Գլխավոր տեղեկություն
Համար
N 956-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.08.17/21(533) Հոդ.231
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
18.07.2015
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 օգոստոսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10315329

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հուլիսի 2015 թ.
ք. Երևան

N 956-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԳՈՏՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի N 618-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանի հսկողությունը վերապահել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Բադալյանին:

 

Կ. Ճշմարիտյան

 

Հավելված
ՀՀ էկոնոմիկայի նախարարի
2015 թվականի հուլիսի 18-ի
N 956-Ն հրամանի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Ազատ տնտեսական գոտու կարգավիճակ չունեցող արդյունաբերական գոտու գործունեության վերաբերյալ

 

01. .20 թ. - 01. .20 թ.

________________________

(հաշվետու ժամանակաշրջանը)

Արդյունաբերական գոտու անվանումը ___________________________________________

Կազմակերպչի անվանումը ____________________________________________________

Պետական գրանցման համարը _________________________________________________

Պետական գրանցման ամսաթիվը _______________________________________________

Գտնվելու վայրը ____________________________________________________________

Կոնտակտային տվյալները ____________________________________________________


Կազմակերպչի գործադիր մարմնի

ղեկավարի անունը, ազգանունը, ստորագրությունը

________________________________

 

Հ/հ

Ցուցանիշի անվանումը

Պլանավորված

Փաստացի

1.

Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների
(այդ թվում՝ էլեկտրոնային) անվանումը (թվարկել բոլոր ծառայությունները)

   

2.

Կազմակերպչի կողմից մատուցվող ծառայության սակագին (թվարկել բոլոր ծառայությունների սակագները, ՀՀ դրամ: Ցուցանիշը արտարժույթով կատարվելու դեպքում հաշվարկել ՀՀ դրամի ՀՀ ԿԲ կողմից հրապարակվող տարեկան միջին փոխարժեքով)

   

3.

Կազմակերպչի կողմից հաշվետու ժամանակաշրջանում իրականացված ներդրումների չափը (ՀՀ դրամ) և ուղղվածությունը

 1) Ներդրումներ հիմնական կապիտալում (այդ թվում` սեփական միջոցներից, այլ միջոցներից` ըստ աղբյուրների)
 2) Կապիտալ ծախսեր
 3) Ընթացիկ ծախսեր

   

4.

Կազմակերպչի շահույթը հաշվետու ժամանակաշրջանում (ՀՀ դրամ)

   

5.

Մարքեթինգային միջոցառումների համար իրականացված ծախսեր` ըստ ուղղությունների (ՀՀ դրամ)

   

6.

Հաշվետու ժամանակաշրջանում Կազմակերպչի կողմից ներգրավված շահագործողները

   

7.

Կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի քանակը

   

8.

Միջին աշխատավարձի չափը (ՀՀ դրամ) կազմակերպչի կողմից ստեղծված աշխատատեղերի համար` ըստ գործունեության տեսակների

   

9.

Արդյունաբերական գոտու շահագործողների թիվը, զբաղեցրած տարածքի չափը և ժամկետները

   

10.

Արդյունաբերական գոտու շահագործող չհանդիսացող կազմակերպությունների ցանկը և գործունեության տեսակը (թվարկել)