Գլխավոր տեղեկություն
Համար
N 8-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.01.2016-12.05.2016)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.29/31(543).1 Հոդ.356.11
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ընդունման ամսաթիվ
30.11.2015
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ստորագրման ամսաթիվ
30.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.01.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 դեկտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10115495

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ

 

30 նոյեմբերի 2015 թ.

ք. Երևան

N 8-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՏԵՍԱԿՆԵՐԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԵՐՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման 6-րդ կետի հանձնարարականի և ղեկավարվելով ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 433-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրության 11-րդ կետի «է» ենթակետով`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել.

1) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը` համաձայն հավելված N 1-ի,

2) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծումը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ցանկը` համաձայն հավելված N 2-ի,

3) ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների բնութագրերի մասին ծանուցման կանոնակարգը` համաձայն հավելված N 3-ի,

4) Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծանուցման ենթակա տեխնիկական և կրիպտոգրաֆիկական բնութագրերով ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ հանդիսացող կամ իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների (արտադրանքի) տեսակների ցանկը` համաձայն հավելված N 4-ի,

5) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից տրվող եզրակացության (թույլատրման փաստաթղթի) միասնական ձևի լրացման մեթոդական ցուցումները՝ համաձայն հավելված N 5-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 3-Ն հրամանը:

3. ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության վարչության պետին` ապահովել սույն հրամանի 1-ին կետի 1-5-րդ ենթակետերով հաստատված փաստաթղթերի տեղադրումը ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքի համապատասխան բաժնում` նշելով պատասխանատուների կոնտակտային տվյալները:

4. Սույն հրամանի կատարումը հանձնարարել ՀՀ ԱԱԾ կառավարական կապի և տեղեկատվության, պայմանագրային-իրավական վարչություններին:

 

Գեներալ-գնդապետ

Գ. Հակոբյան

 

 

Հավելված N 1
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2015 թ. նոյեմբերի 30-ի
N 8-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ) մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման (այսուհետ` Որոշում) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ` ԵՏՀ) Կոլեգիայի 21.04.2015 թ. N 30 որոշման հավելված N 9 (Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման կանոնակարգ) համաձայն:

2. Կանոնակարգը գործում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների կամ իրենց կազմում ապրանքների սույն հրամանի հավելված N 2 (Միասնական ցանկի 2.19 բաժին) նշված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող այն արտադրատեսակների նկատմամբ, որոնց ներմուծման և արտահանման նկատմամբ Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում երրորդ երկրների հետ առևտրում Եվրասիական տնտեսական միության (այսուհետ` ԵՏՄ) անդամ պետությունների կողմից կիրառվում են արգելքներ կամ սահմանափակումներ (այսուհետ՝ ծածկագրային միջոցներ):

3. Սույն կանոնակարգում կիրառվող հասկացություններն են՝

1) «Ծանուցումների միասնական ռեեստր» (Ձև 1)՝ ԵՏՄ անդամ պետությունների համաձայնեցնող մարմինների կողմից գրանցված ծանուցումների մասին տեղեկությունների ցանկ, որը հրապարակված է ԵՏՄ պաշտոնական ինտերնետային կայքում,

2) «Ծանուցում»՝ ապրանքն արտադրողի կամ վերջինիս կողմից լիազորված ներկայացուցչի կողմից կազմված (Ձև 2) և ԵՏՄ անդամ պետությունների համաձայնեցնող մարմինների կողմից համաձայն սույն հրամանի հավելված N 3 գրանցված ծանուցում, որն իր մեջ պարունակում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների կամ իրենց կազմում ապրանքների տեխնիկական և կրիպտոգրաֆիկական բնութագրերի վերաբերյալ տեղեկություններ՝ համաձայն հավելված N 4-ի ցանկի,

3) «Համաձայնեցնող մարմին»՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ` ՀՀ ԱԱԾ)՝ լիցենզիաների, եզրակացությունների (թույլատրման փաստաթղթերի) տրման և ծանուցումների գրանցման գործառույթներ իրականացնող ՀՀ լիազոր մարմին:

Սույն Կանոնակարգում գործածվող այլ հասկացություններն օգտագործվում են Որոշմամբ և ԵՏՄ մասին 29.05.2014 թ. պայմանագրի N 7 հավելվածով սահմանված նշանակությամբ:

4. Միասնական ցանկի 2.19 բաժնով նախատեսված ապրանքներն ունեն ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ, եթե դրանք իրացնում են կամ դրանց կազմում պարունակվում են հետևյալ միջոցները (համակարգերը կամ համալիրները).

1) ծածկագրման միջոցներ՝ ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք իրականացնում են տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ և նախատեսված են կապուղիներով հաղորդվող և/կամ մշակվող և պահվող տեղեկատվությունը չարտոնված հասանելիությունից պաշտպանելու համար,

2) նմանակեղծումից պաշտպանող միջոցներ՝ ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք իրականացնում են տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ և նախատեսված են կեղծ տեղեկատվության պարտադրումից պաշտպանվելու համար,

3) էլեկտրոնային թվային ստորագրության միջոցներ (էլեկտրոնային ստորագրություն),

4) տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ իրականացնող ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք այդ փոխակերպման մի մասը կատարում են ձեռքի գործողությունների ճանապարհով կամ այդպիսի գործողությունների հիման վրա՝ ավտոմատացված միջոցների օգտագործմամբ,

5) ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք իրականացնում են տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ և նախատեսված են բանալի փաստաթղթերի պատրաստման համար (անկախ բանալի տեղեկատվության կրիչի տեսակից),

6) ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք մշակված կամ վերափոխված են կրիպտովերլուծական գործառույթների կատարման համար,

7) ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք իրականացնում են տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ, մշակված կամ վերափոխված են ընդլայնվող տիրույթով համակարգերի համար ընդլայնվող կոդի կրիպտոգրաֆիկական մեթոդներով գեներացման համար՝ ներառյալ հաճախականությունների թռիչքաձև վերալարվող համակարգերի թռիչքաձև կոդերի վերադասավորումը,

8) ապարատային, ծրագրային և ապարատածրագրային միջոցներ, համակարգեր և համալիրներ, որոնք իրականացնում են տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմներ՝ մշակված կամ ձևափոխված կրիպտոգրաֆիկական մեթոդներով կապուղիների կամ ժամանակային մոդուլյացիայով գերլայնաշերտ համակարգերի գաղտնագրող կոդերի ձևավորման համար:

5. Եթե ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներն իրենց կազմում ունեն ԵՏՀ Կոլեգիայի 16.08.2012 թ. N 134 որոշմամբ հաստատված Միասնական ցանկի 2.16 բաժնում ընդգրկված քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) բարձր հաճախականության սարքավորումներ, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ԵՏՄ անդամ պետությունների ներմուծման կամ արտահանման դեպքում կիրառվում են արգելքներ կամ սահմանափակումներ կամ, եթե ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցները մտնում են այդպիսի ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքավորումների կազմի մեջ, ապա այդպիսի ապրանքների ներմուծումն ու արտահանումն իրականացվում է սահմանափակումների կիրառման մասին Կանոնակարգերին (ԵՏՄ մաքսային տարածք քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքավորումների՝ այդ թվում այլ ապրանքների մեջ ներդրված կամ դրանց կազմի մեջ մտնող ներմուծման կամ արտահանման Կանոնակարգ) համապատասխան՝ հաստատված ԵՏՀ Կոլեգիայի 16.08.2012 թ. N 134 որոշմամբ:

Եթե ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներն իրենց կազմում ունեն տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ, որոնք ընդգրկված են Միասնական ցանկի 2.17 բաժնում, ապա ապրանքի կարգը որոշում է ՀՀ ԱԱԾ:

6. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներմուծումը և (կամ) արտահանումն իրականացվում է ծանուցումների միասնական ռեեստրում գրանցված ծանուցումների մասին տեղեկությունների (այսուհետ՝ ծանուցման մասին տեղեկություն) կամ լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայության դեպքում:

 

II. ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵՋ ՆԵՐԱՌՈՒՄԸ

 

7. Ներքին սպառման բացթողնման կամ արտահանման նպատակով ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների մաքսային գործընթացների մեջ ներառման համար ԵՏՄ անդամ պետության մաքսային մարմնին ներկայացվում է լիցենզիան կամ ծանուցման մասին տեղեկությունը:

Սեփական կարիքներն ապահովելու համար՝ ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներքին սպառման բացթողնման և արտահանման մաքսային գործընթացներում ներառման դեպքում, առանց դրանք տարածելու և ծածկագրային ոլորտում երրորդ անձանց ծառայություններ մատուցելու իրավունքի, ԵՏՄ անդամ պետության մաքսային մարմնին է ներկայացվում եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) կամ ծանուցման մասին տեղեկություն:

Լիցենզիայի, եզրակացության (թույլատրման փաստաթղթի) կամ ծանուցման մասին տեղեկության տրամադրում չի պահանջվում բջջային կապի օպերատորների կողմից միջազգային փոխանակումների նպատակով ոչ ավելի, քան 20 հատ թեստային սիմ-քարտերի նմուշների ներքին սպառման բացթողնման կամ արտահանման համար մաքսային գործընթացների մեջ ներառման դեպքում:

8. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների մաքսային տարածքում և մաքսային տարածքից դուրս վերամշակման, ներքին օգտագործման համար վերամշակման, ժամանակավոր ներմուծման, ժամանակավոր արտահանման, ազատ մաքսային գոտի և ազատ պահեստ մաքսային գործընթացներն իրականացվում են ԵՏՄ անդամ պետության մաքսային մարմնին եզրակացության (թույլատրման փաստաթղթի) կամ ծանուցման մասին տեղեկության ներկայացմամբ:

Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների վերաարտահանման կամ վերաներմուծման մաքսային գործընթացներում ներառելու համար, համապատասխանաբար ժամանակավոր ներմուծում կամ ժամանակավոր արտահանում մաքսային գործընթացներն ավարտվելուց հետո, անհրաժեշտ է այն եզրակացության (թույլատրման փաստաթղթի) առկայությունը, որի հիման վրա այդ միջոցները ձևակերպվել են ժամանակավոր ներմուծում կամ ժամանակավոր արտահանում մաքսային գործընթացներով կամ ծանուցման մասին տեղեկությունը: Այլ դեպքերում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների վերաարտահանումն ու վերաներմուծումն իրականացվում է ԵՏՄ անդամ պետության մաքսային մարմնին եզրակացության (թույլատրման փաստաթղթի) կամ ծանուցման մասին տեղեկության ներկայացմամբ:

9. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներառումը տարանցիկ մաքսային գործընթացների մեջ ժամանման վայրի մաքսային տարածքից մինչև ԵՏՄ մաքսային տարածքի ներքին մաքսային մարմին, ինչպես նաև ներքին մաքսային տարածքից ԵՏՄ մեկնման ներքին մաքսային տարածքի մաքսային մարմին, ինչպես նաև մաքսային պահեստ և պետության օգտին հրաժարվելու մաքսային գործընթացների դեպքում, իրականացվում են այլ մաքսային գործընթացների համար տրամադրված լիցենզիայի կամ եզրակացության (թույլատրման փաստաթղթի), կամ ծանուցման մասին տեղեկությունների առկայության դեպքում:

Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներառումը տարանցիկ մաքսային գործընթացի մեջ ԵՏՄ ժամանման վայրի մաքսային մարմնից մինչև ԵՏՄ մեկնման մաքսային մարմին փոխադրման համար, ինչպես նաև ոչնչացման մաքսային գործընթացի դեպքում լիցենզիա, եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) կամ ծանուցման մասին տեղեկություններ անհրաժեշտ չեն:

10. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ներառումն առանց հարկի առևտրի մաքսային գործընթացների մեջ իրականացվում է ԵՏՄ անդամ պետության մաքսային մարմնին ծանուցման մասին տեղեկության ներկայացմամբ:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

11. Լիցենզիայի ձևակերպման համար Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձինք և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձինք (այսուհետ՝ Հայտատու), ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով, կից գրությամբ ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) ՀՀ ԱԱԾ տնօրենի 2015 թվականի մարտի 11-ի N 1-Ն հրամանի հավելվածին համապատասխան կազմված լիցենզիա ստանալու մասին հայտը՝ լրացված ռուսերեն լեզվով (տարբեր ԵՏՄ ԱՏԳ ԱԱ կոդ ունեցող ապրանքների համար լրացվում են առանձին հայտեր): Թույլատրվում է տեխնոլոգիաների, արձանագրությունների, կրիպտոգրաֆիկական ալգորիթմների և դրանց հանրաճանաչ հապավումների, ապրանքների արտադրողների ռեկվիզիտների անունների լատինատառ գրառում:

Հայտը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան, ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում՝ անձնագրի պատճենը (այսուհետ՝ հայտ),

2) հայտի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով),

3) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը՝ եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,

4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում է գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,

5) հայտատուի գրավոր ծանուցումը՝ ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների կազմում Միասնական ցանկի 2.16 բաժնով նախատեսված քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքավորումների բացակայության մասին, իսկ դրանց առկայության դեպքում՝ օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթի պատճենը,

6) ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցի տեխնիկական փաստաթղթերը (թույլատրվում է նաև ներկայացնել ապրանքն արտադրողի պաշտոնական համացանցային կայքից տպված տեղեկությունները) կամ դրանց պատճենները (ելակետային կոդերի տրամադրումը պարտադիր պահանջ չի հանդիսանում, հայտատուի կողմից ելակետային կոդերը տրամադրելուց հրաժարվելը հիմք չէ հայտը մերժելու համար): Տեխնիկական փաստաթղթերում հայտատուն ընդգծում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) գործառույթների նկարագրությունը: Տեխնիկական փաստաթղթերում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) գործառույթների բացակայությունը համարվում է որպես թերի փաստաթղթեր,

7) արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների պատճենները, իսկ արտաքին առևտրային պայմանագրի բացակայության դեպքում՝ Կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթերի պատճենները,

8) ՀՀ ԱԱԾ կարող է պահանջել անցկացնել ապրանքի գիտատեխնիկական փորձաքննություն և ներկայացնել դրա արդյունքները:

12. Ներկայացված փաստաթղթերի պատճենների յուրաքանչյուր թերթ պետք է վավերացված լինի հայտատուի ստորագրությամբ և կնիքով կամ փաստաթղթերի պատճենները պետք է լինեն կարված և վերջին էջը՝ կնքված ու ստորագրված:

13. Լիցենզիան տրամադրվում է հայտատուի փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ մուտքագրվելուց հետո 85 օրվա ընթացքում:

14. Լիցենզիայի տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

2) լիցենզիայի տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված,

3) քվոտան, ինչպես նաև սակագնային քվոտան սպառված է,

4) երրորդ երկրներում առկա են իրենց մաքսային տարածք ծածկագրային միջոցների ներմուծման սահմանափակումներ,

5) առկա է ԵՏՄ անդամ պետությունների անվտանգությանը վնաս հասցնելու հնարավորություն, որը որոշվում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների գիտատեխնիկական փորձաքննության արդյունքներով և (կամ) դրանց փաստաթղթերով:

 

IV. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

15. Սույն Կանոնակարգի 7-րդ և 8-րդ կետերով ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների մաքսային գործընթացների իրականացման նպատակով եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրման համար ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները.

1) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագիծը (Ձև 3)՝ սույն հրամանի հավելված N 5 մեթոդական ցուցումներին համապատասխան կազմված և ռուսերեն լեզվով լրացված: Թույլատրվում է տեխնոլոգիաների, արձանագրությունների, կրիպտոգրաֆիկական ալգորիթմների և դրանց հանրաճանաչ հապավումների, ապրանքների արտադրողների ռեկվիզիտների անունների լատինատառ գրառում,

2) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) նախագծի էլեկտրոնային օրինակը (ցանկացած կրիչով),

3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ անհրաժեշտ է նշել գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,

4) ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցի տեխնիկական փաստաթղթերը (թույլատրվում է նաև ներկայացնել ապրանքն արտադրողի պաշտոնական համացանցային կայքից տպված տեղեկությունները) կամ դրանց պատճենները (ելակետային կոդերի տրամադրումը պարտադիր պահանջ չի հանդիսանում, հայտատուի կողմից ելակետային կոդերը տրամադրելուց հրաժարվելը հիմք չէ հայտը մերժելու համար): Տեխնիկական փաստաթղթերում հայտատուն ընդգծում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) գործառույթների նկարագրությունը: Տեխնիկական փաստաթղթերում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) գործառույթների բացակայությունը համարվում է որպես թերի փաստաթղթեր,

5) արտաքին առևտրային պայմանագրի, դրան կից հավելվածների և (կամ) դրանցում կատարված լրացումների պատճենները, իսկ արտաքին առևտրային պայմանագրի բացակայության դեպքում՝ Կողմերի մտադրությունը հաստատող այլ փաստաթղթի պատճենը,

6) ՀՀ ԱԱԾ կարող է պահանջել անցկացնել ապրանքի գիտատեխնիկական փորձաքննություն և ներկայացնել դրա արդյունքները:

16. Ներկայացված փաստաթղթերի պատճենների յուրաքանչյուր թերթ պետք է վավերացված լինի հայտատուի ստորագրությամբ և կնիքով կամ փաստաթղթերի պատճենները պետք է լինեն կարված և վերջին էջը՝ կնքված և ստորագրված:

17. Եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրամադրվում է հայտատուի փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ մուտքագրվելուց հետո 85 օրվա ընթացքում:

18. Եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրումը մերժվում է հետևյալ հիմքերով`

1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ դրանցում առկա են ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ,

2) եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրամադրման համար հիմք ծառայող մեկ կամ մի քանի փաստաթղթերի գործողությունը դադարեցված է կամ կասեցված,

3) առկա է ԵՏՄ անդամ պետությունների անվտանգությանը վնաս հասցնելու հնարավորություն, որը որոշվում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների գիտատեխնիկական փորձաքննության արդյունքներով և (կամ) դրանց փաստաթղթերով:

 

Ձև 1

 

միասնական ռեեստր

 

ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՄԱՍԵՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ

Ծանուցման համարը

Ապրանքի անվանումը

Ապրանքն արտադրողը

Ծանուցման հրապարակման ամսաթիվը

Գործողության ժամկետը

Նույնացուցիչը

Կարգավիճակը*

Չեղարկման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

               

* Սյունակում նշվում է «գործում է» կամ «չեղարկված»:

 

Եթե 7-րդ սյունակում նշվում է «չեղարկված», ապա 8-րդ սյունակում նշվում է սույն ռեեստրում գրանցման ամսաթիվը: Այդ դեպքում տվյալ տողը գունանշվում է մոխրագույն երանգով:

 

Ձև 2

 

ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎ

ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԱՄ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԴՐԱՆՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

 Գրանցված է ռեեստրում «________ » _________________20_______թ.

 N _________

 

Կ. Տ.

______________________________________

___________________________________

 

(լիազորված մարմնի անձի ստորագրությունը)

 (Ա. Հ. Ա.)

___________________________________________________________________________________________

ԾԱՆՈՒՑՈՒՄ

______________________________________________________________________բնութագրերի վերաբերյալ
(ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների կամ իրենց կազմում դրանք պարունակող ապրանքների՝ նշել անհրաժեշտը)

 

1. Ապրանքի (արտադրանքի) անվանումը _______________________________________________________

_______________________________________________________________________________________

 

2. Ապրանքի (արտադրանքի) նշանակությունը____________________________________________________

_______________________________________________________________________________________

 

3. Ապրանք (արտադրանք) արտադրողի մասին տեղեկություն _______________________________________

_______________________________________________________________________________________

 

4. Օգտագործվող կրիպտոգրաֆիկական ալգորիթմները (ֆունկցիաները) և դրանց նշանակությունը.

Ապրանքի դասի N Հավելված N 4-ից

 

1) __________________________________________________________________________________

____________________________________________________________________________________


2)__________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

5. Ապրանքի (արտադրանքի) ֆունկցիոնալ հնարավորությունների առկայությունը, որոնք նկարագրված չեն օգտագործողին տրամադրված շահագործման փաստաթղթերում________________________________________

 

6. Ծանուցման գործողության ժամկետը ____/______/___________

7. Հայտատուի մասին տեղեկություն

___________________________________________________________________________________________

 

8. Ծանուցման ձևակերպման համար լիազորված անձին լիազորություններ տրամադրած պատրաստողի փաստաթղթի մասին տեղեկություն (անհրաժեշտության դեպքում)

____________________________________________________________________________________________

 

9. Ծանուցման լրացման ամսաթիվը ____/______/___________

 

Ծանուցման լրացված տեղեկությունների ամբողջությունը և իսկությունը հաստատում եմ

 Կ.Տ .

(առկայության դեպքում)

_____________________________

________________________________

 

 

 (Հայտատուի ստորագրությունը)

(Ա. Հ. Ա.)

 

Ф О Р М А  Н О Т И Ф И К А Ц И И

 

о характеристиках шифровальных (криптографических) средств

 

и товаров, их содержащих

 

Зарегистрирована в реестре «___» __________ 20__ г.    №_____________________

 

 М. П.

 __________________________________________

 __________________________

 

(подпись должностного лица согласующего органа)

(Ф. И.О.)

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

 

НОТИФИКАЦИЯ

 

о характеристиках ___________________________________________________________

(шифровальных (крилографических) средств и (или) товаров, их содержащих, - указать нужное)

 

1. Наименование товара_____________________________________________

 

2. Назначение товара_______________________________________________

 

3. Сведения об изготовителе товара___________________________________

 

4. Используемые криптографические алгоритмы (функции)

и их назначение:

№ категории из
приложения № 4
 

а)____________________________________________________

 

б)__________________________________________________________

 

в)

 

5. Наличие в товаре функциональных возможностей, не описанных в предоставляемой

пользователю эксплуатационной документации______________________

 

6. Срок действия нотификации

 / /  _______

 

7. Сведения о заявителе____________________________________________

 

8. Сведения о документе изготовителя, удостоверившего полномочия лица на оформление

нотификации (при необходимости)___________________________________

 

9. Дата заполнения нотификации__ /_____ /

 

Достоверность и полноту сведений, включенных в нотификацию, подтверждаю:

 

М. П.

__________________________________________

__________________________

 

(подпись заявителя)

(Ф.И.О.)

 

Ձև 3

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

(թույլատրման փաստաթուղթ)

 

N_____ /201 / ___________

 

___________________________________________________________________________________________
(Եզրակացություն տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական իշխանության մարմնի անվանումը)

 

Տրված է ____________________________________________________________________________________

(Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը / ֆիզիկական անձանց համար Ա .Հ. Ա.)
_________________________________________________________________________________________________________________________

 

Տեղափոխման տեսակը ____________________________________________________________________

(Տեղափոխման տեսակը)

 

_____________________________/

_________________ /

(Ապրանքի միասնական ցանկի բաժին)

(Կոդ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ*)

Ապրանքի անվանումը

Քանակը

Չափման միավորը

 

Ստացողը/Ուղարկողը* ____________________________________________________________________________________

(Անվանումը, գտնվելու վայրը, երկիրը)

 

________________________________________________________________________________

 

Մեկնման/ուղարկման երկիրը* _________________________________________________________

 

Ներմուծման (արտահանման) նպատակը _________________________________________________

 

Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը ______________________________________

 

Հիմքը ____________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

Լրացուցիչ տեղեկատվություն __________________________________________________________

 

_________________________________________________________________________________

 

Տարանցման երկիրը * ________________________________________________________________

(Տարանցման տիրույթը)

________________________________________________________________________________

 

  

Ստորագրություն _________ ամսաթիվ ______

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև___________________

 

_____________________________

 

(Ա. Հ. Ա.)

 
 

_____________________________

     (Պաշտոն)

 

ԿՏ (առկայության դեպքում)

«*» - տողերը լրացվում են հաշվի առնելով ապրանքի դասի պահանջները

 

ЗАКЛЮЧЕНИЕ

(разрешительный документ)

 

N_____ /2015 / ___________

______________________________________________________________________________
(Наименование органа государственной власти государства-члена Таможенного союза, выдавшего заключение)


Выдано
 ____________________________________________________________________________
 (Название организации, юридический адрес, страна, /для физических лиц Ф.И.О.)

_______________________________________________________________________________

Вид перемещения___________________________________________________
(Вид перемещения)

_________________________]

[_________________________

(Раздел Единого перечня товаров)

(Код ТН ВЭД ТС *)

Наименования товара

Количество

Единица измерения

 

Получатель/отправитель *________________________________________________

   (Название, юридический адрес, страна)


_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

Страна
назначения/отправления * _________________________________________

Цель
ввоза (вывоза) ____________________________________________________

_______________________________________________________________________________

Срок
временного ввоза (вывоза) ___________________________________________

Основание: _____________________________________________________________

_______________________________________________________________________________

Дополнительная
информация ____________________________________________

_______________________________________________________________________________


Страна
транзита *_______________________________________________________
______________________________________________________________________
(Транзит по территории)

 

Подпись _________  Дата ______

Заключение действительно по____________

 
 

_____________________________

 

(Ф.И.О.)

   
 

_____________________________


«*» -строки заполняются с учетом требований к категориям товаров

 

Հավելված N 2
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2015 թ. նոյեմբերի 30-ի
N 8-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ

 

 

Ապրանքների անվանումները

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի
(ԵՏՄ ԱՏԳ ԱԱ) կոդը

1

Տպիչներ, պատճենահանող և ֆաքսիմիլային սարքեր և դրանց էլեկտրոնային մոդուլներ, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ

8443 31-ից
8443 32 100 9-ից
8443 32 300 0-ից
8443 99 100 9-ից

2

Հաշվողական գործառույթներով` ձայնագրման, վերարտադրման և տվյալների տեսողական ներկայացման համար գրպանի սարքեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ

8470 10 000 9-ից

3

Գրպանի համակարգիչներ, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ

8471 30 000 0-ից

4

Հաշվիչ մեքենաներ և դրանց մասեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ

8471 30 000 0-ից
8471 41 000-ից
8471 49 000 0-ից
8471 50 000 0-ից
8471 90 000 0-ից
8473 30 200 9-ից

5

Հաշվիչ մեքենաների սարքեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ

8471 70 500 0-ից
8471 70 980 0-ից
8471 80 000 0-ից

6

Գրպանի մեքենաների էլեկտրոնային մոդուլներ և մասեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ

8473 21 100 0-ից
8473 21 900 0-ից
8473 30 200 9-ից
8473 30 800 9-ից

7

Կապի բաժանորդային սարքեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ

8517 11 000 0-ից
8517 12 000 0-ից
8517 18 000 0-ից

8

Բազային կայաններ, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ

8517 61 000 1-ից
8517 61 000 2-ից
8517 61 000 8-ից

9

Հեռահաղորդակցության սարքավորումներ և դրանց մասեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ

8517 62 000-ից
8517 69 390 0-ից
8517 69 900 0-ից
8517 70 900-ից

10

Ծրագրային ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, անկախ տեղեկատվության կրիչից

8523 29 310 1-ից
8523 29 310 2-ից
8523 29 330-ից
8523 29 390-ից
8523 49 250 0-ից
8523 49 310 0-ից
8523 49 390 0-ից
8523 49 450 0-ից
8523 49 910 1-ից
8523 49 930 0-ից
8523 51 910 1-ից
8523 51 930 0-ից
8523 52-ից
8523 59 910 1-ից
8523 59 930 0-ից
8523 80 910 1-ից
8523 80 930 0-ից

11

Բանալի փաստաթղթեր

3704 00-ից
3705-ից
3706-ից
4821 10-ից
4901 10 000 0-ից
4901 99 000 0-ից
4911 99 000 0-ից
8523 21 000 0-ից
8523 29 310 1-ից
8523 29 310 2-ից
8523 29 330-ից
8523 29 390-ից
8523 49 250 0-ից
8523 49 310 0-ից
8523 49 390 0-ից
8523 49 450 0-ից
8523 49 910 1-ից
8523 49 930 0-ից
8523 51 910 1-ից
8523 51 930 0-ից
8523 52-ից
8523 59 910 1-ից
8523 59 930 0-ից
8523 80 910 1-ից
8523 80 930 0-ից

12

Հեռուստատեսության կամ ռադիոհեռարձակման սարքավորումներ և դրանց մասեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ

8525 50 000 0-ից
8525 60 000-ից
8529 90 200 1-ից
8529 90 650-ից
8529 90 970 0-ից

13

Ռադիոնավիգացիոն ընդունիչներ, հեռակառավարման սարքավորումներ և դրանց մասեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ

8526 91 200 0-ից
8526 91 800 0-ից
8526 92 000-ից
8529 90 650-ից
8529 90 970 0-ից

14

«Ինտերնետ» ցանցի մուտքի սարքավորումներ և հաղորդակցության գործառույթով հեռուստատեսային ընդունիչներ (դրանց մասեր), որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ

8517 62 000-ից
8528 71 130 0-ից
8529 90 650-ից
8529 90 970 0-ից

15

Էլեկտրոնային ինտեգրալ սխեմաներ, հիշողության սարքեր, որոնք ունեն ծածկագրման (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ կամ պարունակում են ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ

8542 31 901 1-ից
8542 31 909 2-ից
8542 31 909 8-ից
8542 32 900 9-ից

16

Այլ էլեկտրական մեքենաներ և սարքավորումներ, որոնք ունեն ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող անհատական գործառույթներ

8543 70 900 0-ից
8543 90 000 9-ից

17

Սույն ցանկի 1-16-րդ կետերում նշված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների նորմատիվ-տեխնիկական, կոնստրուկտորական և շահագործման փաստաթղթեր՝ ցանկացած կրիչի վրա

3704 00-ից
3705-ից
3706-ից
4821 10-ից
4901 10 000 0-ից
4901 99 000 0-ից
4911 99 000 0-ից
8523 29 310-ից
8523 29 330-ից
8523 29 390-ից
8523 29 900 0-ից
8523 49 450 0-ից
8523 49 510 0-ից
8523 49 590 0-ից
8523 49 930 0-ից
8523 49 990 0-ից
8523 51 930 0-ից
8523 51 990 0-ից
8523 59 930 0-ից
8523 59 990 0-ից
8523 80 930 0-ից
8523 80 990 0-ից

 

Սույն ցանկի օգտագործման համար անհրաժեշտ է ղեկավարվել ինչպես ԵՏՄ ԱՏԳ ԱԱ կոդով, այնպես էլ ապրանքի անվանումով:

 

 

Հավելված N 3
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2015 թ. նոյեմբերի 30-ի
N 8-Ն հրամանի

 

ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է՝

1) ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների տեխնիկական և կրիպտոգրաֆիկական բնութագրերի մասին ծանուցման լրացման և գրանցման կարգը,

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն (այսուհետ՝ ՀՀ ԱԱԾ) ծանուցման ներկայացման կարգը,

3) ՀՀ ԱԱԾ կողմից գրանցված ծանուցումների վերաբերյալ տեղեկությունների կազմման և Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացման կարգը,

4) ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների և իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների բնութագրերի վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) պաշտոնական կայքում ծանուցումների միասնական ռեեստրի հրապարակման կարգը,

5) ծանուցումների չեղյալ հայտարարման կարգը:

2. Ծանուցումը լրացվում է ռուսերեն լեզվով՝ սույն հրամանի հավելված N 1 համապատասխան (Ձև 2): Թույլատրվում է տեխնոլոգիաների, արձանագրությունների, կրիպտոգրաֆիկական ալգորիթմների և դրանց հանրաճանաչ հապավումների, ապրանքների արտադրողների ռեկվիզիտների անունների լատինատառ գրառում:

3. Ծանուցումը ձևակերպվում է ապրանքն արտադրողի կամ արտադրողի կողմից լիազորված անձի (այսուհետ՝ Հայտատու) կողմից՝ արտադրողի սեփական ապացույցների հիման վրա՝ մեկ անգամ: Հայտատուի կողմից լրացվում են ծանուցման 1-9-րդ կետերը:

4. Ծանուցման մեջ կարող է հայտարարագրվել մեկ տեսակի կամ միատեսակ խմբի ապրանքների մասին տեղեկատվություն, որոնք իրենց մեջ պարունակում են ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ (ֆունկցիոնալ ավարտուն ապրանքներ), որոնք իրացնում են միևնույն ծածկագրային ալգորիթմ, ունեն ծածկագրային բանալու միևնույն առավելագույն թույլատրելի երկարություն, միևնույն ֆունկցիոնալ հնարավորություններ, որոնք միևնույն ծածկագրային բանալի և մուտքային հաջորդականություն մուտքագրելով ապահովում են նույն ելքային հաջորդականությունը:

5. Ծանուցման 1-ին կետում նշվում են ապրանքի կամ միատեսակ ապրանքների խմբի առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանումները, որոնք իրենց կազմի մեջ ունեն միատեսակ ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ՝ նշելով կոնկրետ անվանումները, ինչպես նաև տեղեկություններ ապրանքանիշերի, դրոշմանիշերի, մոդելների, արտիկուլների, ստանդարտների և այլ նմանատիպ տեխնիկական ու կոմերցիոն բնութագրերի մասին:

Ծրագրային ապահովման համար նշվում է նաև տարբերակը:

Թույլատրվում է ապրանքի անվանմանն ավելացնել «և դրա պահեստային մասերը» բառերը:

Միատեսակ ապրանքախմբի ամեն ապրանքատեսակ նշվում է նոր տողից: Ապրանքի անվանումից հետո թույլատրվում է նոր տողից կատարել նշումներ (ներկայացված գրառումների վերաբերյալ):

6. Ծանուցման 2-րդ կետում նշվում է ապրանքի բնութագիրը և նշանակությունը, ինչպես նաև այդ ապրանքում օգտագործվող ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) ֆունկցիայի նշանակությունը:

7. Ծանուցման 3-րդ կետում նշվում է ապրանքն արտադրողի՝ իրավաբանական անձի անվանումը և հասցեն, գլխամասային գրասենյակի գտնվելու վայրը, հեռախոսի և ֆաքսի համարը, ինչպես նաև էլեկտրոնային փոստի և պաշտոնական էլեկտրոնային կայքի հասցեները (առկայության դեպքում):

8. Ծանուցման 4-րդ կետում նշվում են հետևյալ տեղեկությունները.

1) օգտագործվող ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) արձանագրությունների անվանումները,

2) ապրանքում օգտագործվող բոլոր կրիպտոգրաֆիկական ալգորիթմների անվանումները և նշանակությունը, բոլոր օգտագործվող կրիպտոգրաֆիկական բանալիների առավելագույն երկարությունները,

3) ծրագրային միջոցի անվանումն ու տարբերակը,

4) արտադրողի տեխնիկական պայմաններին համապատասխան, առանց ուժեղացման և վերահաղորդման անլար գործողության առավելագույն հեռավորությունը (անլար ռադիոէլեկտրոնային սարքավորումներում կրիպտոգրաֆիկական ալգորիթմի (ֆունկցիայի) օգտագործման դեպքում),

5) արտադրողի կողմից արգելափակված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) ֆունկցիաները (առկայության դեպքում):

Ապրանքում օգտագործվող ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) արձանագրությունների և ալգորիթմների անվանումները յուրաքանչյուր կոնկրետ ֆունկցիայի կատարման համար նշվում են առանձին:

Կրիպտոգրաֆիկական ալգորիթմների (ֆունկցիաների) նկարագրման ժամանակ, տողերի աջ կողմում, հատուկ առանձնացված վանդակում նշվում է սույն հրամանի հավելված N 4-ի համապատասխան կետի (տեսակի կետի) համարը:

9. Ծանուցման 5-րդ կետում նշվում է.

1) ապրանքի չհայտարարագրված ֆունիկցիոնալ հնարավորությունները (եթե առկա են), որոնց օգտագործման դեպքում կարող է տեղի ունենալ՝

ա. մշակվող տեղեկատվության խորհրդապահության, հասանելիության կամ ամբողջականության խախտում,

բ. իսկականացման ընթացքի խախտում,

գ. միջամտություն էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման մեխանիզմում (էլեկտրոնային ստորագրությունում),

2) օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հնարավորության առկայություն կամ բացակայություն («ոստիկանական» ռեժիմ):

10. Ծանուցման 6-րդ կետում նշվում է ծանուցման գործողության ավարտի օրը՝ «օօ.աա.թթթթ.» ձևաչափով, մինչև որի ավարտն արտադրողը երաշխավորում է ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) ֆունկցիաների անփոփոխությունը:

11. Ծանուցման 7-րդ կետում նշվում են.

1) իրավաբանական անձանց համար՝ անվանումը, գլխամասային գրասենյակի գտնվելու վայրը, հեռախոսի և ֆաքսի համարները, էլեկտրոնային փոստի և պաշտոնական կայքի հասցեն (եթե առկա է), ինչպես նաև ծանուցման լրացման համար լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը և պաշտոնը,

2) ֆիզիկական կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց համար՝ ազգանունը, անունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ԵՏՄ անդամ պետության հայտատուի կողմից լրացվում են նաև նրա գրանցման մասին տեղեկություններ (գրանցող մարմնի անվանումը, գրանցման ամսաթիվը, համարը, նույնականացման համարը)՝ ԵՏՄ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

12. Ծանուցման 8-րդ կետում նշվում են ծանուցումը լրացնելու համար լիազորությունները հավաստող փաստաթղթի (լիազորագիր, պայմանագիր և այլն) տվյալները (համար և ամսաթիվ) (լրացվում է, եթե ծանուցումը ձևակերպվում է լիազորված անձի կողմից):

13. Ծանուցման 9-րդ կետում նշվում է ծանուցման լրացման ամսաթիվը՝ «օօ.աա.թթթթ.» ձևաչափով:

14. Ծանուցումը ստորագրվում է դրա ձևակերպման համար լիազորված անձի կողմից և վավերացվում կազմակերպության կնիքով (առկայության դեպքում):

15. Հայտատուն պատասխանատվություն է կրում ներկայացրած տեղեկությունների և փաստաթղթերի իսկության համար:

16. Մեծ ծավալով տեղեկատվության դեպքում տեքստը շարադրվում է ձևաթղթի դարձերեսին և յուրաքանչյուր հաջորդող թերթի վրա, ընդ որում, ծանուցման յուրաքանչյուր հաջորդող թերթերը ևս վավերացվում են հայտատուի ստորագրությամբ և կնիքով (առկայության դեպքում):

17. Ծանուցման 1-8-րդ կետերի լրացման և էլեկտրոնային օրինակի ձևավորման ծրագրային ապահովումը տեղադրվում է ԵՏՄ պաշտոնական կայքում, որը պետք է հնարավորություն տա հայտատուին.

1) սույն կանոնակարգի համաձայն լրացնել ծանուցման ձևը,

2) ձևավորել ծանուցման տպագիր ձևը և տպել այն,

3) ձևավորել ծանուցման էլեկտրոնային կրկնօրինակը՝ տվյալների ֆայլի կառուցվածքին համապատասխան (Ձև 1),

4) ֆայլի մեջ պահպանել ծանուցման ձևավորված տպագիր ձևը և էլեկտրոնային կրկնօրինակը:

18. Ծանուցման գրանցման համար հայտատուն ՀՀ ԱԱԾ տնօրենի անունով կից գրությամբ ՀՀ ԱԱԾ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

1) սույն կանոնակարգին համապատասխան ձևակերպված ծանուցման ձևը՝ 2 օրինակից,

2) սույն կանոնակարգի ձևաչափին համապատասխան (Ձև 1)՝ ծանուցման էլեկտրոնային կրկնօրինակը ցանկացած ձևի էլեկտրոնային կրիչի վրա,

3) ապրանքն արտադրող երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստիացված (օրինականացված) փաստաթուղթ, որը հայտատուին իրավունք է տալիս ձևակերպել ծանուցումը: Տվյալ փաստաթուղթն օտար լեզվով կազմելու դեպքում բնօրինակին (նոտարական կարգով վավերացված պատճենին) կից ներկայացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:

19. Երրորդ երկրի արտադրող կազմակերպության կողմից ծանուցման ձևակերպման դեպքում ծանուցումը պետք է օրինականացվի արտադրող երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով:

20. Ծանուցումը և համապատասխան փաստաթղթերը կարող են տրամադրվել էլեկտրոնային տարբերակով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

21. ՀՀ ԱԱԾ, փաստաթղթերի ստացման ամսաթվից ոչ ուշ, քան 7 աշխատանքային օրվա ընթացքում, իրականացնում է ծանուցման գրանցումը (մերժում է գրանցումը) և Հանձնաժողովին ներկայացնում է գրանցված ծանուցումների մասին տեղեկատվությունը` տվյալների ֆայլի կառուցվածքին (Ձև 2) համապատասխան:

ՀՀ ԱԱԾ պատասխանատվություն է կրում գրանցված և չեղարկված ծանուցումների ամբողջական և հավաստի տեղեկատվության համար:

22. ՀՀ ԱԱԾ կողմից ծանուցման գրանցման (մերժման) և ծանուցումների միասնական ռեեստրում ծանուցման գրանցման մասին տեղեկատվության մուտքագրման ժամկետը չպետք է գերազանցի 10 աշխատանքային օրը` սկսած ծանուցումը ՀՀ ԱԱԾ գրանցման ներկայացնելու օրվանից:

23. Ծանուցման գրանցման համար փաստաթղթերի տրման ամսաթվից մինչև ծանուցման գրանցումն ընկած ժամանակահատվածը, հայտատուն կարող է ծանուցման մեջ փոփոխություններ մտցնել, որոնք ներկայացվում են ծանուցումը ձևակերպելու լիազորություն ունեցող անձի ստորագրությամբ: Այս դեպքում ծանուցման գրանցման ժամկետը հաշվարկվում է ծանուցման մեջ փոփոխություններ մտցնելու ամսաթվից:

24. Այն դեպքում, եթե ծանուցման գրանցման համար ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կանոնակարգի պահանջներին, ապա ՀՀ ԱԱԾ մերժում է ծանուցման գրանցումը:

25. ՀՀ ԱԱԾ իրավունք ունի ծանուցումը չեղարկելու որոշում կայացնել հետևյալ դեպքերում`

1) հայտատուն դիմում է ներկայացրել ՀՀ ԱԱԾ ծանուցման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ` նշելով պատճառները,

2) ՀՀ ԱԱԾ ծանուցման մեջ ի հայտ է բերել ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկատվություն,

3) բացահայտվել են ծանուցման մեջ չնշված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ կամ ծանուցման մեջ նշված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների գործառույթների հատկանիշները տարբերվում են իրականից:

26. Ծանուցումը չեղարկելու դեպքում ՀՀ ԱԱԾ երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դրա մասին Հանձնաժողովին և հայտատուին:

27. Ծանուցման գործողությունը դադարեցվում է ծանուցման միասնական ռեեստրում չեղարկելու մասին տվյալների մուտքագրման կամ գործողության ժամկետի լրանալու ամսաթվից:

 

Ձև 1

 

ՀՀ ԱԱԾ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՖԱՅԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

Ֆայլը պետք է տրամադրվի «*.xls» ձևաչափով: Համաձայնեցնող մարմին տրամադրվող ծանուցման ֆայլի տվյալների կառուցվածքի նկարագիրը բերված է աղյուսակում:

 

Աղյուսակ

 

ՀՀ ԱԱԾ տրամադրվող ծանուցման ֆայլի տվյալների կառուցվածքի նկարագիրը

N

Անվանումը

Դաշտի տեսակը

Իմաստային բովանդակությունը

Պարտադիր լինելը

1

Համարը

Նիշային

Գրանցման համարը

Ոչ

2

Ապրանքի անվանումը

Նիշային

Ապրանքի անվանումը

Այո

3

Ապրանք արտադրողը

Նիշային

Ապրանքն արտադրողը

Այո

4

Ծանուցման գրանցման ամսաթիվը

Ամսաթիվը
օօ.աա.թթթթ.
ձևաչափով

Ծանուցման գրանցման ամսաթիվը

Ոչ

5

Գործողության
ժամկետը

Ամսաթիվը
օօ.աա.թթթթ.
ձևաչափով

Ծանուցման գործողության ժամկետը

Այո

6

Կարգավիճակը

Տրամաբանական

Ծանուցման կարգավիճակն ունի գործում է/չեղարկված է նշանակությունը

Ոչ

7

Նույնացուցիչը

Նիշային

Ապրանքի նույնացուցիչը
12 նիշանի կոդ

Այո

1. NN 1, 4 և 6 դաշտերը լրացվում են ՀՀ ԱԱԾ կողմից:

2. «Նույնացուցիչը» դաշտը լրացվում է սույն հրամանի հավելված N 1 Ձև 2 4-րդ կետում նշված տվյալների հիման վրա: Ցուցիչի նշանակությունը ձևավորվում է 12 նիշից, որից յուրաքանչյուրը համապատասխանում է ապրանքների տեսակների ցանկի հերթական համարին, որոնք հանդիսանում են ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ կամ իրենց կազմում պարունակում են ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ և որոնց տեխնիկական ու կրիպտոգրաֆիկական բնութագրերը ենթակա են ծանուցման՝ սույն հրամանի հավելված N 4 համաձայն: Եթե նույնացուցիչի հերթական նիշի համարը հավասար է սույն հրամանի հավելված N 4 կետի համարին, ապա նիշին տրվում է մեկ միավորի արժեք, այլ դեպքում` զրո:

 

Ձև 2

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆՈՂ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՖԱՅԼԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

1. Ֆայլը պետք է տրամադրվի «*.xls» ձևաչափով: Համաձայնեցնող մարմին ներկայացվող ծանուցման տվյալների մասին ֆայլի կառուցվածքի նկարագիրը տրված է 4-րդ կետում:

2. Գրանցված ծանուցումների վերաբերյալ տվյալների ֆայլը պարունակում է տեղեկություններ գրանցված և չեղարկված ծանուցումների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալների ներկայացման վերջին ամսաթվից և պետք է ունենա հետևյալ անվանումը. nXX_DD_MM_YYYY.XLS, որտեղ.

ո - ծանուցման նշանը, մատնանշող տարր առ այն, որ տվյալ ֆայլը հանդիսանում է գրանցված ծանուցումների մասին ֆայլ,

XX - Եվրասիական տնտեսական միության անդամ պետության նշանը,

АМ - Հայաստանի Հանրապետություն,

BY- Բելառուսի Հանրապետություն,

KZ - Ղազախստանի Հանրապետություն,

KG - Ղրղզստանի Հանրապետություն,

RU - Ռուսաստանի Դաշնություն,

DD_MM_YYYY - տվյալների ուղարկման օրացուցային օրվա թվային նիշերը, որտեղ DD - օրն է, MM - ամիսը, YYYY - թվականը:

Օրինակ՝ 2015 թվականի մարտի 15-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն ներկայացվող գրանցված ծանուցման մասին տվյալների ֆայլը պետք է ունենա հետևյալ անվանումը. nАМ -15-03-2015.xls:

3. Ֆայլը պետք է պարունակի գրանցված և չեղարկված ծանուցումների վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողով վերջին ներկայացման պահի տվյալները:

4. Ծանուցման վերաբերյալ ֆայլի կառուցվածքի նկարագիրը`

N
հհ

Անվանումը

Դաշտի տեսակը

Իմաստային բովանդակությունը

Պարտադիր լինելը

1.

Համարը

Նիշային, XXNNNNNNNNNN
ձևաչափով, որտեղ
XX-պետության նշանն է,
NNNNNNNNNN - հերթական համարը

Գրանցման համարը,
դաշտի նշանակությունը
պետք է լինի եզակի

Այո

2.

Ապրանքի անվանումը

Նիշային

Ապրանքի անվանումը

Այո

3.

Ապրանքի
գլխամասային
արտադրողը

Նիշային

Ապրանքի
արտադրողը

Այո

4.

Ծանուցման
գրանցման
ամսաթիվը

Ամսաթիվը
օօ.աա.թթթթ.
ձևաչափով

Ծանուցման
գրանցման
ամսաթիվը

Այո

5.

Գործողության
ժամկետը

Ամսաթիվը
օօ.աա.թթթթ.
ձևաչափով

Ծանուցման
գործողության
ժամկետը

Այո

6.

Նույնացուցիչը

Նիշային

Ապրանքի նույնացուցիչ,
12 նիշանի կոդ

Այո

7.

Կարգավիճակը

Տրամաբանական

Ծանուցման կարգավիճակն ունի գործում է/ չեղարկված է նշանակությունը

Այո

8.

Չեղարկման ամսաթիվը

Ամսաթիվը
օօ.աա.թթթթ.
ձևաչափով

Ծանուցման չեղարկման ամսաթիվը

Այո
(չեղարկման դեպքում)

Հավելված N 4
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2015 թ. նոյեմբերի 30-ի
N 8-Ն հրամանի

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐՈՎ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՄ ԻՐԵՆՑ ԿԱԶՄՈՒՄ ԾԱԾԿԱԳՐԱՅԻՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ՄԻՋՈՑՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՐՏԱԴՐԱՆՔԻ) ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

1. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքներ, որոնք պարունակում են ցանկացած հետևյալ բաղկացուցիչները.

1) 56 բիթը չգերազանցող երկարությամբ կրիպտոգրաֆիկական բանալի կիրառող սիմետրիկ կրիպտոգրաֆիկական ալգորիթմ,

2) հետևյալ մեթոդներից ցանկացածի վրա հիմնված ասիմետրիկ կրիպտոգրաֆիկական ալգորիթմ՝

ա. 512 բիթ չափը չգերազանցող ամբողջ թվերը բազմապատիկների վրա տրոհումով,

բ. 512 բիթ չափը չգերազանցող վերջնական դաշտին պատկանող մուլտիպլիկատիվային խմբում դիսկրետային լոգարիթմների հաշվարկումով,

գ. «բ» պարբերությունում նշված չափերից տարբերվող, 112 բիթ չափը չգերազանցող, վերջնական դաշտի խմբում դիսկրետային լոգարիթմով:

Բանալու երկարությունը չի ներառում զույգ բիթերը, իսկ «Կրիպտոգրաֆիա» տերմինը չի վերաբերում տվյալների կոդավորման կամ սեղմման ֆիքսված մեթոդներին:

2. Ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող հետևյալ սահմանափակ ֆունկցիաներ ունեցող ապրանքները.

1) հասանելիության վերահսկման բոլոր ասպեկտներն ընդգրկող իսկականացում, որտեղ չկա ֆայլերի կամ տեքստերի ծածկագրում, բացառությամբ անմիջապես նշանաբանների, անձնական նույնականացման համարների կամ պաշտպանության նմանատիպ տվյալների չթույլատրված հասանելիությունից պաշտպանության հետ կապված ծածկագրման,

2) էլեկտրոնային թվային ստորագրություն:

Իսկականացման և էլեկտրոնային թվային ստորագրության ֆունկցիաներն իրենց մեջ ներառում են իրենց հետ կապված բանալիների բաշխման ֆունկցիան:

3. Օպերացիոն ծրագրային համակարգերի բաղադրիչներ հանդիսացող ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ, որոնց կրիպտոգրաֆիկական հնարավորությունները չեն կարող փոփոխվել օգտագործողի կողմից և մշակված են օգտագործողի կողմից ինքնուրույն տեղակայելու, առանց մատակարարի կողմից հետագա էական աջակցման, և դրանց տեխնիկական փաստաթղթերը (կրիպտոգրաֆիկական փոխակերպման ալգորիթմների նկարագիր, փոխգործակցության արձանագրություններ, ինտերֆեյսի նկարագիր և այլն), որոնք հասանելի են հանդիսանում:

4. Անհատական սմարտ-քարտեր (ինտելեկտուալ քարտեր).

1) որոնց կրիպտոգրաֆիկական հնարավորությունները սահմանափակված են սույն ցանկի 5-8-րդ կետերում նշված համակարգերում կամ սարքավորումներում օգտագործելու համար,

2) հանրային լայն կիրառման համար, որոնց կրիպտոգրաֆիկական հնարավորություններն անհասանելի են օգտագործողին, և որոնք հատուկ մշակման արդյունքում ունեն դրանցում պահվող անհատական տեղեկատվության պաշտպանության հնարավորությունների սահմանափակում:

Եթե անհատական սմարտ-քարտը (ինտելեկտուալ քարտը) կարող է կատարել մի քանի ֆունկցիա, ապա յուրաքանչյուր ֆունկցիայի վերահսկման կարգավիճակը որոշվում է առանձին:

5. Սահմանափակ լսարանին հեռարձակելու համար օգտագործվող ռադիոհեռարձակման ընդունող սարքավորումներ, կոմերցիոն հեռուստատեսության կամ նմանատիպ կոմերցիոն սարքավորումներ` առանց թվային ազդանշանի ծածկագրման, բացառությամբ այն դեպքերի, երբ ծածկագրումը միմիայն օգտագործվում է տեսա- և ձայնակապուղիների կառավարման և հեռարձակող պրովայդերների ծրագրի հետ կապված հաշիվների ուղարկման և տեղեկատվության վերադարձման համար:

6. Սարքավորումներ, որոնց կրիպտոգրաֆիկական հնարավորություններն անհասանելի են օգտագործողին, հատուկ մշակված և սահմանափակ կիրառելու համար հետևյալ յուրաքանչյուր միջոցներով.

1) ծրագրային ապահովումը կատարված է կրկնօրինակելուց պաշտպանված ձևով,

2) հետևյալից յուրաքանչյուրին հասանելիությամբ.

ա. կրկնօրինակելուց պաշտպանված պարունակությանը, որը պահպանվում է միայն տեղեկատվությունը կարդալու համար հասանելի կրիչում,

բ. կրիչների վրա ծածկագրված ձևով պահպանվող տեղեկատվությանը, երբ այդ տեղեկատվության կրիչները վաճառքի են առաջարկվում բնակչությանը նույնանուն հավաքածուներով,

3) հեղինակային իրավունքներով պաշտպանված տեսալսողական տեղեկատվության կրկնօրինակման վերահսկմամբ:

7. Հատուկ մշակված և բանկային կամ ֆինանսական գործողությունների կիրառման համար սահմանափակված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) սարքավորում: Ֆինանսական գործողությունները ներառում են տեղափոխման ծառայությունների և վարկավորման դիմաց տուրքերն ու վճարումները:

8. Քաղաքացիական նշանակության շարժական և բջջային ռադիոէլեկտրոնային միջոցներ (օրինակ՝ բջջային ռադիոկապի կոմերցիոն քաղաքացիական համակարգերում օգտագործման համար), որոնք չունեն միջանցիկ ծածկագրման հնարավորություն (այսինքն` բաժանորդից բաժանորդ):

9. Անլար ռադիոէլեկտրոնային սարքավորում, որն արտադրողի տեխնիկական պահանջներին համապատասխան իրականացնում է տեղեկատվության ծածկագրում միայն այն ռադիոկապուղում, որի առավելագույն անլար գործողության հեռավորությունը, առանց ուժեղացման և վերահաղորդման, ոչ ավելի է, քան 400 մ:

10. Տեղեկատվական-հեռահաղորդակցական համակարգերի և կապի ցանցերի տեխնոլոգիական կապուղիների պաշտպանության համար օգտագործվող ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ:

11. Ապրանքներ, որոնց կրիպտոգրաֆիկական ֆունկցիան արգելափակված է արտադրողի կողմից:

12. Սույն ցանկի 1-11-րդ կետերում նշվածներից բացի՝ այլ միջոցներ, որոնք պարունակում են ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) գործառույթներ և համապատասխանում են հետևյալ չափանիշներին.

1) մանրածախ առևտրի վայրերում առկա ապրանքների տեսականուց, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, հանրամատչելի են բնակչությանն առանց սահմանափակումների վաճառելու համար հետևյալ ցանկացած միջոցով.

ա. կանխիկ առևտուր,

բ. վաճառք՝ փոստով պատվիրելով,

գ. էլեկտրոնային գործարքներ,

դ. վաճառք՝ հեռախոսային պատվերներով,

2) որոնց ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) գործառույթային հնարավորությունները չեն կարող պարզ եղանակով փոփոխվել օգտագործողի կողմից,

3) մշակված են օգտագործողի կողմից տեղադրման համար՝ առանց հետագայում մատակարարի կողմից էական աջակցության,

4) տեխնիկական փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ ապրանքները համապատասխանում են սույն կետի 1-3-րդ ենթակետերի պահանջներին, տեղադրված են արտադրողի կողմից ազատ հասանելիությամբ և անհրաժեշտության դեպքում արտադրողի (լիազորված անձի) կողմից տրամադրվում են ՀՀ ԱԱԾ՝ վերջինիս հարցման դեպքում:

 

Հավելված N 5
ՀՀ ԱԱԾ տնօրենի
2015 թ. նոյեմբերի 30-ի
N 8-Ն հրամանի

 

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն մեթոդական ցուցումները սահմանում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ՀՀ ԱԱԾ) կողմից տրվող եզրակացության (թույլատրման փաստաթղթի) միասնական ձևի լրացման կարգը:

2. Եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկի (ԵՏՄ ԱՏԳ ԱԱ) մեկ կոդով դասակարգվող ապրանքի համար, կախված մանրամասնման մակարդակից, սույն հրամանի հավելված N 2 (Միասնական ցանկի 2.19 բաժին) համապատասխան:

3. Եզրակացությունում (թույլատրման փաստաթղթում) փոփոխություններ կատարել չի թույլատրվում:

4. Եզրակացությունում (թույլատրման փաստաթղթում) տեղեկությունների փոփոխման անհրաժեշտության դեպքում սույն մեթոդական ցուցումներով սահմանված կարգով տրվում է նոր եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)՝ չեղարկելով նախկինում տրված եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը):

5. Տվյալների բացակայության դեպքում, տողում գիծ է դրվում: Գիծն իրենից ներկայացնում է տողի ողջ երկարությամբ արված անընդմեջ ուղիղ գիծ:

6. «*» նիշով նշված տողերը լրացվում են՝ հաշվի առնելով տեղափոխվող ապրանքների դասակարգերին ներկայացվող պահանջները:

7. Մեկնման, ուղարկման, տարանցման երկրների անվանումները նշվում են Մաքսային միության Հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի N 378 որոշման համաձայն կիրառվող աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան:

8. Եզրակացության (թույլատրման փաստաթղթի) համարը ձևավորվում է հաշվի առնելով Մաքսային միության անդամ պետության նշանը՝ ալֆա երկնիշ կոդը (Հայաստանի Հանրապետություն-AM, Բելառուսի Հանրապետություն-BY, Ղազախստանի Հանրապետություն-KZ, Ղրղզստանի Հանրապետություն-KG, Ռուսաստանի Դաշնություն-RU), տարեթիվը և եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրամադրող Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական իշխանության լիազորած մարմնի կողմից աճման կարգով տրվող հերթական համարը: Տարին փոխվելուց հերթական համարը սկսվում է 1 թվից:

9. Եզրակացության վերին մասի համապատասխան տողում նշվում է եզրակացությունը տրամադրող՝ ՀՀ ԱԱԾ պաշտոնապես հաստատված ամբողջական կամ կարճ անվանումը:

10. «Տրված է» տողում նշվում են տեղեկություններ հայտատուի մասին.

1) իրավաբանական անձանց լիարժեք պաշտոնական անվանումը և գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն)՝ Բելառուսի Հանրապետության անձանց համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ), Ղազախստանի Հանրապետության անձանց համար՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ), Հայաստանի Հանրապետության անձանց համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), Ղրղզստանի Հանրապետության անձանց համար՝ հարկային նույնականացման համարը (ՀՆՀ), Ռուսաստանի Դաշնության անձանց համար՝ հարկատուի նույնականացման համարը (ՀՆՀ),

2) ֆիզիկական անձանց համար, ովքեր գրանցված են որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ, նշվում են անձը հաստատող փաստաթղթին համապատասխան ազգանունը, անունը և հայրանունը, անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված, անձնական համարը (եթե առկա է), բնակության վայրը)՝ ուղղական հոլովով: Այն անձանց համար, ովքեր գրանցված են որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ, նշվում է նաև համապատասխանաբար ՎՀՀ, ԲՆՀ, ՀՎՀՀ, ՀՆՀ:

11. «Տեղափոխման տեսակը» տողում նշվում է ապրանքների տեղափոխման տեսակը. ներմուծում, արտահանում, ժամանակավոր ներմուծում, ժամանակավոր արտահանում, տարանցում:

12. «Ապրանքի միասնական ցանկի բաժին» տողում նշվում է Միասնական ցանկի բաժնի թվային նիշը:

13. «Կոդ ԵՏՄ ԱՏԳ ԱԱ*» տողում նշվում է տեղափոխվող ապրանքի ԵՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման կոդը՝ սույն հրամանի հավելված N 2-ին համապատասխան:

14. «Ապրանքի անվանումը» տողում նշվում է տեղափոխվող ապրանքի անվանումը (առևտրային, կոմերցիոն կամ այլ ավանդական անվանում), որը թույլ է տալիս նույնացնել ապրանքը և պատկանելիությունը ԵՏՄ ԱՏԳ ԱԱ մեկ տասանիշ դասակարգման կոդին՝ նշելով դրա քանակությունը տվյալ դասի ապրանքի համար նախատեսված չափման միավորներով:

15. Այն դեպքում, երբ ապրանքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը չի տեղավորվում «Ապրանքի անվանումը» դաշտում, այն կարելի է տեղադրել եզրակացության (թույլատրման փաստաթղթի) համապատասխան հավելվածում: Ընդ որում, նշված տողում գրառում է կատարվում հետևյալ բովանդակությամբ «(նայիր հավելվածը _____ թերթից)»:

16. «Ստացողը/ուղարկողը*» տողում նշվում է օտարերկրյա գործընկերոջ/գործընկերոջ լրիվ պաշտոնական անվանումը և ամբողջական հասցեն: Ընդ որում, որպես ստացող նշվում է ապրանքի նկատմամբ իրավունքներ ձեռքբերող օտարերկրյա գործընկերը/գործընկերը, իսկ որպես ուղարկող՝ հայտատուին այդպիսի իրավունքներ փոխանցող օտարերկրյա գործընկերը/գործընկերը: Տվյալ տողը լրացվում է ՀՀ ԱԱԾ հայեցողությամբ՝ հաշվի առնելով տեղափոխվող ապրանքի դասակարգի պահանջները:

17. «Մեկնման/ուղարկման երկիրը*» տողում նշվում է վերջնական նպատակակետ հանդիսացող մեկնման/ուղարկման երկրի անվանումը, որի համար ձևակերպված է եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը):

18. «Ներմուծման (արտահանման) նպատակը» տողում նշվում է ապրանքների ներմուծման, արտահանման, ժամանակավոր ներմուծման, ժամանակավոր արտահանման նշանակությունը:

19. «Ժամանակավոր ներմուծման (արտահանման) ժամկետը» տողում նշվում է ապրանքների ժամանակավոր ներմուծման կամ ժամանակավոր արտահանման պարտավորությունների գործողության ավարտման ամսաթիվը:

20. «Հիմքը» տողում նշվում են այն փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսանում եզրակացության (թույլատրման փաստաթղթի) տրման համար:

21. «Լրացուցիչ տեղեկատվություն» տողում նշվում են այլ փաստաթղթեր, որոնց հիման վրա տրվել է եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը), լրացուցիչ տեղեկություններ, որոնք հստակեցնում են եզրակացության (թույլատրման փաստաթղթի) այլ տողերի տեղեկատվությունը, անհրաժեշտության դեպքում նախկինում տրված եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ռեկվիզիտները, ինչպես նաև տեղեկատվություն ապրանքի արժեքի և կցված փաստաթղթերի մասին, այդ թվում՝ ապրանքի լուսանկարչական պատկերի:

22. «Տարանցման երկիրը» տողում նշվում է այն Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանումը, որի տարածքով պետք է կատարվի տարանցումը:

23. «Եզրակացությունն ուժի մեջ է մինչև» տողում նշվում է եզրակացության (թույլատրման փաստաթղթի) գործողության ավարտի ամսաթիվը:

24. «Ստորագրությունը» տողում դրվում է ՀՀ ԱԱԾ այն պաշտոնատար անձի ստորագրությունը, որը լիազորված է ստորագրելու այդ փաստաթուղթը:

25. «Ամսաթիվը» տողում նշվում է եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) տրամադրող ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձի կողմից եզրակացության (թույլատրման փաստաթղթի) ստորագրման ամսաթիվը:

26. «Ա. Հ. Ա. Պաշտոնը» տողում նշվում է եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) ստորագրած ՀՀ ԱԱԾ պաշտոնատար անձի անվան, հայրանվան սկզբնատառերը, ազգանունը, պաշտոնը:

27. Եզրակացությունը (թույլատրման փաստաթուղթը) ստորագրած պաշտոնատար անձի ստորագրությունը վավերացվում է ՀՀ ԱԱԾ կնիքով:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան