Գլխավոր տեղեկություն
Համար
N 2315-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.09.22/23(535).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
27.08.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

27 օգոստոսի 2015 թ.

N 2315-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՅԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ԹԻՎ Ա-ԴԳ-000940 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները և 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, անհատ ձեռնարկատեր Հայկ Մնացականյանի 2015 թվականի օգոստոսի 14-ի դիմումը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել 2013 թվականի դեկտեմբերի 3-ին անհատ ձեռնարկատեր Հայկ Մնացականյանին տրված դեղատնային գործունեության իրականացման (դեղատնային կրպակ) թիվ Ա-ԴԳ-000940 լիցենզիան:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) անհատ ձեռնարկատեր Հայկ Մնացականյանի լիցենզիայի բնօրինակը կցել անհատ ձեռնարկատիրոջ անհատական գործին,

3) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան