«Գրանցված է»
ՀՀ արդարադատությաննախարարության կողմից
8 դեկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 32015479
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
2 դեկտեմբերի 2015 թ. |
N 267-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 257-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) 2013 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ներքին գործավարության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2011 թվականի մարտի 14-ի թիվ 32-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 257-Ն հրամանով հաստատված հավելվածի 65-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«65. Իրավական ակտն ստացող հասցեատիրոջ (տերերի) ցուցակը որոշվում է իրավական ակտի պատրաստման համար պատասխանատու աշխատակցի կողմից: Հասցեատերերը նշվում են իրավական ակտին կից հաղորդագրության մեջ, որով առաջնորդվելով անձնակազմի կառավարման ստորաբաժանումը համակարգով ուղարկում է հասցեատիրոջը (տերերին):»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |