Գլխավոր տեղեկություն
Համար
N 620-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.08.17/21(533) Հոդ.235
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
24.06.2015
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

24 հունիսի 2015 թ.
ք. Երևան

N 620-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N 117-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1001-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի բ) ենթակետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով՝

 

Հրամայում եմ`

 

1. Սահմանել`

1) փրկարարական կազմավորումների գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելված 1-ի.

2) փրկարարական կազմավորումների գրանցամատյանի վարման կարգը` համաձայն հավելված 2-ի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին` սահմանված ժամկետում ապահովել սույն հրամանի ներկայացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2011 թվականի նոյեմբերի 11-ի «Փրկարարական կազմավորումների գրանցամատյանի ձևը և վարման կարգը սահմանելու մասին» N 117-Ն հրամանը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի 2004 թվականի հոկտեմբերի 19-ի «Փրկարարական կազմավորումների գրանցամատյանի ձևը և դրա վարման կարգը սահմանելու մասին» N 1001-Ն հրամանը:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Նախարար

Ա. Երիցյան

 

 

Հավելված N 1
ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների նախարարի
2015 թվականի հունիսի 24-ի
N 620-Ն հրամանի

ՁԵՎ

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ

հ/հ

Հաշվառ-ման
համարը

Կազմա-վորման
անվա-նումը

Կազմա-վորման
կարգա-վիճակը

Կազմավորման մակարդակը (ծանր, միջին, թեթև)` ըստ ԻՆՍԱՌԱԳ դասա-կարգման

Իրակա-նացվող
փրկարա-րական աշխա-տանքները

Կազմա-վորման
հիմնա-դիրը

Հաշվառման
(որակա-վորման արձանա-գրություն N, հրաման N)

Գտնվելու վայրը,
հեռախոսը

Անձնա-կազմի քանակը

Տեխզինվա-ծության աստիճանը

Նշում-ներ

1.

2.

3.

4.

5.

6.

7.

8.

9.

10.

11.

12.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2
ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների նախարարի
2015 թվականի հունիսի 24-ի
N 620-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող փրկարարական կազմավորումները գրանցելու, օպերատիվ կերպով արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման աշխատանքներում և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը նրանց ընդգրկելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում (այսուհետ` լիազոր մարմին) վարվում է փրկարարական կազմավորումների գրանցամատյան` համաձայն սույն հրամանի 1-ին հավելվածով սահմանված Ձևի:

2. Գրանցամատյանը վարում և պահպանում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից լիազորված առանձնացված կամ կառուցվածքային ստորաբաժանումը:

3. Փրկարարական կազմավորումների առկայության մասին գրանցամատյանում գրանցումներ կատարվում են «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան փրկարարական կազմավորումների ստեղծման մասին տեղեկատվություն ստանալու դեպքում:

4. Գրանցամատյանի`

1) 1-ին սյունակում լրացվում է գրանցումների հերթական համարները.

2) 2-րդ սյունակում` փրկարարական կազմավորման հաշվառման համարը.

3) 3-րդ սյունակում` փրկարարական կազմավորման անվանումը.

4) 4-րդ սյունակում` փրկարարական կազմավորման կարգավիճակը, ըստ «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի`

ա. հանրապետական փրկարար ուժեր,

բ. մարզային փրկարարական կազմավորումներ,

գ. միջհամայնքային փրկարարական կազմավորումներ,

դ. համայնքային փրկարարական կազմավորումներ,

ե. կազմակերպությունների փրկարարական կազմավորումներ,

զ. կամավոր փրկարարական կազմավորումներ.

5) 5-րդ սյունակում լրացվում է կազմավորման մակարդակը` ծանր, միջին, թեթև` Միավորված Ազգերի Կազմակերպության միջազգային որոնողափրկարարական խմբի, ԻՆՍԱՌԱԳ-ի (INSARAG), դասակարգմանը համապատասխան.

6) 6-րդ սյունակում որակավորող հանձնաժողովի կողմից տվյալ փրկարարական կազմավորմանը`

ա. թույլատրված և իրականացվող փրկարարական աշխատանքների մասին,

բ. փրկարարական աշխատանքների կատարումը մերժելու (որակավորում չանցնելը) և փրկարարական կազմավորման գործունեությունը կասեցնելու (դադարեցնելու) վերաբերյալ համապատասխան մարմիններին միջնորդություն ներկայացնելու մասին.

7) 7-րդ սյունակում` փրկարարական կազմավորման հիմնադրի անվանումը.

8) 8-րդ սյունակում` որակավորող հանձնաժողովի, փրկարարական կազմավորմանը փրկարարական աշխատանքներ կատարելու իրավունք տվող, համապատասխան որոշման արձանագրության և լիազոր մարմնի ղեկավարի հրամանի տարին, ամիսը, ամսաթիվն ու համարը.

9) 9-րդ սյունակում` փրկարարական կազմավորման գտնվելու վայրը, հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստը.

10) 10-րդ սյունակում` փրկարարական կազմավորման անձնակազմի քանակը.

11) 11-րդ սյունակում` փրկարարական կազմավորման տեխնիկական հագեցվածության մասին տվյալները.

12) 12-րդ սյունակում` ըստ անհրաժեշտության այլ նշումներ:

5. Փրկարարական կազմավորումը գործող և որակավորված, փրկարարական աշխատանքներ կատարելու իրավունք ունեցող է համարվում որակավորող հանձնաժողովի որոշման հիման վրա լիազոր մարմնի ղեկավարի հրամանն արձակվելուց հետո: