Գլխավոր տեղեկություն
Համար
N 82
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (12.11.2015-12.05.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.06.15/16(225) Հոդ.170
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.02.2002
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.04.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.05.2017

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

31 մարտի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 10003109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

11 փետրվարի 2002 թ.
ք. Երևան

  N 82

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ» N 2.III.4.2... ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մասին» ՀՀ կառավարության 1993 թ. հոկտեմբերի 12-ի N 518 որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կանոնադրության ու սանիտարական կանոնների, նորմերի, հիգիենիկ նորմատիվների մշակման, հաստատման, վերանայման, կիրարկման կարգի և պայմանների կետ 7-ի, դպրոցական տարիքի երեխաների առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման սկզբունքներից ելնելով՝ հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման սանիտարահիգիենիկ պահանջներ սահմանելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնները (կցվում է):

2. Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության Երևան քաղաքի, մարզային կենտրոնների և ներմարզային կայանների գլխավոր բժիշկներին՝

- սահմանել հսկողություն «Հանրակրթական դպրոցների կառուցվածքի և պահպանման» N 2.III.4.2... սանիտարական կանոնների պահանջների կատարման նկատմամբ:

 

Նախարար՝

Ա. Մկրտչյան

 

 

Հաստատված է՝
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
11. 02. 2002 թ. N 82 հրամանով

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ N 2.III.4.2...

(վերնագիրը փոփ. 31.07.15 N 44-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարական կանոնները (այսուհետև՝ կանոններ) սահմանում են հանրակրթական դպրոցների (հաստատություններ) տեղադրման, դպրոցներում ուսուցման դասասենյակների, առանձնասենյակների կահավորման, օդաջերմային ռեժիմի, բնական ու արհեստական լուսավորության, ջրամատակարարման և կոյուղացման, հարմարեցված շենքերում ծավալված դպրոցների դասասենյակների կահավորման, ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, աշակերտների բժշկական սպասարկման, սննդի կազմակերպման սանիտարահիգիենիկ պահանջներ:

Սույն կանոնների պահանջները տարածվում են հանրակրթական բոլոր տեսակի (տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հատուկ ընդհանուր) դպրոցների և հաստատությունների վրա:

2. Դպրոցների նախագծումը, շինարարությունը և վերակառուցումը պետք է իրականացվի համաձայն սույն կանոնների:

 

II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՏԱՐԱԾՔ

 

3. Նորակառույց դպրոցը պետք է ունենա ինքնուրույն տարածք, որպես կանոն, մեկուսացված ու հեռացված տրանսպորտային մայրուղիներից, աղմուկի, օդի աղտոտման աղբյուրներ հանդիսացող արդյունաբերության, կոմունալ և այլ կազմակերպություններից:

4. Դպրոցի տարածք ունեցող հաստատություններում անհրաժեշտ է առանձնացնել սպորտային, հանգստի, ուսումնափորձնական և տնտեսական գոտիներ: Դրանք պետք է ունենան հարմարավետ հաղորդակցություն դպրոցի շենքի, ինչպես նաև մեկը մյուսի հետ, իսկ գիշերօթիկ դպրոցներում, հանգստյան գոտին՝ ննջարանային մասնաշենքի հետ:

Սպորտային գոտին չի թույլատրվում նախագծել և կառուցել ուսումնական դասասենյակների պատուհանների կողմից:

Արգելվում է անցկացնել պարապմունքներ խոնավացած մարզահրապարակներում: Վնասվածքների կանխարգելման նպատակով, հրապարակի հողաշերտը անհրաժեշտ է պարբերաբար հավասարեցնել և ուղղել:

5. Տնտեսական գոտին տեղակայվում է հողամասի խորքում՝ դպրոցի ճաշարանի արտադրամասերի մուտքի կողմից, և պետք է ունենա առանձին մուտք փողոցից: Այդ գոտում գտնվում են տնտեսական նպատակների համար ծառայող շինություններ:

 

III. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ

 

6. Դպրոցում աշակերտների թիվը չպետք է գերազանցի տվյալ շենքի կառուցման կամ վերակառուցման նախագծով սահմանված թվաքանակը:

6.1 Հանրակրթական հաստատությունները (դպրոցներ, քոլեջներ, վարժարաններ և այլն) պետք է ունենան առանձին շենք կամ տեղակայվեն գործող հանրակրթական դպրոցի շենքի առանձին հատվածներում՝ առանձին մուտքով:

6.2 Շենքի նկուղային և գետնախարիսխային հարկերում արգելվում է տեղադրել ուսումնական սենյակներ:

6.3 Դպրոցի շենքը պետք է ունենա հետևյալ դասասենյակների խմբերը.

- ուսումնական սենյակներ I -III դասարանների համար,

- ուսումնական սենյակներ IV-X դասարանների համար,

- աշխատանքի ուսուցման առանձնասենյակներ,

- ուսումնամարզական, մշակույթի և զանգվածային միջոցառումների համար նախատեսված սենյակներ,

- երկարօրյա խմբերի սենյակներ,

- ճաշարան, գրադարան, վարչատնտեսական, բժշկական ապահովության և այլ ոլորտի սենյակներ:

Երկարօրյա դպրոցներում նախատեսվում են ննջարանային սենյակներ:

6.4 Դպրոցը հարմարեցված շենքում ծավալելու համար, ուսումնական և օժանդակ սենյակների ցանկը, դրանց տարածքը յուրաքանչյուր ու կոնկրետ դեպքում որոշվում է հաշվի առնելով հանրակրթական հաստատության տեսակը, աշակերտների թիվն ու տարիքը, դասարանների քանակը և այլն:

6.5 Դպրոցի հանդերձարանները պետք է տեղակայվեն առաջին հարկում, արգելվում է ուսումնական սենյակներում և միջանցքներում (ռեկրեացիաներ) հանդերձարաններ տեղադրումը:

7. Դպրոցի տեղամասում մասնաշենքերը պետք է տեղադրվեն այնպես, որ ապահովվի սենյակների առանձին խմբերի բավարար արևի ճառագայթումը և լուսավորությունը:

8. Տարրական դասարանների երեխաների համար սեղանների դասավորման ժամանակ անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները.

- սեղանները տեղադրվում են լուսակիր պատի ուղղությամբ, պարտադիր ձախակողմյան լուսավորությամբ,

- երկու տեղով սեղանները՝ 3 շարքով,

- սեղանների շարքերի միջև հեռավորությունը՝ 50սմ-ից ոչ պակաս,

- սեղանների առաջին շարքի հեռավորությունը լուսակիր պատից՝ 50-70սմ,

- առաջին սեղան նստարաններից մինչև գրատախտակը հեռավորությունը՝ 2,4-2,7մ,

- գրատախտակի ներքևի եզրի բարձրությունը՝ 70-80սմ,

- գրատախտակի չափսերը՝ 0,75 X1,5սմ:

Երեխաներին նստեցնելիս պետք է հաշվի առնել նրանց տեսողության և լսողության սրության աստիճանը:

ա) Ուսումնական սենյակների կազմում պետք է ներառվեն.

- աշխատանքային գոտի՝ աշակերտական նստարանների շարքերով,

- ուսուցչի աշխատանքային գոտի,

- լրացուցիչ տարածք ուսուցման տեխնիկական միջոցների համար,

- գոտի աշակերտների անհատական պարապմունքների և հնարավոր ակտիվ գործունեության համար:

9. Ուսումնական սենյակների (դասասենյակներ) տարածքը հաշվառվում է ելնելով 1 աշակերտի համար 2մ2, առանձնասենյակները համապատասխանաբար՝ 1 աշակերտի համար 2,5մ2, անհատական պարապմունքների և խմբակային աշխատանքի ձևերի համար՝ 3,3մ2 տարածքի հաշվարկով:

Աշակերտների աշխատանքային գոտու օպտիմալ չափերը կախված են հասանելիության անկյունից՝ գրատախտակից մինչև աշակերտական նստարանների առաջին անկյունային շարքերն ընկած տարածությունը: Այդ անկյունը առաջին դասարանի երեխաների համար պետք է կազմի 45 աստիճանից ոչ պակաս, իսկ IV- X դասարանի աշակերտների համար՝ 35 աստիճանից ոչ պակաս:

10. Յուրաքանչյուր կամ 2-3 խումբ առանձնասենյակների համար պետք է նախատեսել լաբորատոր սենյակ՝ հատկապես քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության և համակարգչային:

11. Առանձին առարկաների խորացված ուսուցման և գործնական պարապմունքների անցկացման համար անհրաժեշտ է դասարանները կիսել 2 - 4 ենթախմբի:

12. Դպրոցի շենքում առկա արհեստանոցները պետք է օգտագործվեն նպատակային, անհրաժեշտության դեպքում կարող են վերակառուցվել (վերակահավորվել) համապատասխան հանրակրթական հաստատության համար սահմանված նոր թեքման, ինչպես նաև օգտագործվեն տեխնիկական ստեղծագործության, արտադասարանային պարապմունքների անցկացման համար:

13. Աշակերտների բազմակողմանի զարգացման նպատակով, ընդարձակ և խորացված ուսուցման թեքումով դպրոցների շինարարության ժամանակ կարող են նախատեսվել համապատասխանաբար.

ա) սենյակ-ստուդիաներ (հանրադահլիճներ) 12x12 մետր տարածությամբ, ինչպես նաև օժանդակ սենյակներ արվեստի և գեղագիտական դաստիարակման համար,

բ) էսթետիկայի առանձնասենյակ,

գ) սենյակներ 70-108մ2 տարածությամբ կերպարվեստի խմբակների, երաժշտության և երգի դասերի համար, կախված նոր հանրակրթական հաստատության ուսուցման թեքումից:

13.1 Տեխնիկական թեքումով հաստատություններում աշակերտների տեխնիկական ստեղծագործության համար անհրաժեշտ է նախատեսել 108 մ2 տարածք:

13.2 Ուսումնագեղագիտական առանձնասենյակները պետք է ունենան կերպարվեստի (ջրաներկային, յուղաներկային) ու նկարչության գոտիներ: Ելնելով աշխատանքային դիրքից, կերպարվեստի տարբեր ձևերի կիրառման ժամանակ յուղաներկային կերպարվեստի համար մեկ աշխատատեղի տարածքը պետք է կազմի 3,5 մ2, իսկ ջրաներկային կերպարվեստի և նկարչության ժամանակ՝ 2,0 մ2:

14. Գիշերօթիկ դպրոցներում տարրական դասարանների համար ուսումնական դասասենյակները կարելի է տեղակայել ննջարանային մասնաշենքում (ուսումնակացարանային բլոկ) :

Գիշերօթիկ դպրոցներում բարձր դասարանների աշակերտների համար ուսումնական և ննջարանային սենյակները տեղադրվում են առանձին մասնաշենքերում, ինչն ապահովում է դպրոցի տարածքի և այլ դասասենյակների հետ անմիջական հաղորդակցության հնարավորությունը (կապը) :

Ուսումնական դասասենյակները պետք է մեկուսացվեն դպրոցի այն սենյակներից, որոնք կարող են աղմուկի և տհաճ հոտերի (արհեստանոց, մարզադահլիճ, ճաշարան և այլն) աղբյուր լինեն:

15. Ուսումնական առանձնասենյակները և ընդհանուր նշանակության այլ սենյակները կարող են տարանջատվել կամ միացվել ինքնուրույն մասնաբաժնում:

Առաջին հարկում տեղավորվում են այն տարածքները, որոնք օգտագործվում են բոլոր դասարանների կողմից՝ արհեստանոցներ, ռազմատեխնիկական առարկաների, ուսումնատեխնիկական միջոցների առանձնասենյակներ և կենսաբանության լաբորատորիա:

16. Յուրաքանչյուր հարկում տեղակայվում են աղջիկների և տղաների սանիտարական հանգույցներ.

ա) արգելվում է սանիտարական հանգույցի մուտքը տեղադրել ուսումնական դասասենյակների մուտքի դիմաց կամ մոտակայքում,

բ) աղջիկների և տղաների սանիտարական հանգույցների տարածքը սահմանվում է մեկ աշակերտի համար 0,1 մ2-ից ոչ պակաս հաշվարկով,

գ) սանիտարական սարքերի քանակը որոշվում է հետևյալ հաշվարկով՝ մեկ զուգարանակոնք 20 աղջկա, մեկ լվացարան 30 աղջկա համար, մեկ զուգարանակոնք, լվացարան և 0,5 միզարան 30 տղայի համար,

դ) V-X-XI դասարանի աշակերտների համար պետք է կազմակերպել կանանց հիգիենայի սենյակներ՝ յուրաքանչյուր 70 հոգու համար մեկ խցիկ, 3մ2 ոչ պակաս տարածքով,

ե) դպրոցի սպասարկող անձնակազմի համար հատկացվում է առանձին սանհանգույց:

16.1 Դպրոցի յուրաքանչյուր հարկում պետք է նախատեսվեն մաքրման պարագաների պահպանման և մշակման, ախտահանիչ լուծույթների պատրաստման օժանդակ սենյակներ:

17. Աշխատանքի ուսուցման դասասենյակները անհրաժեշտ է տեղադրել այլ ուսումնական դասասենյակներից մեկուսացված՝ շենքի առանձին մասնաբաժնում, պատերն ու միջնահարկերը հարդարելով աղմկամեկուսացուցիչ նյութերով կամ սարքերով:

17.1 Արհեստանոցները թույլատրվում է տեղակայել ցոկոլային հարկում՝ բավարար բնական լուսավորության առկայության դեպքում, կամ առանձին շենքում՝ հանդերձարանի և սանիտարական հանգույցների առկայության դեպքում:

18. Մարզական դահլիճը անհրաժեշտ է տեղադրել առաջին հարկում կամ առանձին մասնաշենքում: Դրա չափերը պետք է համապատասխանեն աշակերտների ֆիզիկական դաստիարակման լիածավալ ծրագրի կատարմանը և ստեղծեն հնարավորություն արտադասարանային մարզական պարապմունքների համար:

18.1 Մարզադահլիճին կից անհրաժեշտ է ունենալ հագուստի կախիչներով հանդերձարաններ և ցնցուղարաններ՝ աղջիկների և տղաների համար:

Մարզադահլիճներին կից, կախված դրանց տարածքից, պետք է նախատեսվեն մարզագործիքների և մարզական այլ գույքի սենյակներ՝ 16-32 մ2 մակերեսով, աղջիկների և տղաների հանդերձարաններ՝ 10,5 մ2 տարածքով, ցնցուղարաններ՝ 9 մ2 տարածքով, աղջիկների և տղաների զուգարաններ՝ 8 մ2 տարածքով, հրահանգչի սենյակ՝ 9 մ2 տարածքով:

Ֆիզիկական դաստիարակության և մարզական նշանակության սենյակների կազմում անհրաժեշտ է ներառել մարմնամարզական սարքերով կահավորված տարածք (գոտի) , ինչպես նաև, հնարավորության դեպքում՝ լողավազան:

19. Դպրոցում հանդիսավոր միջոցառումների համար դահլիճի տարածքի մեծությունը որոշվում է նստատեղերի թվաքանակով՝ մեկ տեղի համար 0,65մ2 և դպրոցի աշակերտների ընդհանուր քանակի 60%-ի հաշվարկով: Դահլիճին կից, նորակառույց դպրոցներում, հնարավորության և անհրաժեշտության դեպքերում պետք է նախատեսվեն հարդարանքի սենյակներ՝ յուրաքանչյուրը 10մ2, կինոցուցադրման սարքերի սենյակ՝ 27մ2, երաժշտական գործիքների, բեմազարդարանքի և դերասանական պիտույքների պահեստ՝ 10մ2, դերասանական հագուստի պահեստ՝ 10 մ2 տարածքով:

20. Խորացված ուսուցմամբ դպրոցները պետք է ունենան դասախոսական լսարան: Լսարանի չափերը սահմանվում են մեկ տեղի համար մեկ մ2 հաշվարկով՝ նույն տարիքային խմբի 3 դասարանների աշակերտներին տեղավորելու համար:

20.1 Գրադարանների տիպը կախված է հանրակրթական հաստատության տեսակից և մեծությունից:

20.2 Նոր դպրոցներում, աշակերտների անհատական պարապմունքներ անցկացնելու համար, գրադարանը անհրաժեշտ է օգտագործել որպես տեղեկատվական կենտրոն, հագեցված ուսուցման տեխնիկայի բոլոր տեսակի միջոցներով:

Գրադարանի տարածքը նախատեսվում է մեկ աշակերտի համար 0,6մ2 ոչ պակաս հաշվարկով:

Գրադարանում պետք է նախատեսվեն հետևյալ բաժիններ՝ ընթերցարան, տեղեկատվական կետ (գրականության ընդունում ու հանձնում) , գրացուցակի հետ աշխատելու տեղեր, գրադարանային ֆոնդեր, ուսուցման տեխնիկական միջոցներով անհատական պարապմունքների համար խցիկներ:

21. Հանրակրթական հաստատության բժշկական կետը պետք է կազմված լինի հետևյալ սենյակներից.

- բժշկի առանձնասենյակ՝ 14 մ2 ոչ պակաս տարածքով, լսողության և տեսողության սրության աստիճանը որոշելու համար՝ 7մ երկարությամբ,

- ատամնաբույժի (բժիշկ-ստոմատոլոգ) առանձնասենյակ՝ 12մ2 տարածքով, կահավորված արտաձիգ պահարանով,

- բուժմիջամտությունների (պրոցեդուրային) առանձնասենյակ՝ 14մ2 տարածքով,

- հոգեբանի առանձնասենյակ՝ 10 մ2 տարածքով:

21.1 Բուժկետը պետք է ունենա իր սանհանգույցը: Բժշկի, ատամնաբույժի (առկայության դեպքում) և բուժմիջամտությունների (պրոցեդուրային) առանձնասենյակները ապահովվում են լվացարանակոնքերով, ոտնակային կառավարման բացվող կափարիչով դույլերով, պահարաններով:

(21.1-ին կետը լրաց. 31.07.15 N 44-Ն)

21.2 Գիշերօթիկ դպրոցներում բժշկի առանձնասենյակին կից տեղակայվում է բուժական միջամտութjունների սենյակը, որը պետք է հնարավորություն ունենա հաղորդակցվելու ննջարանների և մեկուսարանի հետ:

21.3 Հանրակրթական դպրոցների բուժկետի/կաբինետի բժշկական գործիքների և սարքավորումների ցանկը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման հավելված 1-ի 1.28 կետի համաձայն, իսկ անհրաժեշտ դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ցանկը սահմանվում է համաձայն Հավելված 1-ի:

(21.3-րդ կետը խմբ. 31.07.15 N 44-Ն)

22. Գիշերօթիկ դպրոցների աղջիկների և տղաների համար ննջասենյակները տեղավորվում են շենքի առանձին հատվածներում՝ ելնելով տարիքային առանձնահատկություններից:

Ննջարանային մասնաշենքը՝ բացի ննջասենյակներից ներառում է լվացարաններ, զուգարաններ, կոշիկները և հագուստը մաքրելու համար, ինչպես նաև հիգիենայի սենյակներ (70 աղջկա համար՝ մեկ սենյակ): Ննջասենյակներին կից նպատակահարմար է տեղակայել ցնցուղարաններ:

Յուրաքանչյուր 6 աշակերտի համար նախատեսվում է մեկ ննջասենյակ:

I - IV դասարանների աշակերտների համար ննջասենյակների մակերեսը կարելի է պակասեցնել, եթե դասասենյակներին կից կազմակերպվում են խաղասենյակներ (ելնելով մեկ սովորողի համար 0,5 մ2 հաշվարկից) :

 

IV. ԲՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 

23. Դպրոցի բոլոր սենյակներն ու տարածքները պետք է ունենան ուղիղ անմիջական բնական լուսավորություն:

Ուսումնական սենյակներում բնական լուսավորության լավագույն տեսակները ձախակողմյանն ու ժապավենաձևն են՝ արևապաշտպան միջոցներով:

6 մետրից ավել երկարություն և 3մ բարձրություն ունեցող ուսումնական սենյակները, խուլ միջնապատի առկայության դեպքում, պետք է ապահովել աջակողմյան լրացուցիչ ենթալուսավորումով՝ լուսամփոփը պետք է տեղադրել առաստաղից 2,2մ, հատակից 0,8մ մակարդակի վրա:

24. Աշակերտների աջ կողմից, առջևից, ետևից լուսային հոսքի ուղղվածությունը անթույլատրելի է, քանի որ նստած աշակերտների մարմնի և ձեռքերի ստվերը 3-ից 4 անգամ իջեցնում է աշակերտական նստարանների ու սեղանների աշխատանքային մակերեսի վրա բնական լուսավորության մակարդակը:

25. Թույլատրվում է տարանցիկ (ոչ ռեկրեացիոն) միջանցքների, դպրոցի լվացարանների, ինչպես նաև մարզական դահլիճներին կից հանդերձարանի լրացուցիչ լուսավորումը:

Արհեստական լուսավորումը թույլատրվում է միայն մթերքների, տնտեսական իրերի և գույքի պահեստներում, ճաշարանի միջանցքում, զուգարաններում, մարզական դահլիճին կից ցնցուղարաններում ու զուգարաններում:

26. Ձախակողմ լուսավորման ժամանակ աշակերտական նստարանների և սեղանների աշխատանքային մակերեսի վրա բնական լուսավորության գործակիցը (ԲԼԳ) պատուհաններից սենյակի հեռավոր կետում պետք է լինի առնվազն 1,5 %:

Աջակողմ լուսավորման կամ վերին ենթալույսի ԲԼԳ-ի միջին մակարդակը հաշվարկվում է համաձայն բոլոր շարքերում առաջին աշակերտական նստարանների ու սեղանների մակերեսներին ԲԼԳ-ի ցուցանիշների և պետք է կազմի 1,5%: Ընդ որում, անհրաժեշտ է հաշվի առնել աշխատանքային մակերեսի լուսավորության հավասարաչափությունը, որը դրսևորվում է լյուքսով (լք) արտահայտված նվազագույն ու առավելագույն լուսավորության հարաբերակցությամբ և պետք է կազմի 0,3 լյուքսից ոչ պակաս:

27. Բնական լուսավորման նորմավորումն իրականացվում է ըստ որակական և քանակական ցուցանիշների:

Տեսանելիության լավագույն պայմանները ստեղծվում են մակերեսների վառ լուսավորության հետևյալ հարաբերակցությունների դեպքում՝ տետր-աշակերտական նստարանի համար 2:1 - 4:1, գրատախտակ-տետրի համար 1:3 - 1:10, ինչին հնարավոր է հասնել ուսումնական գույքի և հարդարանքի ներքին մակերեսներից լույսի անդրադարձման որոշակի գործակիցների դեպքում:

28. Աշակերտական նստարաններն ու սեղանները ներկելու համար առաջարկվում է օգտագործել կանաչ գույն՝ բաց կանաչից մինչև մուգ կանաչ, ինչպես նաև բնափայտի գույն՝ լույսի անդրադարձման 0,11-ից 0,45 գործակիցներով:

Գրատախտակը ներկելու համար պետք է օգտագործել մուգ կանաչ գույն՝ լույսի անդրադարձման 0,10-ից 0,20 գործակիցներով:

Դասասենյակների և առանձնասենյակների պատերը, առաստաղները, հատակներն ու սարքավորումները պետք է ունենան անփայլ մակերես:

Ուսումնական սենյակներում և առանձնասենյակներում անհրաժեշտ է նախատեսել հարդարանքի և կահավորանքի երանգավորման մեղմ գույների երանգներ՝ լույսի անդրադարձման առնվազն 0,45 միջին կշռված գործակցով:

Հարդարանքի ու կահավորանքի (ինտերյերի) մակերեսները բաց դեղին, բաց վարդագույն, բաց երկնագույն և այլ բաց գույնի երանգներով ներկելու դեպքում լույսի անդրադարձման գործակիցը պետք է լինի 0,60-ից ոչ պակաս:

29. Դասասենյակներում պատսպարներն ու պատի թերթերը անհրաժեշտ է կախել գրատախտակի դիմացի պատից, այնպես, որ վերջիններիս եզրերը ֆիքսվեն հատակից առնվազն 1,75 մ բարձրությամբ:

Որմնախորշերի պահարաններն ու մյուս գույքը անհրաժեշտ է տեղադրել սենյակի հետևի պատի երկարությամբ: Տնային ծաղիկներով ծաղկամանները չի թույլատրվում դնել լուսամուտի գոգին, դրանք անհրաժեշտ է տեղադրել հատակից 65-70սմ բարձրությամբ շարժական տակդիրների վրա:

30. Դպրոցների ուսումնական սենյակներում և առանձնասենյակներում (մասնավորապես, ժապավենաձև ապակեպատման ժամանակ) , ինչպես նաև գիշերօթիկ դպրոցների ննջասենյակներում պարտադիր անհրաժեշտ է նախատեսել արևապաշտպան սարքեր կամ հարմարանքներ:

Դասարանների և առանձնասենյակների լավագույն արևապաշտպան միջոցներից են պատուհանների փեղկերի միջև տեղադրվող վերամբարձ-շրջվող վարագույրները (ժալյուզներ) :

Արգելվում է օգտագործել վարագույրներ պոլիվինիլքլորիդային թաղանթից (ՊՎՔ) :

Ֆիզիկայի, քիմիայի, կինոսրահի և այլ առանձնասենյակների մթնեցման համար օգտագործվող վարագույրները պետք է լինեն այնպիսի որակի, որ ոչ աշխատանքային դիրքում չնվազեցնեն տարածքի լուսավորությունը:

31. Առաստաղի, պատերի վերին հատվածների և պատուհանների անկյունամասերի սպիտակեցման աշխատանքները կատարվում են ըստ անհրաժեշտության:

32. Դասասենյակները և առանձնասենյակները բնական լուսավորության մակարդակի իջեցումից զերծ պահելու նպատակով ծառերը անհրաժեշտ է տնկել շենքից առնվազն 10մ հեռավորությամբ, իսկ շենքի մոտ աճող ծառերը պետք է ճյուղահատվեն յուրաքանչյուր գարնանը:

33. Դասասենյակներում դպրոցական կահույքը պետք է տեղադրել հետևյալ կարգով.

- աշակերտական նստարաններն ու սեղանները դասարաններում, առանձնասենյակներում և լաբորատորիաներում դասավորել այնպես, որ լույսն ընկնի ձախից,

- փայտամշակման արհեստանոցներում աշխատասեղանները տեղադրվում են ուղղահայաց կամ պատուհանների նկատմամբ 30-45 աստիճան անկյան տակ, աշխատասեղանների միջև պահպանելով 80 սմ տարածություն,

- մետաղամշակման արհեստանոցներում աշխատասեղանները դասավորվում են մեկ կամ երկու շարք պատուհանների երկայնքով, շարքերի միջև ապահովելով 1,2մ տարածություն: Մետաղամշակման արհեստանոցներում երկտեղանի աշխատասեղանները թույլ է տրվում տեղադրել պատուհաններին ուղղահայաց:

Կար ու ձևի արհեստանոցներում կարի մեքենաները տեղադրվում են մեկ կամ երկու շարքով, պատերի երկայնքով, այնպես, որ լույսն ընկնի ձախից:

 

Աղյուսակ 1

 

Ն Ո Ր Մ Ե Ր

 

դպրոցի տեղամասում, ուսումնական սենյակներում ԵՎ առանձնասենյակներում առկա ընդհանուր լուսավորությունից նվազագույն լուսավորության

 

N Սենյակների և աշխատանքային մակերեսների անվանումներ Նվազագույն լուսավորվածություն լյուքս (լք) Մակերեսներ, որոնց թվին են վերաբերում լուսավորության նորմերը Շիկացման լամպ տեսակարար հզորություն (վտ) Լյում լուս. տեսակարար հզորություն (վտ)
լյում շիկաց լամպեր
1 Դասասենյակներ, ուսումնական սենյակներ
ա) աշակերտ. նստարաններ և սեղաններ
բ) գրատախտակներ

300

300

150

150
Հատակից 0,8 մ հորիզոնական մակերեսը ուղղահայաց մակերեսը
48

-

20

-
2 Գծագրության առանձնասենյակներ (սեղանների վրա) 500 300 Հատակից 0,8 մ հորիզոնական մակերեսը 80 32
3 Բնության անկյուն 300 150 նույնը 48 20
4 Փայտամշակման և մետաղամշակման արհեստանոցներ 400 200 նույնը 48 20
5 Կար ու ձևի արհեստանոցներ 400 200 նույնը 64 25
6 Աշխատանքի սպասարկող ձևերի առանձնասենյակներ 300 150 նույնը 48 20
7 Գրադարաններ 300 150 նույնը 48 20
8 Բժշկի առանձնասենյակ 200 100 նույնը 32 13
9 Ուսուցչանոց 200 100 Հատակից 0,8 մ հորիզոնական մակերեսը 32 13
10 Տնօրենի առանձնասենյակ 200 100 նույնը 32 13
11 Ննջասենյակներ 75 30 նույնը 9,6 5
12 Բուֆետ 200 100 նույնը 32 13
13 Մշակութազանգվածային միջոցառումների դահլիճներ 200 100 նույնը 32 13
14 Մարզադահլիճներ 200 100 նույնը 32 13
15 Ռեկրեացիաներ 150 75 նույնը 24 10
16 Նախասրահներ 100 50 նույնը 16 7
17 Հանդերձարաններ 100 50 նույնը 16 7
18 Միջանցքներ 75 30 նույնը 9,6 5
19 Սանհագույցներ 75 30 նույնը 9,6 5
20 Շքամուտք, աստիճաններ 75 30 սանդուղքների հարթակների և աստիճանների վրա 9,6 5
21 Դպրոցի հողամաս, տարածք 40 20 հողի, գետնի վրա - -

 

Ծանոթություն.

 

1. Ուսումնաարտադրական արհեստանոցներում, բացի ընդհանուր լուսավորումից, աշխատասեղանները պետք է կահավորվեն տեղական լուսավորմամբ, հաստոցները՝ համապատասխան լուսամփոփով, ճկուն բռնակի վրա:

2. Դպրոցում այլ ոլորտի արհեստանոցների առկայության դեպքում, աշխատանքային մակերեսների լուսավորության մեծությունը պետք է ապահովվի, ելնելով կատարվող աշխատանքների բնույթից և ճշգրտությունից, արդյունաբերության ձեռնարկությունների լուսավորության նորմերին համապատասխան, բայց ոչ պակաս, ուսումնական սենյակների համար նորմավորվող լուսավորվածությունից:

3. Մարզադահլիճի արհեստական լուսավորության օպտիմալ մակարդակն է 400 լք:

4. Ուսուցչանոցում, բժշկի և տնօրենի առանձնասենյակներում նախատեսվում է լրացուցիչ տեղական լուսավորում:

 

34. Դպրոցի տարածքների արհեստական լուսավորումը ապահովվում է լյումինեսցենտ և շիկացման լամպերի միջոցով:

Լուսամփոփների շարքից մինչև ներքին և արտաքին պատերը տարածությունը հավասար է 1,5մ, իսկ շարքերի միջև տարածությունը` 3մ:

34.1 50մ2 տարածքի դասասենյակները շիկացման լամպերով լուսավորման ժամանակ տեղադրվում են 7 կամ 8 լուսային կետեր:

34.2 Լուսամփոփները ուսումնական սենյակներում տեղադրվում են երկու շարքով՝ պատուհաններին զուգահեռ 1,5մ հեռավորությամբ, գրատախտակից՝ 1,2մ, ետևի պատից՝ 1,6մ, շարքերում լուսամփոփների միջև՝ 2,65մ տարածությամբ:

34.3 66 ք.մ տարածքի ուսումնական առանձնասենյակներում և լաբորատորիաներում ցանկացած լուսավորման դեպքում լրացուցիչ տեղադրվում է ևս մեկ լուսամփոփների շարք:

35. Արհեստական լուսավորման միացումը անհրաժեշտ է կատարել լուսավորման օրացույցին համապատասխան՝ համաձայն սույն կանոններին կից աղյուսակ 2-ի:

 

Աղյուսակ 2

 

Օ Ր Ա Ց ՈՒ Յ Ց

 

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող դպրոցներում արհեստական լուսավորումից օգտվելու

 

Ուսումնական տարվա ամիսներ Ամսաթվեր Աշխարհագրական լայնության 40 աստիճանի հյուսիսային հորիզոնականի տարածք ժամեր
Սեպտեմբեր 1-15
16-30
մինչև 815 և 1615 -ից հետո
մինչև 800 և 1700 -ից հետո
Հոկտեմբեր

1-15
16-31

մինչև 830 և 1600 -ից հետո
մինչև 830 և 1630 -ից հետո
Նոյեմբեր 1-15
16-30
մինչև 900 և 1530 -ից հետո
մինչև 900 և 1530 -ից հետո
Դեկտեմբեր 1-15
16-31
մինչև 900 և 1500 -ից հետո
մինչև 900 և 1500 -ից հետո
Հունվար 1-15
16-31
մինչև 900 և 1530 -ից հետո
մինչև 900 և 1500 -ից հետո
Փետրվար 1-15
16-28
մինչև 830 և 1630 -ից հետո
մինչև 830 և 1600 -ից հետո
Մարտ 1-15
16-31
մինչև 800 և 1700 -ից հետո
մինչև 815 և 1630 -ից հետո
Ապրիլ 1-15
16-30
1730 -ից հետո
1730 -ից հետո
Մայիս 1-15
16-31
1730 -ից հետո
1730 -ից հետո

 

V. ՕԴԱՅԻՆ ԵՎ ՋԵՐՄԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

36. Դպրոցի տարածքներում հարաբերական խոնավությունը պետք է լինի 40- 60%:

Ելնելով կլիմայական պայմաններից, սահմանվում են հետևյալ ջերմաստիճանները.

դասասենյակներում և առանձնասենյակներում (+17) - (+20)0C, փայտամշակման ու մետաղամշակման արհեստանոցներում (+16) - (+18)0C, մարզական դահլիճում (+15) - (+17)0C, մարզադահլիճի հանդերձարանում (+19) - (+23)0C, զանգվածային միջոցառումների դահլիճում (+17) - (+20)0C-ից ոչ պակաս, գրադարանում, վարչական առանձնասենյակներում (+17) - (+21)0C, բժշկի առանձնասենյակում (+21) - (+23)0C, լվացարաններում (+20) - (+23)0C, նախասրահում, հանդերձարանում (+16) - (+19)0C, զուգարաններում (+17) - (+21)0C, ցնցուղարաններում 250C ոչ պակաս:

37. Յուրաքանչյուր բացվող պատուհանի օդանցքի մակերեսը պետք է կազմի հատակի մակերեսի առնվազն 1:50 մասը:

38. Դասերի ընդմիջման ժամանակ ուսումնական սենյակները, իսկ դասերի ընթացքում ռեկրեացիաները լիարժեք օդափոխվում են: Դասերի ավարտից հետո և դասերից առաջ, ինչպես նաև առաջին ու երկրորդ հերթերի միջև ընդմիջման ժամանակ կատարվում է սենյակների տարանցիկ օդափոխություն:

39. Ֆիզիկական դաստիարակման դասերը անհրաժեշտ է անցկացնել լավ օդափոխվող մարզական դահլիճներում: Այդ նպատակով դրսում օդի +50C-ի և 2 մ/վրկ արագության պայմաններում պետք է բաց պահել դահլիճի մեկ կամ երկու պատուհան:

Դասասենյակներում մարմնամարզության պարապմունքների ընթացքում (+150C) - (+160C)-ից, իսկ աշխույժ խաղերի ժամանակ (+130C) - (+140C) ջերմաստիճանի դեպքում մարզական դահլիճի օդափոխությունը պետք է դադարեցնել:

Դրսի օդի ջերմաստիճանի (-100C)-ից ցածր և օդի 7մ/վրկ-ից մեծ արագության դեպքում մարզադահլիճի միջանցիկ օդափոխությունը կատարվում է աշակերտների բացակայության ժամանակ՝ դասերի միջև կարճ (1-1,5 րոպե) , իսկ առաջին, երկրորդ հերթափոխերի միջև երկարատև (5-10 րոպե) ընդմիջումներին:

 

Աղյուսակ 3

 

Միջանցիկ օդափոխության տԵՎողություն

 

Դրսի ջերմաստիճանը, (C)-ով Սենյակների միջանցիկ օդափոխության տևողությունը, րոպեներով
  կարճ ընդմիջումներին I-II-III հերթերի միջև երկարատև ընդմիջումներին
(+100C)-(+60C) 4-10 25-35
(+50C)-(00C) 3-7 20-30
(00C)-(-50C) 2-5 15-25
(-50C)-(-100C) 1-3 10-15
(-100C) ցածր 1-1,5 5-10

 

40. Ննջասենյակները անհրաժեշտ է լավ օդափոխել:

41. Խոհանոցներում և զուգարաններում պետք է տեղադրվեն արտաձիգ օդափոխիչներ:

Ասիական տիպի զուգարանակոնքերով զուգարաններում անհրաժեշտ է խստորեն վերահսկել դրանց շահագործումը: Այդ տիպի զուգարաններում արգելվում է տեղադրել արտաձիգ օդափոխիչ:

42. Աշխատանքի ուսուցման առանձնասենյակներում, ուսումնաարտադրական արհեստանոցներում, որտեղ օգտագործվում են հաստոցներ, մեխանիզմներ և արտանետվում է մեծ քանակությամբ փոշի, այլ արտանետումներ ու բարձր ջերմություն, անհրաժեշտ է տեղադրել արդյունավետ գործող արտաձիգ օդափոխիչներ:

43. Կենտրոնացված ջերմամատակարարման աղբյուրի բացակայության ժամանակ թույլատրվում է տեղադրել տեղական կաթսայատուն, շինարարական նորմերի և կանոնների պահանջներին համապատասխան:

44. Մեծ ջերմունակության վառարաններով ջեռուցումը թույլատրվում է միայն 192-ից ցածր թվով աշակերտների համար կառուցված մեկհարկանի դպրոցներում:

Սենյակների օդի աղտոտումը ածխածնի օքսիդով կանխելու համար, վառարանի խողովակները մաքրվում են ամբողջ վառելիքը այրվելուց հետո:

Արգելվում է դպրոցներում տեղադրել մետաղյա վառարաններ:

 

VI. ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՈՒՄԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

 

45. Յուրաքանչյուր աշակերտ ապահովվում է հարմար աշխատատեղով, Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտներին համապատասխան աշակերտական նստարանով կամ սեղանով՝ նկատի ունենալով երեխաների տեսողության սրությունը, տարիքն ու հասակը:

46. Արգելվում է օգտագործել դպրոցների համար չնախատեսված նստարաններ ու աթոռներ:

47. Աշակերտական նստարանները, սեղաններն ու աթոռները դասասենյակում տեղադրվում են ըստ խմբերի.

ա) փոքր չափերի նստարաններն ու սեղանները տեղադրվում են գրատախտակի մոտ,

բ) մեծ չափերի նստարաններն ու սեղանները տեղադրվում են գրատախտակից հեռու,

գ) ռևմատիկ հիվանդություններով, հաճախակի հիվանդացող (անգինա, վերին շնչուղիների բորբոքում) աշակերտներին անհրաժեշտ է նստեցնել պատուհաններից հեռու,

դ) տեսողության շեղումների կանխարգելման նպատակով առաջինից երրորդ շարքերում նստած աշակերտները ուսումնական տարվա ընթացքում առնվազն երկու անգամ պետք է փոխեն իրենց տեղերը, չխախտելով կահույքի չափերի համապատասխանությունը ըստ նրանց հասակի:

48. Աշակերտական նստարանները, սեղաններն ու աթոռները տեղադրվում են դասասենյակի երկարությամբ, երեք շարքով.

ա) երկարաձև դասասենյակներում առաջին շարքի նստարաններից կամ սեղաններից տարածությունը մինչև արտաքին պատը պետք է հավասար լինի 0,6 - 0,7 մ, իսկ մինչև ներքին պատը՝ 0,5 մ: Շարքերի միջև տարածությունը պետք է լինի 0,6 - 0,7 մ, հետևի պատից մինչև աշակերտական նստարանները կամ սեղանները տարածությունը պետք է լինի 0,4 - 0,5 մ:

Գրատախտակից մինչև առաջին շարքի աշակերտական նստարանները կամ սեղանները տարածությունը պետք է լինի 2,4 - 2,7, սակայն մինչև շարքի վերջին նստարանները կամ սեղանները տարածությունը չպետք է գերազանցի 8 մետրը: Պատուհաններից առավել հեռու աշխատանքային նստատեղի հեռավորությունը չպետք է գերազանցի 6 մետրը:

բ) Քառակուսի և լայնաձև կազմվածքի ուսումնական սենյակներում և առանձնասենյակներում դպրոցական կահույքը (սեղան, նստարաններ) չորս շարքով տեղադրման դեպքում, գրատախտակից մինչև առաջին շարքի նստարանները կամ սեղանները տարածությունը պետք է լինի 3 մետրից ոչ ավելի: Առաջին շարքի նստարաններից կամ սեղաններից մինչև արտաքին պատը տարածությունը պետք է հավասար լինի 0,8-1մ, շարքերի միջև՝ 0,6մ: Առաջին շարքի նստարաններից կամ սեղաններից մինչև ետևի պատի երկայնքով դրված պահարանները տարածությունը պետք է լինի 0,9 - 1 մ:

49. Քիմիայի առանձնասենյակները անհրաժեշտ սարքավորումներով կահավորելու ժամանակ պետք է պահպանվեն անվտանգության տեխնիկայի պահանջները:

50. Էլեկտրատեխնիկայի առանձնասենյակների անհրաժեշտ սարքավորումներով կահավորումը պետք է համապատասխանի էլետրատեխնիկայի անվտանգության կանոններին:

51. Աղջիկների աշխատանքի ուսուցման առանձնասենյակը պետք է կահավորվի կար ու ձևի հատուկ գծագրական սեղաններով, կարի մեքենաներով, հայելիով և այլն: Աշխատասեղանները պետք է տեղադրվեն երկու կամ երեք շարքով, պատուհանների երկայնքով:

Աղջիկների աշխատանքի ուսուցման մեկ առանձնասենյակի առկայության դեպքում այնտեղ պետք է նախատեսվի հատուկ տեղ էլեկտրավառարանի, սննդամթերքի մշակման սեղանների, ինչպես նաև սպասքի լվացման համար և լվացարան:

52. Ավտոգործի ուսուցման ժամանակ պետք է ղեկավարվել անվտանգության տեխնիկայի համապատասխան պահանջներով:

53. Հաշվիչ տեխնիկայի, համակարգչային դասարանների կահավորումը, համակարգչային տեխնիկայից օգտվելն ու դրանց միջոցով իրականացվող ուսուցման գործընթացը չպետք է վտանգ հասցնի երեխաների առողջությանը:

54. Ննջասենյակներում կահույքը պետք է համապատասխանի երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան:

55. Զուգարաններում զուգարանակոնքերը պետք է տեղադրվեն բաց խցիկներում: Բարձր դասարանների աղջիկների զուգարաններում 1-2 խցիկ պետք է ունենա դուռ: I-IV դասարանցիների սեկցիաների զուգարանները կահավորվում են մանկական զուգարանակոնքերով:

Աղջիկների անձնական հիգիենայի սենյակները պետք է կահավորված լինեն լվացարանով, պահարանով և ոտքով բացվող աղբադույլով:

 

VII. ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՏԱՐԱԾՔՆԵՐԻՆ ՈՒ ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

56. Հարմարեցված շենքում դպրոցները ծավալելու ժամանակ անհրաժեշտ է ունենալ սենյակների հետևյալ պարտադիր թվակազմը՝ ուսումնական դասարաններ, ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների համար տարածք (դահլիճ) , ճաշարան կամ բուֆետ, բուժկետ, վարչատնտեսական սենյակներ, սանհանգույցներ, միջանցքներ (ռեկրեացիաներ) և հանդերձարան:

Նշված սենյակների չափերն ու տարածքները, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, որոշվում են ելնելով հանրակրթական հաստատության թեքումից, դասարանների քանակից, աշակերտների թվից և տարիքից, սույն կանոններով սահմանված պահանջներին համապատասխան:

Փոքրաթիվ աշակերտներով դպրոցներում (100 աշակերտից պակաս) սննդի բլոկի բացակայության դեպքում երեխաների սննդի կազմակերպումը թույլատրվում է իրականացնել այլ նպատակների համար հատկացված տարածքում (սենյակում) , համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության տարածքային մարմնի հետ:

 

VIII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄ

 

57. Դպրոցի բոլոր տարածքները ենթակա են ամենօրյա խոնավ մաքրման, այդ թվում` լուսամուտի գոգերը, պահարանները, սեղաններն ու աթոռները, գրատախտակները և այլն: Մաքրման ընթացքում նախընտրելի է օգտագործել փոշեկուլ: Սենյակների մաքրումը կատարվում է պատուհանների օդանցքները բաց վիճակում:

Բակային զուգարանի խցիկը պարբերաբար ախտահանվում է քլորակրի 10%-ոց լուծույթով: Զուգարանակոնքերը օրը 1-2 անգամ լվացվում են ախտահանիչ լուծույթի և եռացրած ջրի խառնուրդով:

58. Մաքրման աշխատանքները պետք է կատարվեն.

ա) գիշերօթիկ դպրոցների ննջասենյակներում՝ առավոտյան երեխաների արթնանալուց առաջ,

բ) դասասենյակներում, ուսումնական առանձնասենյակներում, արհեստանոցներում՝ վերջին դասաժամի, խմբակների ու դասերը պատրաստելու աշխատանքներն ավարտելուց հետո,

գ) միջանցքներում և յուրաքանչյուր դասի ընդմիջումից հետո,

դ) խաղասենյակներում՝ օրվա վերջում,

ե) ճաշասրահում՝ սննդի յուրաքանչյուր ընդունումից հետո,

զ) նախասրահում, հանդերձարանում՝ յուրաքանչյուր հերթափոխի պարապմունքները սկսելուց հետո,

է) բուժսենյակներում՝ առավոտյան,

ը) դպրոցի սրահում և խմբակների սենյակներում՝ օրվա վերջում,

թ) հիգիենիկ ցնցուղարաններում՝ աղտոտվելուց անմիջապես հետո,

ժ) սանհանգույցներում՝ դասերի ընդմիջումներից հետո, օգտագործելով ախտահանիչ նյութեր,

ի) վարչատնտեսական սենյակներում՝ աշխատանքային օրվա վերջում և օրվա ընթացքում, ըստ անհրաժեշտության,

լ) մարզադահլիճը մաքրվում և օդափոխվում է յուրաքանչյուր պարապմունքից հետո: Մարզադահլիճի, մարզական գույքի խոնավ մաքրումը կատարվում է օրվա ընթացքում, երկու անգամից ոչ պակաս:

Աշակերտների մուտքը մարզադահլիճ թույլատրվում է միայն մարզազգեստով և սպորտային կոշիկներով:

59. Լվացարանների և զուգարանների մաքրումը կատարվում է դասերի յուրաքանչյուր ընդմիջումից հետո:

Մաքրման պարագաները մակնշվում և պահպանվում են հատուկ պահարաններում կամ սենյակներում:

Զուգարանների մաքրման համար օգտագործվող պարագաներն ու միջոցները պահվում են առանձին:

 

IX. ԴՊՐՈՑԱԿԱՆ ՃԱՇԱՐԱՆՆԵՐ ՈՒ ԲՈՒՖԵՏՆԵՐ

 

60. Հանրակրթական դպրոցներում, որտեղ գործում են երկարօրյա խմբեր, երեխաների համար պետք է կազմակերպել 2-անգամյա տաք սնունդ, մնացած աշակերտների համար տաք նախաճաշ:

61. Աշակերտների սնունդը կազմակերպվում է հումքով կամ կիսաֆաբրիկատներով գործող ճաշարաններում, ինչպես նաև համապատասխան պայմաններ ունեցող բուֆետներում:

61.1 Հումքով աշխատող ճաշարանը պետք է ունենա հիմնական և օժանդակ հետևյալ բաժինները (սենյակներ).

- տաք և սառը ճաշատեսակների պատրաստման,

- միս - մսամթերքի մշակման,

- ձուկ - ձկնեղենի մշակման,

- բանջարեղենի մշակման,

- հրուշակեղենի պատրաստման,

- խոհանոցի և ճաշարանի սպասքի լվացման,

- տարաների լվացման,

- չոր սննդամթերքի պահպանման,

- շուտ փչացող մթերքի ու մսամթերքի սառցապահարաններ,

- բանջարեղենի պահեստ,

- սննդային մնացորդների սառցապահարան,

- բեռնաբարձման սենյակ,

- ճաշարանի աշխատողների ճաշելու, հանգստի և հանդերձանքի սենյակ:

- 61.2 Կիսաֆաբրիկատներով աշխատող ճաշարանը պետք է ունենա հետևյալ բաժինները (սենյակներ).

- տաք ճաշատեսակների պատրաստման բաժին,

- սննդամթերքի նախնական մշակման աշխատամաս,

- խոհանոցի և ճաշարանի սպասքի լվացման բաժին,

- չոր սննդամթերքի պահեստ,

- բանջարեղենի պահեստ,

- կիսաֆաբրիկատների սառցապահարան,

- սննդային մնացորդների սառցապահարան,

- տարաների լվացման սենյակ,

- մթերքի բեռնաբարձման սենյակ,

- ճաշարանի աշխատողների կենցաղուկներ:

61.3 Բուֆետի սենյակները պետք է ապահովված լինեն ճաշատեսակների տաքացման սալիկներով, սառցապահարաններով, ճաշերը տաք պահպանելու սալիկով, պետք է ունենան ճաշերի բաժանման աշխատամաս, սպասքի լվացման բաժին, տարաների լվացման սենյակ և օժանդակ ու կենցաղային սենյակներ՝ բուֆետում աշխատող անձնակազմի համար:

61.4 Դպրոցական բուֆետներին ու ճաշարաններին կից պարտադիր պետք է նախատեսել ճաշասրահներ՝ բոլոր աշակերտներին ճաշասրահում տեղավորելու համար, իսկ գիշերօթիկ դպրոցներում բոլոր աշակերտներին երկու հերթով սպասարկելու համար:

62. Տարրական դասարանների աշակերտների սնուցումը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատու բարձր դասարանի սովորողի վերահսկմամբ: Ուտելուց առաջ աշակերտները պարտադիր ձեռքերը լվանում են օճառով և չորացնում սրբիչներով կամ էլեկտրաչորացուցիչներով:

63. Դպրոցական ճաշարանների, բուֆետների բոլոր աշխատողները պարտավոր են անցնել պարտադիր և պարբերական բժշկական կանխարգելիչ քննություններ.

ա) ճաշարանում և բուֆետում խստիվ արգելվում է՝

- ճաշել աշխատանքի տեղում (այդ նպատակի համար հատկացվում է առանձին տարածք կամ սենյակ),

բ) յուրաքանչյուր օր աշխատանքը սկսելուց առաջ բուժաշխատողը զննում է բոլոր աշխատակիցների մաշկային ծածկույթները՝ թարախային հիվանդություններ հայտնաբերելու նպատակով: Մաշկի թարախային հիվանդություններով, թարախակալված կտրվածքներով, ինչպես նաև վերին շնչուղիների կատարով հիվանդ անձինք ժամանակավորապես մեկուսացվում են աշխատանքից, իսկ հետազոտության տվյալները գրանցվում են սանիտարական գրքույկում և համապատասխան մատյանում,

գ) սննդի բլոկում անհրաժեշտ է ունենալ դեղարկղ (դեղատուփ) առաջին բժշկական օգնության դեղերով:

63.1 Սննդի բլոկի աշխատողները պարտավոր են պահպանել անձնական հիգիենայի հետևյալ կանոնները.

- աշխատել մաքուր հագուստով և կոշիկներով,

- կարճ կտրել եղունգները,

- աշխատանքը սկսելուց առաջ օճառով մանրամասն լվանալ ձեռքերը, հատկացված տեղում հագնել սանիտարական մաքուր հագուստը, զուգարանից օգտվելուց հետո օճառով մանրամասն լվանալ ձեռքերը՝ նախընտրելի է ախտահանիչ լուծույթով,

- աղիքային խանգարման, մրսածության ախտանիշների, ինչպես նաև ձեռքերի վրա թարախային բորբոքման, կտրվածքի կամ այրվածքի առկայության մասին անհրաժեշտ է տեղեկացնել ղեկավարությանը և բուժման նպատակով դիմել բժշկական կազմակերպություն:

64. Դպրոցի ցայտաղբյուրները պետք է պահպանել տեխնիկապես սարքին վիճակում:

65. Դպրոցի տնօրենը և բուժանձնակազմը պարտավոր են մշտապես հոգատար լինել դպրոցականների սնուցման հարցերի հանդեպ և սահմանել ամենօրյա հսկողություն դպրոցական ճաշարանի (բուֆետի) աշխատանքների նկատմամբ:

Դպրոցներում աշակերտների սնունդը կազմակերպվում է համաձայն օրենսդրական այլ ակտերի:

 

X. ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

66. Աշակերտների ուսումնաաշխատանքային ծանրաբեռնվածությունը պետք է համապատասխանի միջին հանրակրթական դպրոցների (հաստատությունների) կանոնադրությամբ նախատեսված դասաժամերի քանակին, հաշվի առնելով աշակերտների թույլատրելի առավելագույն ծանրաբեռնվածության չափանիշի պահպանումը:

ա) Շաբաթվա ընթացքում պարտադիր դասաժամերի առավելագույն քանակը սահմանված է հետևյալ բաշխումով (աղյուսակ 4):

 

Աղյուսակ 4

 

Առավելագույն թույլատրելի ժամերը շաբաթվա ընթացքում, դրա տարբեր տԵՎողության ժամանակ

 

Դասարանները Առավելագույն թույլատրելի շաբաթը ժամերով
  6-օրյա շաբաթվա համար 5-օրյա շաբաթվա համար
եռտարյա տարրական դպրոցում
  1 3 25 22
չորստարյա տարրական դպրոցում
1 22 20
2-4 25 22
5 31 28՝
6 32 29
7 34 31
8-9 35 32
10-11 36 33

 

բ) Ֆակուլտատիվ պարապմունքները շաբաթվա մեջ չպետք է գերազանցեն մինչև VIII դասարանները 2 ժամ, VIII - XI դասարաններում՝ 4 ժամ: Ֆակուլտատիվ պարապմունքներն անհրաժեշտ է անցկացնել դասաժամերի նվազագույն տևողությամբ, պարտադիր պարապմունքներն ավարտելուց հետո, 45 - 60 րոպեից ոչ պակաս ընդմիջումով:

գ) Ուսուցման փոխհատուցող դասարաններում աշակերտների թիվը չպետք է գերազանցի 20 մարդուց: Նման դասարաններում դասաժամերի տևողությունը պետք է լինի 40 րոպեից ոչ ավելի:

դ) Շտկող-զարգացնող ժամերը պետք է մտնեն յուրաքանչյուր տարիքի աշակերտի համար սահմանված առավելագույն թույլատրելի ծանրաբեռնվածության ծավալի մեջ:

ե) Անկախ ուսուցման շաբաթվա տևողությունից, աշակերտների օրվա ծանրաբեռնվածությունը փոխհատուցող դպրոցներում պետք է լինի 5 ժամից ոչ ավելի տարրական դպրոցում և 6 ժամից ոչ ավելի հիմնական դպրոցում:

զ) Ուսումնական պարապմունքները դպրոցներում պետք է սկսվեն առավոտյան 800-ից ոչ շուտ: Արգելվում է զրո ժամերի անցկացումը:

Խորացված ուսուցման ծրագրերով դասերը հանրակրթական դպրոցներում (հաստատություններում) պետք է անցկացվեն միայն առաջին հերթի ժամանակ:

67. Դասացուցակները կազմելիս հաշվի է առնվում դասաժամերի օպտիմալ հարաբերակցությունը, ինչպես նաև օրվա և շաբաթվա ընթացքում ուսումնական առարկաների ճիշտ հաջորդականությունը՝ բնական, մաթեմատիկական և հումանիտար առարկաների դասաժամերը երգի, նկարչության և ֆիզիկական դաստիարակման դասաժամերին, ինչի շնորհիվ ստեղծվում է աշակերտների մտավոր գործունեությունից ֆիզիկականի փոխվելու հնարավորություն:

Տարբեր առարկաների ճիշտ զուգակցումը ուսումնական օրվա ընթացքում ապահովում է աշակերտների աշխատունակության պահպանման բարձր մակարդակը մինչև դասերի ավարտը:

Կրկնակի դասաժամերը թույլատրվում են միայն լաբորատոր և ստուգողական աշխատանքների, աշխատանքի ուսուցման և ֆիզիկական դաստիարակման պարապմունքների (ձմռանը) անցկացման ժամանակ:

67.1 Դասաժամերի կառուցվածքին ներկայացվող հիգիենիկ պահանջներն են.

ա) պարապմունքների ընթացքում անհրաժեշտ է ստեղծել կարճատև դադարներ՝ երեխաների մկանային ստատիկ լարվածության վերացման և մտավոր աշխատունակության բարձրացման նպատակով,

բ) ուսումնական բեռնվածությունը աստիճանաբար ավելանալով դասաժամի կեսին պետք է հասնի առավելագույնի և իջնի դասաժամի ավարտին:

Այդ պահանջներին համապատասխանում է հետևյալ ստանդարտ սխեման. տվյալ դեպքում դասը պայմանականորեն կիսվում է երեք մասի՝ ներածական, հիմնական և ավարտական:

Ներածական մասը ուսուցիչը օգտագործում է դասահարցման և կազմակերպչական միջոցառումների համար, հիմնականը՝ նոր դասի, նյութի շարադրման համար, ավարտականը՝ վարժեցման, վերարտադրման համար:

Առավել դժվար առարկաները դասացուցակում ներառվում են 2-րդ և 3-րդ դասաժամերին՝ աշակերտների ամենաբարձր աշխատունակության ժամանակ:

Բարդ առարկաները (ֆիզիկա, մաթեմատիկա, օտար լեզու) հարկ է զուգակցել հեշտ ընկալվող առարկաների հետ՝ պատմություն, աշխարհագրություն և այլն:

68. Բոլոր դասարանների համար դասաժամերի միջև ընդմիջումների տևողությունը 10 րոպե է, 2-րդ և 3-րդ դասաժամերից հետո մեծ ընդմիջման տևողությունը 30 րոպե է:

Թույլատրվում է 2-րդ և 3-րդ դասաժամերից հետո մեծ ընդմիջման փոխարեն անցկացնել երկու ընդմիջում՝ յուրաքանչյուրը 20 րոպե տևողությամբ:

69. Տնային առաջադրանքները աշակերտներին տրվում են ելնելով դրանք կատարելու հնարավորությունից.

I դասարանում՝ մինչև մեկ ժամ, II-ում՝ մինչև 1,5 ժամ, III - V դասարաններում՝ մինչև 2 ժամ, V- VI դասարաններում՝ մինչև 2,5 ժամ, VII-ում՝ մինչև 3 ժամ, VIII, X, XI դասարաններում՝ մինչև 4 ժամ:

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2002 թ. փետրվարի 11-ի

N 82 հրամանի

 

Ց Ա Ն Կ

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԲՈՒԺԿԵՏ/ԿԱԲԻՆԵՏԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԵՂԵՐԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

(վերնագիրը խմբ. 31.07.15 N 44-Ն)

 

1. Հակահիստամինային պատրաստուկ (դիֆենհիդրամին հիդրոքլորիդ, քլորոպիրամինի հիդրոքլորիդ)

2. Կորտիկոստերոիդներ (դեքսամեթազոն)

3. Ստիմուլյատորներ (կոֆեին նատրիումի բենզոատ)

4. Ջերմիջեցնող/ցավազրկող (պարացետամոլ, իբուպրոֆեն)

5. Սպազմոլիտիկ (դրոտավերինի հիդրոքլորիդ)

6. Կատվախոտի հանուկ

7. Կատվախոտի ոգեթուրմ

8. Ջրածնի պերօքսիդի լուծույթ 3 %

9. Սպիրտ բժշկական 70 %

10. Յոդի ոգեթուրմ 5 %

11. Անուշադրի սպիրտ 10 %

12. Խոնավածուծ սպեղանի

13. Վիրակապ ոչ ստերիլ

14. Վիրակապ ստերիլ

15. Բամբակ

16. Ռետինե սեղմակ

17. Ներարկիչ (2 մլ, 3 մլ)

(հավելվածը խմբ. 31.07.15 N 44-Ն)

(կանոնները փոփ., լրաց., խմբ. 31.07.15 N 44-Ն)

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.03.2017, N 12-Ն 12.05.2017, N 82
31.07.2015, N 44-Ն 12.11.2015, N 82
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան