ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 ապրիլի 2015 թ. |
N 1028-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖԵՏԻԴԱ ՖԱՐՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Կ-XX-001089 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԱԹՈՒՂԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության իրականացման լիցենզավորման կարգի 6-րդ կետի, 19-րդ կետի պահանջները, «ՖԵՏԻԴԱ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի կողմից 2015 թվականի ապրիլի 21-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ՖԵՏԻԴԱ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.
Հրամայում եմ`
1. «ՖԵՏԻԴԱ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2007 թվականի դեկտեմբերի 3-ին տրված դեղատնային գործունեության իրականացման լիցենզիայի ձևաթղթում (Կ-XX-001089) «գործունեության տեսակը» տողում կատարել հետևյալ նշումը` «ներառյալ թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղերի իրացում և բացթողում»։
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ` Կարեն Կոստանյանին.
1) ապահովել լիցենզիայի ձևաթղթում կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում,
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմումատուին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:
Ա. Մուրադյան |