Գլխավոր տեղեկություն
Համար
N 3543-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.29/31(543).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.12.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

10 դեկտեմբերի 2015 թ.

N 3543-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «ԻԳՆԱՑԻԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ N 2761-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը և «ԻԳՆԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու մասին 02.12.2015 թվականի և 07.12.2015 թվականի հայտարարությունները`

 

Հրամայում եմ`

 

1. Մասնակի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «ԻԳՆԱՑԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի գործողության կասեցման մասին N 2761-Ա հրամանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ընկերությանը 2006 թվականի մարտի 22-ին տրամադրված N Կ-XX-000758 լիցենզիայի արտահիվանդանոցային` ընտանեկան բժշկության, գինեկոլոգիական, թերապևտիկ ստոմատոլոգիական տեսակների կասեցման մասով:

2. Կասեցված թողնել արտահիվանդանոցային` բժշկական ընդհանուր պրակտիկա, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբանական, լաբորատոր ախտորոշիչ՝ կլինիկական, բիոքիմիական, ճառագայթային ախտորոշիչ՝ ռենտգենաբանական, ֆունկցիոնալ ախտորոշիչ` ուլտրաձայնային տեսակները:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի մասին համապատասխան տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան