Գլխավոր տեղեկություն
Համար
N 152-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.04/81(1170).1 Հոդ.316
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.10.2015
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

10 նոյեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11515446

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

30 հոկտեմբերի 2015 թ.

N 152-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել`

1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի մարտի 15-ի «Պետական նպաստների նշանակման և վճարման կիրարկումն ապահովող հրահանգները հաստատելու մասին» N 37-Ն հրամանը.

2) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի հուլիսի 31-ի «Ընտանիքի սոցիալական անձնագրի լրացման կարգը, սոցիալական անձնագրի, միայնակ կենսաթոշակառուի դիմում-հայտարարության, ընտանիքի կազմի, նրա գյուղատնտեսական նշանակության հողի չափի, անասնատեսակի քանակի մասին տեղեկանքի ձևերը հաստատելու մասին» N 138-Ն հրամանը.

3) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2006 թվականի հուլիսի 31-ի «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման վճարման մասին հաշվետվության ձևը հաստատելու մասին» N 139-Ն հրամանը:

 

Ա. Ասատրյան