«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815321
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
28 հուլիսի 2015 թ. |
թիվ 523-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ 725-Ն հրամանով հաստատված հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի 11.10-րդ կետի 3-րդ ենթակետը, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետով`
Հրամայում եմ`
1. Սահմանել, որ հանրային հատվածի կազմակերպություններում նյութական ակտիվը կարող է դասակարգվել որպես հիմնական միջոց, եթե նրա արժեքը սկզբնական ճանաչման պահին գերազանցում է 25 000 ՀՀ դրամը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Գ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
09.06.2021, N 270-Ն | 12.06.2021, թիվ 523-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|