ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հունիսի 2015 թ. |
N 250-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԻ ՇԱՐՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, 2-րդ, 7-րդ և 10-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 5-ի N 18/9 եզրակացությունը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել ներքոհիշյալ կազմակերպություններին տրամադրված լիցենզիաների գործողությունը՝ մինչև խախտման պատճառի վերացումը.
1) «ԲԱԲՈՒԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մարտի 21-ի ՏԾ N 00092 լիցենզիան 2015 թվականի մարտի 21-ից:
2) «ՀՈՒՅՍԻ ՔԱՐԱՎԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00174 լիցենզիան 2015 թվականի մայիսի 8-ից:
3) «Կ.Ա.Մ.Է.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00221 լիցենզիան 2015 թվականի մայիսի 8-ից:
4) «ՌՈԶԻ-ԷԼԵՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00226 լիցենզիան 2015 թվականի մայիսի 8-ից:
5) «ԷԼԵՆ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00227 լիցենզիան 2015 թվականի մայիսի 8-ից:
6) «ԿԱՊՈԼԼՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2008 թվականի մայիսի 8-ի ՏԾ N 00230 լիցենզիան 2015 թվականի մայիսի 8-ից:
7) անհատ ձեռնարկատեր ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ 2012 թվականի մայիսի 22-ի ՏԾ N 02832 լիցենզիան 2015 թվականի մայիսի 22-ից:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |