Գլխավոր տեղեկություն
Համար
N 7-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.10.2015-12.05.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.02.09/7(810) Հոդ.410.9
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
08.12.2010
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.04.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

28 դեկտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 11210505

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

8 դեկտեմբերի  2010 թ.
ք. Երևան

N 7-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆԿԱԽ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԻՑ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՆԻՇԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 02.04.12 թիվ 6-Ն, 19.11.12 թիվ 16-Ն)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման ու հատկացման կարգը հաստատելու մասին» թիվ 1854-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների (այդ թվում` Երևանի ենթակայության կազմակերպությունների և հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպությունների), պետական ոչ առևտրային կազմակերպությունների (բացառությամբ նրանց կողմից ստեղծված կազմակերպությունների, անկախ կազմակերպաիրավական ձևից), Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի, օրենքով ստեղծված պետական մարմինների, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի, Հայաստանի Հանրապետության դատարանների, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը լրաց. 02.04.12 թիվ 6-Ն, 19.11.12 թիվ 16-Ն)

2. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում ընդգրկված և մինչև սույն հրամանի ուժի մեջ մտնելը սույն հրամանի 1-ին կետում չնշված կազմակերպություններին հատկացված համարանիշերն օգտագործվում են մինչև տրանսպորտային միջոցն առաջին անգամ հաշվառումից հանելը:

3. Սույն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում չընդգրկված պետական մարմիններին հատկացվում են 260 SS 60 - 999 SS 60 և 410 ԼԼ 60 - 999 ԼԼ 60 համարանիշերը:

3.1. Պետական ոչ առևտրային կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին հատկացվում են պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի (որի ենթակայությանը հանձնված է պետական ոչ առևտրային կազմակերպությունը) տրանսպորտային միջոցների համար սահմանված նիշերով համարանիշեր: Եթե տվյալ պետական մարմնի տրանսպորտային միջոցների համար սահմանված համարանիշերի քանակը չի բավարարում կամ այդ պետական մարմինն ընդգրկված չէ սույն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում, ապա նրա ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացվում են սույն հրամանի 3-րդ կետով նախատեսված համարանիշեր:

(3.1-ին կետը լրաց. 02.04.12 թիվ 6-Ն)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի «Պետական մարմինների անվամբ հաշվառվող տրանսպորտային միջոցներին հատկացվող համարանիշերի ցանկը սահմանելու մասին» N 20-Ն հրամանը:

 

Ոստիկանության

գեներալ-լեյտենանտ

Ա. Սարգսյան

 

 

Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2010 թվականի դեկտեմբերի 8-ի
N 7-Ն հրամանի

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ, ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ` ԵՐԵՎԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ), ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆԿԱԽ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԻՑ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ, ՕՐԵՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՆԻՇԵՐԸ

(վերնագիրը լրաց. 02.04.12 թիվ 6-Ն, 19.11.12 թիվ 16-Ն)

 

Հ/հ

Տրանսպորտային միջոցը տնօրինողը

Հատկացվող համարանիշերը

1

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի

001 ԼՕ 70 - 999 ԼՕ 70

2

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ

001 ՕՕ 11 - 200 ՕՕ 11

3

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան

001 ՕՏ 01 - 030 ՕՏ 01

4

Հայաստանի Հանրապետության դատարաններ, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ

001 ՏՏ 01 - 100 ՏՏ 01

5

Հայաստանի Հանրապետության դատախազություն

001 GG 01 - 500 GG 01

6

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

001 ՏԼ 01 - 050 ՏԼ 01

7

Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատ

001 PP 01 - 020 PP 01

8

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ

001 NN 01 - 999 NN 01

9

Երևանի քաղաքապետարան, Երևանի ենթակայության կազմակերպություններ և հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպություններ

001 LՍ 01 - 999 LՍ 01

10

(կետն ուժը կորցրել է 04.10.14 թիվ 8-Ն)

11

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

001 ԼԼ 11 - 015 ԼԼ 11

12

Հայաստանի Հանրապետության կառավարությանն
առընթեր ազգային անվտանգության ծառայություն

001 SS 02 - 999 SS 02

13

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

001 ՏՏ 03 - 999 ՏՏ 03

14

(կետն ուժը կորցրել է 20.12.14 թիվ 11-Ն)

 

15

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

001 ՏՏ 07 - 070 ՏՏ 07

16

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

001 ԼԼ 60 - 049 ԼԼ 60

17

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

050 ԼԼ 60 - 079 ԼԼ 60

18

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

080 ԼԼ 60 - 129 ԼԼ 60

19

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

130 ԼԼ 60 - 179 ԼԼ 60

20

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

180 ԼԼ 60 - 209 ԼԼ 60

21

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

210 ԼԼ 60 - 239 ԼԼ 60

22

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

240 ԼԼ 60 - 259 ԼԼ 60

23

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

260 ԼԼ 60 - 279 ԼԼ 60

24

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

280 ԼԼ 60 - 299 ԼԼ 60

25

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

300 ԼԼ 60 - 319 ԼԼ 60

26

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն

320 ԼԼ 60 - 349 ԼԼ 60

27

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն

350 ԼԼ 60 - 379 ԼԼ 60

28

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

001 FF 01 - 111 FF 01
001 ԼԼ 03 - 999 ԼԼ03
001 ՏՏ 05 - 555 ՏՏ 05

29

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողով

001 ՏՏ 60 - 019 ՏՏ 60

30

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

020 ՏՏ 60 - 099 ՏՏ 60

31

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

100 ՏՏ 60 - 119 ՏՏ 60

32

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն

120 ՏՏ 60 - 159 ՏՏ 60

33

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

160 ՏՏ 60 - 179 ՏՏ 60

34

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

180 ՏՏ 60 - 199 ՏՏ 60

35

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

200 ՏՏ 60 - 219 ՏՏ 60

36

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով

220 ՏՏ 60 - 239 ՏՏ 60

37

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

240 ՏՏ 60 - 259 ՏՏ 60

38

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Ավտոմոբիլներ՝
001 VV 01 - 999 VV 01,
Մոտոցիկլներ՝
001 VV - 100 VV

39

Տեղական ինքնակառավարման մարմիններ, բացառությամբ Երևանի քաղաքապետարանի

001 ԼԼ 70 - 999 ԼԼ 70

40

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն

Ավտոմոբիլներ՝
001 - 999 II 01 - 99, բացառությամբ
001 II 50 - 999 II 50
համարանիշերի,
Մոտոցիկլներ՝
001 II - 900 II

41

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայություն

001 NV 01 - 050 NV 01

42

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե

001 QC 01 - 800 QC 01

(հավելվածը լրաց., խմբ. 02.04.12 թիվ 6-Ն, 19.11.12 թիվ 16-Ն, լրաց. 16.05.13 թիվ 10-Ն, փոփ. 23.08.13 թիվ 13-Ն, խմբ. 05.07.14 թիվ 5-Ն, 20.08.14 թիվ 6-Ն, փոփ., խմբ., լրաց. 04.10.14 թիվ 8-Ն, խմբ. 18.11.14 թիվ 10-Ն, փոփ., խմբ. 20.12.14 թիվ 11-Ն, խմբ. 02.10.15 թիվ 14-Ն)