«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11015352
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 հուլիսի 2015 թ. |
N 642-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետը`
Հրամայում եմ`
1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:
2. Նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության և նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետերին. սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանին:
|
Ա. Աշոտյան |
Հավելված |
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն չափորոշիչը սահմանում է նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության` Հայաստանի Հանրապետության կրթության որակավորումների ազգային շրջանակի 3-րդ մակարդակի «Քրեակատարող» որակավորմանը ներկայացվող պահանջները, հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնը, ուսանողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները:
2. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագիրը կարող է իրականացվել ուսուցման հետևյալ ձևերով`
1) առկա
3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագրի յուրացման համար սահմանվում են ուսումնառության հետևյալ նորմատիվային ժամկետները.
1) կրթության առկա ձևով`
ա. միջնակարգ կրթության հիմքով` 6 ամիս
4. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագիրը միջնակարգ կրթության հիմքով ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն ծավալը 900 ժամ է, առավելագույն ծավալը` 1404 ժամ:
ԳԼՈՒԽ 2
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՎԱՐՏԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
5. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման մասնագետի մասնագիտական գործունեության բնութագիրը տրվում է ըստ զբաղմունքների տեսակների և մասնագիտական պարտականությունների:
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.
1) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի մասնագետ
7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.
1) օրենքով սահմանված կարգով ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների մեկուսացումը, պահպանությունը և հսկողությունը,
2) ապահովել կալանավորված անձանց, դատապարտյալների, հիմնարկի տարածքում գտնվող ծառայողների ու այլ անձանց կյանքի և առողջության անձեռնմխելիությունը, բնականոն գործունեությունը,
3) ապահովել հանձնուքների, ծանրոցների և փաթեթների ընդունումը, հաշվառումը, հանձնումը, փաստաթղթերի ընդունումը և ձևակերպումը,
4) կանխել պահպանվող տարածք արգելված իրերի, առարկաների և սննդամթերքի ներթափանցումը,
5) իրականացնել անձանց, տրանսպորտային միջոցների ինչպես նաև շինությունների ստուգում, զննում և խուզարկություն,
6) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով իրականացնել ուղեկցորդումներ,
7) ծառայության իր տեղամասի օպերատիվ իրավիճակի վերաբերյալ անմիջապես տեղեկացնել ղեկավարին,
8) համագործակցել պահպանվող տարածքում գործող այլ ծառայությունների հետ,
9) արտակարգ իրավիճակների ժամանակ անձանց կյանքը փրկելու, գույքը պահպանելու ուղղությամբ ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ,
10) իրականացնել նախականխիչ գործողություններ,
11) ապահովել կապի և ինժեներատեխնիկական միջոցների շահագործումը և պահպանությունը,
12) կազմել փաստաթղթեր,
13) իրականացնել օրենքով վերապահված այլ գործառույթներ:
ԳԼՈՒԽ 3
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐ
8. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագրի նկատմամբ ընդհանուր պահանջները սահմանվում է շրջանավարտին ներկայացվող ընդհանուր պահանջների համաձայն:
9. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագիրն ավարտած շրջանավարտը պետք է ունենա.
1) քրեակատարողական գործունեության բնագավառի կարողություններն ու հմտությունները ձեռք բերելու համար պահանջվող ծավալով տեսական ու գործնական գիտելիքներ,
2) ծառայողական և մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում աշխատանքային կոլեկտիվի անդամների և ղեկավարների հետ հաղորդակցվելու, մասնագիտական և ընդհանուր բնույթի հարցեր ներկայացնելու, դրանք պարզաբանելու կարողություն,
3) ինչպես տիպական, այնպես էլ որոշակի փոփոխվող իրավիճակներում մասնագիտական հարցերում կողմնորոշվելու անհրաժեշտ կարողություններ,
4) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, հրազեն և հարկադրանքի այլ միջոցներ գործադրելու հմտություններ,
6) մասնագիտական և ընդհանուր բնույթի տեղեկատվության գոյություն ունեցող աղբյուրներից օգտվելու, անհրաժեշտ տեղեկատվությունը ձեռք բերելու կարողություն,
7) քրեակատարողական ծառայությունում իր գործառույթներն իրականացնելիս անհրաժեշտ տեխնիկական միջոցներ կիրառելու հմտություններ,
8) կալանավորված անձանց և դատապարտյալների հետ շփումների և հաղորդակցության հմտություններ:
ԳԼՈՒԽ 4
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՎԱԶԱԳՈՒՅՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
10. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնի նկատմամբ պահանջները սահմանվում է ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների, առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական կարողությունների բնագավառում շրջանավարտին ներկայացվող պահանջների համաձայն:
11. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը ընդհանուր հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և ընդհանուր բնագիտական գիտելիքների բնագավառում պետք է`
1) ցուցաբերի ՀՀ Սահմանադրության, տվյալ բնագավառը կարգավորող հիմնական նորմատիվ ակտերի, մարդու և հասարակության, քաղաքացիների միջև հարաբերությունները կարգավորող օրենքների և նորմատիվ փաստաթղթերի հիմնական դրույթների իմացություն,
2) տիրապետի հայոց լեզվին,
3) հաղորդակցվի առնվազն մեկ օտար լեզվով,
4) ցուցաբերի առողջ կենսակերպ վարելու, հիգիենայի և ֆիզիկական կուլտուրայի կանոններին տիրապետելու կարողություն,
5) ցուցաբերի ազգային և համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն,
6) ունենա անձի և հասարակության զարգացման օրինաչափությունների, հասարակության սոցիալական կառուցվածքի, շարժումների, քաղաքականության սուբյեկտների, քաղաքական հարաբերությունների և գործընթացների վերաբերյալ ընդհանուր տեղեկություններ,
7) տիրապետի էկոլոգիական հիմնական հասկացությունների բովանդակությանը, բնապահպանական գլոբալ և տարածաշրջանային հիմնախնդիրների դրույթներին,
8) ցուցաբերի տվյալ բնագավառի երևույթների և հարաբերությունների առանձնահատկությունների վերաբերյալ իմացություններ,
9) պատկերացում ունենա արտակարգ իրավիճակների մասին, տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հիմնական սկզբունքներին և մոտեցումներին, տեղյակ լինի փրկարարական աշխատանքների կազմակերպման կառուցվածքին և ձևերին, օգտագործի անհատական պաշտպանության միջոցներ:
12. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 1-ում բերված մոդուլներով ներկայացված առանցքային հմտություններին:
13. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագրով շրջանավարտը պետք է տիրապետի հավելված 1-ի աղյուսակ 2-ում բերված մոդուլներով ներկայացված ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողություններին:
ԳԼՈՒԽ 5
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐ
14. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության կադրային ապահովության և կադրային համապատասխանության նկատմամբ կիրառվում են ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 25-Ն որոշմամբ հաստատված «Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները»:
15. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագրի իրականացման ուսումնամեթոդական ապահովման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) հաստատությունը պետք է ունենա մասնագիտության ուսումնական պլանով նախատեսված առարկաների և մոդուլների ծրագրային բովանդակությանը համապատասխանող ուսումնական, մեթոդական և տեղեկատվական նյութեր (գրադարանային ֆոնդ, տվյալների համակարգչային բազա և այլն), գնահատման և ատեստավորման նպատակով օգտագործվող նյութեր, ուսումնական գործընթացի արդյունավետ իրականացմանը նպաստող այլ նյութեր, ուղեցույցներ:
16. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագիր իրականացնող հաստատության նյութատեխնիկական ապահովության նկատմամբ պահանջները սահմանվում են ըստ ուսումնական կաբինետների, մասնագիտական լսարանների, սպորտային համալիրի:
Դրանց հագեցվածությունը որոշվում է ուսումնական ծրագրերի պահանջներին համապատասխան:
1) Ուսումնական կաբինետների երաշխավորվող ցանկը՝
ա. ընդհանուր հումանիտար առարկաների
բ. անհատական համակարգիչների:
2) Մասնագիտական լսարանների երաշխավորվող ցանկը՝
ա. ծառայության իրականացման մարտավարության
բ. կրիմինալիստիկայի
գ. հատուկ տեխնիկայի
դ. իրավագիտության
ե. կրակային:
3) Հրաձգարան՝
ա. մարտական
բ. լազերային:
4) Սպորտային համալիր՝
ա. մարզադահլիճ,
բ. մարզահրապարակ:
Կրթական ծրագիր իրականացնող կազմակերպությունը, ելնելով անհրաժեշտությունից, կարող է ձևավորել լրացուցիչ կաբինետներ, մասնագիտական լսարաններ, ինչպես նաև սոցիալական գործընկերության հիման վրա օգտվել համապատասխան կազմակերպությունների նյութատեխնիկական բազաներից:
17. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթացի կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) ուսումնական գործընթացի սկիզբ է սահմանվում փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը,
2) ուսումնական գործընթացի տևողությունը սահմանվում է ուսումնական պլանով,
3) ուսանողի շաբաթական ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքի բոլոր տեսակները,
4) ուսանողի ուսումնական բեռնվածության նվազագույն և պարտադիր պարապմունքների շաբաթական ծավալը չպետք է գերազանցի 36 ժամը՝ առանց նախասիրական առարկաների, խորհրդատվությունների և լրացուցիչ արտալսարանային պարապմունքների բեռնվածության,
5) ուսումնական խմբի համար խորհրդատվության ծավալը կազմում է մինչև 50 ժամը,
6) նախասիրական առարկաների ցանկը, դրանց ծավալը (առանձին դասացուցակով) և ուսուցման ժամկետները որոշվում է հաշվի առնելով ուսանողների ընտրությունը:
18. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագրի պրակտիկաների կազմակերպման նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) մասնագիտության հիմնական կրթական ծրագիրը ներառում է ուսումնական (տեսական ուսուցմամբ և/կամ առանց տեսական ուսուցման), և մասնագիտական պրակտիկաներ.
2) պրակտիկայի յուրաքանչյուր տեսակի տևողությունը սույն չափորոշչով սահմանված պրակտիկայի ընդհանուր տևողությանը համապատասխան սահմանվում է մասնագիտության ուսումնական պլանով.
3) պրակտիկաների ուսումնական ծրագրերը կազմում և հաստատում են ուսումնական հաստատությունները՝ համաձայնեցնելով շահագրգիռ ստորաբաժանումների հետ.
4) պրակտիկաների անցկացումը վարում են գործնական ուսուցման ղեկավար-դաստիարակները, դասախոսները.
5) ուսումնական պրակտիկաներն անց են կացվում պրակտիկայի ծրագրի կատարումն ապահովելու համար բավարար կահավորում և տեխնիկական հագեցում ունեցող ուսումնաօժանդակ կազմակերպություններում և համապատասխան հիմնարկներում.
6) մասնագիտական պրակտիկան, որպես կանոն, անց է կացվում քրեակատարողական հիմնարկներում։
19. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման ուսանողների ատեստավորումների նկատմամբ սահմանվում են հետևյալ պահանջները.
1) ուսանողի միջանկյալ ատեստավորում` ուսուցման ընթացքը վերահսկելու և արդյունքների ձեռքբերումը գնահատելու նպատակով: Միջանկյալ ատեստավորում կարող է անցկացվել արդյունքի (մոդուլի) յուրացման ընթացքում կամ ավարտին,
2) որակավորման շնորհում` շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորման միջոցով,
3) ուսումնական գործընթացի սկզբում ուսանողը տեղեկացվում է միջանկյալ ատեստավորման բնույթի, ներառվող նյութի ծավալի և ժամկետների մասին,
4) շրջանավարտների պետական ամփոփիչ ատեստավորումը երաշխավորվում է անցկացնել առանձին առարկաներից կամ մոդուլներից քննության, համալիր (միջառարկայական կամ միջմոդուլային) քննության ձևով,
5) պետական ամփոփիչ ատեստավորման ընտրված ձևը և ներառվող նյութի ծավալը պետք է երաշխավորի սույն չափորոշչով «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման մասնագետի պատրաստվածության նկատմամբ սահմանված պահանջներին շրջանավարտի համապատասխանության ստուգումը:
ԳԼՈՒԽ 6
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԳՈՐԾ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ, ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԸ
20. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնելու համար հաստատությունը կազմում և հաստատում է առանցքային հմտությունների, ընդհանուր և հատուկ մասնագիտական մոդուլների, ընտրովի դասընթացի ուսումնական ծրագրերը, կրթության կառավարման պետական լիազորված մարմնի երաշխավորած ձևին համապատասխան ուսումնական պլանը` հաշվի առնելով հավելված 1-ի աղյուսակ 3-ում բերված օրինակելի ուսումնական պլանը:
21. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագիրն իրականացնող հաստատությունը սույն չափորոշչի հիման վրա մոդուլային ուսումնական ծրագրերը և ուսումնական պլանը կազմելու ժամանակ`
1) կարող է փոփոխել դասընթացների և մոդուլների ժամաքանակը՝ պահպանելով մասնագետի (շրջանավարտի) կարողություններին և հմտություններին ներկայացվող պահանջները,
2) մոդուլների արդյունքներին և դրանց կատարման չափանիշներին համապատասխան ուսումնական ծրագրերը մշակելիս պետք է հաշվի առնի ՀՀ քրեակատարողական ծառայության շահագրգիռ ստորաբաժանումների առաջարկությունները,
3) պետք է առարկայի և /կամ/ մոդուլի ընդհանուր ժամաքանակի սահմաններում որոշի տեսական, գործնական և լաբորատոր պարապմունքների ժամաքանակները,
4) պետք է որակավորման նկարագրին համապատասխան դրա ամբողջացման անհրաժեշտությունը և առանձնահատկությունը հաշվի առնելով կազմի և հաստատի ընտրովի դասընթացների ուսումնական ծրագրերը,
5) օգտվելով երաշխավորված ձևում տրված պարզաբանումներից պետք է կազմի ուսումնական պլանի կիրառման պարզաբանումները,
6) պետք է պրակտիկայի համար նախատեսված շաբաթների սահմաններում որոշի ուսումնական և մասնագիտական պրակտիկաների տևողությունները, անցկացման ժամկետները,
7) պետք է սույն չափորոշչով երաշխավորված ամփոփիչ ատեստավորման ձևերին համապատասխան ընտրի ամփոփիչ ատեստավորման ձևը:
Հավելված 1 |
Աղյուսակ 1
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության
«Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագրի առանցքային հմտությունների մոդուլներ
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ» | |||||
1. |
Մոդուլի դասիչը |
ԱՀ-Հ-3-15-001 | |||
2. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է զարգացնել սովորողի անձնական շփման ունակությունները, ակտիվացնել միջանձնային հաղորդակցության հնարավորությունները, ձևավորել աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում նպատակային հաղորդակցման, գործնական կապերի ու հարաբերությունների ստեղծման կարողությունը | |||
3. |
Մոդուլի տևողությունը |
28 ժամ | |||
4. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։ | |||
5. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար սահմանված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ | |||
6. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հաղորդակցության դերն ու նշանակությունը անձնական և մասնագիտական նպատակների իրականացման համար | |||
7. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է բացատրում հաղորդակցման անհրաժեշտությունը անձի ինքնադրսևորման և գործարար հաջողությունների համար, | |||
8. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կիրառել ուղղակի հաղորդակցման ձևերը | |||
9. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում ուղղակի հաղորդակցման ձևերը | |||
10. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կիրառել անուղղակի հաղորդակցման ձևերը | |||
11. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում անուղղակի հաղորդակցման ձևերը | |||
12. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ձևավորել և զարգացնել միջանձնային հաղորդակցում | |||
13. |
Կատարման չափանիշներ |
1) նախաձեռնում է անձնական և աշխատանքային շփում՝ ըստ իրավիճակի և զրուցակցի կամ հաստեատիրոջ, | |||
14. |
Ուսումնառության արդյունք 5 |
Խթանել համագործակցության ձևավորումը, ստեղծել նախապայմաններ շարունական գործընկերության համար | |||
15. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է համագործակցությանը խթանող միջոցառումները, | |||
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ» | |||||
16. |
Մոդուլի դասիչը |
ԱՀ-ԱԱՕ-3-15-001 | |||
17. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է սովորողի մոտ ձևավորել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները պահպանելու, սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան կենցաղը և աշխատանքը կազմակերպելու, հավանական վտանգները և վթարները կանխարգելելու, արտադրական վթարների դեպքում՝ անվտանգության միջոցառումներ իրականացնելու և առաջին օգնություն ցուցաբերելու կարողություններ | |||
18. |
Մոդուլի տևողությունը |
28 ժամ | |||
19. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։ | |||
20. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ | |||
21. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել աշխատանքային գործունեության ընթացքում և կենցաղում անվտանգության կանոնները | |||
22. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է բացատրում անվտանգության կանոնների սահմանման, իրավական կարգավորման և պահպանման անհրաժեշտությունը, | |||
23. |
Ուսումնառության արդյունք 2 |
Կազմակերպել կենցաղը և աշխատանքը սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխան | |||
24. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է մարդու առողջության և աշխատանքի ընթացքում աշխատունակության վրա ազդող գործոնները (սանիտարահիգիենիկ, հոգեբանաֆիզիոլոգիական, էսթետիկական, սոցիալական-հոգեբանական), | |||
25. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կանխել հավանական վտանգները և վթարները, իրականացնել անվտանգության միջոցառումներ | |||
26. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է կենցաղային և արտադրական վթարների առաջացման պատճառները և հետևանքները, | |||
27. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ցուցաբերել առաջին օգնություն | |||
28. |
Կատարման չափանիշներ |
1) տիրապետում է տարբեր իրավիճակներում առաջին օգնության հիմնական կանոններին, | |||
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐՈՒԹՅՈՒՆ» | |||||
29. |
Մոդուլի դասիչը |
ԱՀ-ՀՕ-3-15-001 | |||
30. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է զարգացնել սովորողի համակարգչային տեխնիկայից օգտվելու և դրա ծրագրային հնարավորությունները կիրառելու առաջնային կարողությունները, աշխատանքային գործունեության ընթացքում և անձնական կարիքների շրջանակներում կիրառել համակարգչային օպերացիոն համակարգերի, գրասենյակային փաթեթների (Microsoft Office) ծրագրերը, կատարելագործել համացանցից օգտվելու կարողությունները և տեղեկատվական բազաների հետ նպատակային աշխատելու հմտությունները | |||
31. |
Մոդուլի տևողությունը |
26 ժամ | |||
32. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ պետք չեն։ | |||
33. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ | |||
34. |
Ուսումնառության արդյունք 1 |
Համակարգչային տեխնիկայի տիրապետում և օպերացիոն համակարգի կիրառում | |||
35. |
Կատարման չափանիշներ |
1) տիրապետում է համակարգչի հիմնական և լրացուցիչ բաղադրիչներին, | |||
36. |
Ուսումնառության արդյունք 2 |
Տեքստերի խմբագրում և ֆորմատավորում | |||
37. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է ծրագրերը պատրաստել հայերեն և օտար լեզվով տեքստ մուտքագրելու համար, | |||
38. |
Ուսումնառության արդյունք 3 |
Աղյուսակների պատրաստում և խմբագրում | |||
39. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է աղյուսակներ կազմելու համապատասխան ծրագրերը և նախապատրաստում է դրանք, | |||
40. |
Ուսումնառության արդյունք 4 |
Գրաֆիկական խմբագրում և նկարազարդում | |||
41. |
Կատարման չափանիշներ |
1) գծագրում է գրաֆիկական օբյեկտներ, | |||
42. |
Ուսումնառության արդյունք 6 |
Ցուցադրության կազմակերպում համակարգչային ծրագրերով | |||
43. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ցուցադրական ծրագրերը և դրանց պատուհանի կառուցվածքը, | |||
44. |
Ուսումնառության արդյունք 7 |
Համացանցում աշխատելու իմացություն | |||
45. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է «համացանց» հասկացությունը, |
Աղյուսակ 2
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման հիմնական կրթական ծրագրի ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական կարողությունների մոդուլներ
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ» | ||
1. |
Մոդուլի դասիչը |
ՔԿԳ-3-15-001 |
2. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել կալանավորված անձանց, դատապարտյալների, ինչպես նաև քաղաքացիների հետ շփման գործընթացներում քրեակատարողին անհրաժեշտ հոգեբանական գիտելիքներ և դրանք արդյունավետ կիրառելու գործնական որակներ։ |
3. |
Մոդուլի տևողությունը |
20 ժամ |
4. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական մասնագիտական գիտելիքներ անհրաժեշտ չէ |
5. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
6. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հոգեբանության և մանկավարժության խնդիրները, հոգեբանության հասկացությունները |
7. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում հոգեբանության ուսումնասիրման առարկան և օբյեկտը, |
8. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել անձի հոգեբանական բնութագրերը |
9. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում անձի տիպաբանական առանձնահատկությունները, |
10. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել քրեակատարողական ծառայողի գործունեության հոգեբանական առանձնահատկությունները |
11. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է բացատրում քրեակատարողի ծառայության ընթացքում առաջացող հոգեվիճակները և դրանց հաղթահարման եղանակները, |
12. |
Ուսումնառության արդյունք 4 |
Կառավարել սթրեսը, լուծել պրոբլեմներ և կոնֆլիկտներ |
13. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում սթրեսի կանխարգելման և անխուսափելի սթրեսին դիմակայելու մեթոդները, |
14. |
Ուսումնառության արդյունք 5 |
Տիրապետել քրեակատարողական ծառայողի էթիկայի կանոններին |
15. |
Կատարման չափանիշներ |
1) հստակ ներկայացնում է քրեակատարողական ծառայողի էթիկայի կանոնները, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» | ||
16. |
Մոդուլի դասիչը |
ՔԿԳ-3-15-002 |
17. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել պահպանության և անվտանգության ապահովման բնագավառում քրեակատարողական ծառայողի գործունեության հիմնական մարտավարական հմտությունները |
18. |
Մոդուլի տևողությունը |
104 ժամ |
19. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՔԿԳ-3-15-001 «Մանկավարժությունը և հոգեբանությունը քրեակատարողական ծառայողի գործունեության մեջ» և ՔԿԳ-3-15-003 «Մարդու իրավունքները և քրեակատարողական ծառայությունը» մոդուլները |
20. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
21. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել պահպանության և անվտանգության ապահովման ծառայության իրականացման կարգը, իրավական հիմքերը և սկզբունքները |
22. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում քրեակատարողական ծառայության գործունեության իրավական հիմքերը, |
23. |
Ուսումնառության արդյունք 2 |
Տիրապետել հրազենի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի գործադրման օրենքով սահմանված կարգին |
24. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում հրազենի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի գործադրման իրավական հիմքերը, պայմաններն ու սահմանները, |
25. |
Ուսումնառության արդյունք 3 |
Տիրապետել օրենքով սահմանված հարկադրանքի այլ միջոցներ գործադրելու հմտություններին |
26. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում քաղաքացիներին ներկայանալու, կարգի հրավիրելու, իրեր և փաստաթղթեր վերցնելու, դրանք ստուգելու օրենքով սահմանված կարգը, |
27. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ցուցադրել տագնապի հայտարարման դեպքում գործելու անհրաժեշտ կարողություններ և հմտություններ |
28. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում տագնապ հայտարարելու դեպքում ծառայողի մարտավարությունը, |
29. |
Ուսումնառության արդյունք 5 |
Կատարել քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած դեպքի վայրում քրեակատարողական ծառայողի անհետաձգելի գործողությունները |
30. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում հանցագործությունների և այլ իրավախախտումների մասին հաղորդում ստանալու դեպքում քրեակատարողական ծառայողի մարտավարական գործողությունները, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ» | ||
31. |
Մոդուլի դասիչը |
ՔԿԳ-3-15-003 |
32. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել քրեակատարողական գործունեության ընթացքում մարդու անձեռնմխելիության երաշխիքները պահպանելով գործելու հմտություններ |
33. |
Մոդուլի տևողությունը |
18 ժամ |
34. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
35. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
36. |
Ուսումնառության արդյունք 1 |
Սահմանել մարդու իրավունքների հասկացությունը, դրանց իրավական բնույթը, գերակայությունը և համընդհանրությունը |
37. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է մարդու իրավունքները, բացատրում դրանց բնական, բարոյական, փիլիսոփայական հիմքերը, |
38. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել մարդու իրավունքների ներպետական և միջազգային իրավական աղբյուրները |
39. |
Կատարման չափանիշներ |
1) ներկայացնում է ՀՀ Սահմանադրությունը` որպես մարդու իրավունքների աղբյուր և բացատրում մարդու իրավունքների սահմանադրական սկզբունքները, |
40. |
Ուսումնառության արդյունք 3 |
Բացատրել մարդու անձնական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքները |
41. |
Կատարման չափանիշներ |
1) թվարկում և բացատրում է մարդու անձնական իրավունքները, |
42. |
Ուսումնառության արդյունք 4 |
Բնութագրել մարդու իրավունքների երաշխիքները |
43. |
Կատարման չափանիշներ |
1) սահմանում է մարդու իրավունքների երաշխիքների հասկացությունը, |
44. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ցուցադրել մարդու իրավունքները և ազատությունները սահմանափակելիս քրեակատարողական ծառայողի օրենքով նախատեսված հմտություններ և կարողություններ |
45. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում օրենքի առջև բոլորի հավասարության, մարդու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու և կամայականության արգելքի սկզբունքները, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» | ||
46. |
Մոդուլի դասիչը |
ՔԿԳ-3-15-004 |
47. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ծառայողական բնագավառում անհրաժեշտ աշխատանքային կուլտուրա և էթիկա դրսևորելու, ղեկավարների և գործընկերների հետ արդյունավետ ծառայողական հարաբերություններ ստեղծելու, առաջացած ծառայողական խնդիրներն ընկալելու և համապատասխան լուծումներ տալու կարողություններ։ |
48. |
Մոդուլի տևողությունը |
20 ժամ |
49. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ՔԿԳ-3-15-002 «Ծառայության իրականացման մարտավարություն» մոդուլը |
50. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
51. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել քրեակատարողական ծառայության խնդիրները, գործունեության սկզբունքները և իրավական հիմքերը |
52. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում քրեակատարողական ծառայության խնդիրները, գործունեության սկզբունքները, իրավական հիմքերը, |
53. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել քրեակատարողական ծառայողի իրավական և սոցիալական ապահովման երաշխիքները |
54. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է թվարկում քրեակատարողական ծառայողին ներկայացվող սահմանափակումները, |
55. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել ծառայողական կարգապահության նախապայմանները և ղեկավարների հետ պատշաճ հարաբերվելու կարգը |
56. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է բացատրում ծառայողական կարգապահության և ճշտապահության կարևորությունը. |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ» | ||
57. |
Մոդուլի դասիչը |
ՔԿԳ-3-15-005 |
58. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել ծառայողական զենքի խնամքի, պահպանման, գործադրման, դրա հետ վարվելու անվտանգության հմտություններ |
59. |
Մոդուլի տևողությունը |
42 ժամ |
60. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԱՀ-ԱԱՕ-3-15-001 «Անվտանգություն և առաջին օգնություն» մոդուլը |
61. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
62. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել հրաձգության հիմունքները, զենքի տակտիկատեխնիկական բնութագրերը, |
63. |
Կատարման չափանիշներ |
1) ունի անհրաժեշտ տեղեկություններ հրազենի ստեղծման և կատարելագործման մասին, |
64. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել հրազենի կառուցվածքը |
65. |
Կատարման չափանիշներ |
1) ըստ համապատասխան նորմատիվների իրականացնում է ատրճանակի մասնակի քանդում և հավաքում, |
66. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել զենքի խնամքի և պահպանության սկզբունքները |
67. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում զենքի ստուգման, մաքրման և յուղման նորմատիվային պահանջները, |
68. |
Ուսումնառության արդյունք 4 |
Կրակել զենքից |
69. |
Կատարման չափանիշներ |
1) կարողանում է ճիշտ դիրքավորվել, մարտական վիճակի բերել հրազենը, նշան բռնել և կատարել կրակահերթ, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» | ||
70. |
Մոդուլի դասիչը |
ՔԿԳ-3-15-006 |
71. |
Մոդուլի նպատակը |
Սովորողի մոտ ձևավորել ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ արդյունավետ հարաբերություններ կառուցելու: |
72. |
Մոդուլի տևողությունը |
24 ժամ |
73. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
74. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
75. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել ժողովրդավարական քրեակատարողական ծառայության հիմնարար սկզբունքները |
76. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում քրեակատարողական ծառայության գործունեության հրապարակայնության սկզբունքի բովանդակությունը, |
77. |
Ուսումնառության արդյունք 2 |
Դրսևորել անհրաժեշտ վերաբերմունք սպասարկվող հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների նկատմամբ |
78. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում ծառայության և շրջապատի նկատմամբ դրական վերաբերմունքի կարևորությունը, |
79. |
Ուսումնառության արդյունք 3 |
Կառավարել ժամանակը, լուծել հիմնախնդիրներ |
80. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում ժամանակի արդյունավետ օգտագործման միջոցները, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱ» | ||
81. |
Մոդուլի դասիչը |
ՔԿԳ-3-15-007 |
82. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել քրեակատարողական ծառայողի գործունեության ընթացքում կիրառվող հատուկ, ինքնապաշտպանական և այլ տեխնիկական միջոցների կիրառման գործնական հմտություններ |
83. |
Մոդուլի տևողությունը |
32 ժամ |
84. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ԱՀ-ԱԱՕ-3-15-001 «Անվտանգություն և առաջին օգնություն» մոդուլը |
85. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
86. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել քրեակատարողական ծառայությունում կիրառվող հատուկ միջոցները |
87. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում հատուկ միջոցների տեսականին և նշանակությունը, |
88. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել քրեակատարողական ծառայությունում կիրառվող կապի միջոցների դասակարգումը և դրանց աշխատանքի սկզբունքները, ինչպես նաև կարողանալ օգտվել դրանցից |
89. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է դասակարգում կապի միջոցները, |
90. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ներկայացնել քրեակատարողական ծառայությունում կիրառվող հատուկ և ինքնապաշտպանական միջոցները |
91. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում հատուկ միջոցները, դրանց բնութագրերը, |
92. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել քրեակատարողական ծառայությունում կիրառվող անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցները |
93. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների կիրառման նպատակները, օգտագործման ուղղությունները և հիմնական ֆունկցիաները, |
ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱ» | ||
94. |
Մոդուլի դասիչը |
ՔԿԳ-3-15-008 |
95. |
Մոդուլի նպատակը |
Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել դեպքի վայրում իրավիճակը գնահատելու, հանցագործության հետքերը հայտնաբերելու և ճանաչելու բնագավառում տեսական մասնագիտական գիտելիքներ, ինչպես իր իրավասության սահմաններում անհետաձգելի գործողություններ իրականացնելու գործնական հմտություններ և կարողություններ։ |
96. |
Մոդուլի տևողությունը |
18 ժամ |
97. |
Մուտքային պահանջները |
Այս մոդուլը ուսումնասիրելու համար սկզբնական հմտություններ և կարողություններ չեն պահանջվում |
98. |
Մոդուլի գնահատման կարգը |
Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր արդյունքի համար նախատեսված կատարման չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է։ |
99. |
Ուսումնառության արդյունք 1 |
Ներկայացնել անձի արտաքին հատկանիշների ընդհանուր դրույթները և «բանավոր պատկեր»-ի նկարագրման մեթոդիկան |
100. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում անձի արտաքին հատկանիշների նկարագրման մեթոդիկան (անատոմիական և ֆունկցիոնալ հատկանիշները), |
101. |
Ուսումնառության արդյունք 2 |
Ներկայացնել տրասոլոգիայի (հետքաբանության) հիմնական հասկացությունները |
102. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում հետքերի առաջացման մեխանիզմները, |
103. |
Ուսումնառության արդյունք 3 |
Ճանաչել և դասակարգել թմրամիջոցները, հոգեներգործուն նյութերը |
104. |
Կատարման չափանիշներ |
1) տիրապետում է հոգեներգործուն նյութերի և դրանց տեսակների մասին գիտելիքներին, |
105. |
Ուսումնառության արդյունք 4 |
Ներկայացնել դատական ձգաբանության (բալիստիկա) հասկացությունները |
106. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է դասակարգում ձեռքի հրազենի տեսակները, |
107. |
Ուսումնառության արդյունք 5 |
Ներկայացնել կեղծված հատուկ թղթերի և փաստաթղթերի հայտնաբերման եղանակները |
108. |
Կատարման չափանիշներ |
1) ճիշտ է ներկայացնում անձնագրի ռեկվիզիտները, |
Աղյուսակ 3
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության «Քրեակատարողական գործ» մասնագիտության «Քրեակատարող» որակավորման օրինակելի ուսումնական պլան
N |
Առարկայախմբեր, առարկաներ և մոդուլներ |
Շաբաթ-ների թիվը |
Ուսանողի |
Պարտադիր |
Ուսուցման երաշխա-վորվող տարին |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ, ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆԱԳԻՏԱԿԱՆ |
|||||
1. |
Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ |
75 |
50 |
1 | |
2. |
Քաղաքագիտության և սոցիոլոգիայի հիմունքներ |
27 |
18 |
1 | |
3. |
Իրավունքի հիմունքներ |
81 |
54 |
1 | |
4. |
Պատմություն |
39 |
26 |
1 | |
5. |
Օտար լեզու |
60 |
40 |
1 | |
6. |
Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ |
30 |
20 |
1 | |
7. |
Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր |
27 |
18 |
1 | |
8. |
Ֆիզիկական կուլտուրա |
72 |
48 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
411 |
274 |
|||
ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
|||||
1. |
Հաղորդակցություն |
42 |
28 |
||
2. |
Անվտանգություն և առաջին օգնություն |
42 |
28 |
||
3. |
Համակարգչային օպերատորություն |
39 |
26 |
||
ԸՆԴԱՄԵՆԸ |
123 |
82 |
|||
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ |
|||||
1. |
Մանկավարժությունը և հոգեբանությունը քրեակատարողական ծառայողի գործունեության մեջ |
30 |
20 |
1 | |
2. |
Մարդու իրավունքները և քրեակատարողական ծառայությունը |
27 |
18 |
1 | |
3. |
Քրեակատարողական ծառայության գործունեության կառավարում |
30 |
20 |
1 | |
4. |
Քրեակատարողական ծառայության և հասարակության փոխհամագործակցությունը |
36 |
24 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
123 |
82 |
|||
ՀԱՏՈՒԿ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ |
|||||
1. |
Ծառայության իրականացման մարտավարություն |
156 |
104 |
1 | |
2. |
Կրիմինալիստիկա |
27 |
18 |
1 | |
3. |
Հատուկ տեխնիկա |
48 |
32 |
1 | |
4. |
Կրակային պատրաստականություն |
63 |
42 |
1 | |
ԸՆԴԱՄԵՆԸ |
294 |
196 |
|||
ԸՆՏՐՈՎԻ |
15 |
10 |
|||
ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ԺԱՄԵՐ |
6 |
4 |
|||
ԸՆԴԱՄԵՆԸ |
18 |
972 |
648 |
||
ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
50 |
||||
ՊՐԱԿՏԻԿԱ |
7 |
||||
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ |
|||||
ՊԵՏԱԿԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ |
1 |
||||
ԸՆԴԱՄԵՆԸ |
26 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|