________________________________________

3. Գործարանի թողարկման ամսաթիվը____________վերջին նորոգման ամսաթիվը ___________

4. Օդանավի նշանակությունը _______________________________________________________

5. Տեխնիկական զննման կամ թռիչքային փորձարկման ամսաթիվը ______________________

6. Ում կողմից է կատարվել տեխնիկական զննումը կամ թռիչքային փորձարկումը

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Օդանավի սեփականատեր

_________________________________________________________________

 

 /ազգանուն, ստորագրություն/

 

 

Կ.Տ.

 

"____"_____________ 20___ թ.

 

______________________________________________________________________________________

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային պիտանիության վարչության եզրակացությունը

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

______________

______________________ /օդանավի թռիչքային պիտանիության մասին/

 

"______"________________20__ թ.

 ________________________

_______________________________

 

/ազգանուն, ստորագրություն/ »:

 

Հավելված 2
ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի
գլխավոր վարչության պետի
2016 թվականի հունվարի 26-ի
թիվ 20-Ն հրամանի

 

«Հավելված 11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
REPUBLIC OF ARMENIA

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

GENERAL DEPARTMENT OF CIVIL AVIATION AT THE GOVERNMENT

ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
EXPORT CERTIFICATE OF AIRWORTHINESS
N XXX

Սույն սերտիֆիկատը հավաստում է, որ ներքոհիշյալ արտադրանքը ստուգված է և վկայականի վավերացման պահին համարվում է պիտանի՝ համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող պահանջների և արտահանող պետության հատուկ պահանջների՝ բացառությամբ ներքոհիշյալից:

Սույն վկայականը չի հավաստում համապատասխանությունը վաճառողի և գնորդի միջև ցանկացած համաձայնագրին կամ պայմանագրին և չի տալիս օդանավի շահագործման իրավունք:

This certifies that the product identified below has been examined and as of the date of this Certificate, is considered airworthy in accordance with the regulations of the Republic of Armenia and is in compliance with those special requirements of the importing State, except as stated below.

This certificate does not attest to compliance with any agreements or contracts between the vendor and purchaser, nor does it constitute authority to operate an aircraft.

1. Արտադրանքը _________________________________

Product

2. Արտադրողը և տիպը __________________________________________

Manufacturer and model

3. Սերիական համարը ___________________________________________

Serial number

4. Նոր Օգտագործված օդանավ

New

Used aircraft

5. Օդանավի արտահանման պետությունը ______________________________

State to which exported

6. Բացառություններ ____________________________________________

Exceptions

__________________________________________________

__________________________________________________

Թռիչքային պիտանիության վարչության պետ
Director of Airworthiness Department

___________________________________
(ստորագրություն, ազգանուն)
(Signature, Name)

Կ.Տ. Տրված է
Date of Issue _____________ _____ 20__թ.
Seal
Ուժի մեջ է մինչև
Validity ______________ _____ 20__թ.

»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան