«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10215331
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հուլիսի 2015 թ. |
N 349-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 311-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգերը հաստատելու մասին» N 311-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հրամանի 1-ին կետի 4-րդ ենթակետի «իրավական և միջազգային հարաբերությունների» բառերը փոխարինել «իրավաբանական» բառով.
2) Հրամանի N 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ համաձայն հավելված N 1-ի.
3) Հրամանի N 7 հավելվածի 8-րդ և 11-րդ կետերից հանել «և երկրորդ կարգի», իսկ 14-րդ կետից՝ «կամ երկրորդ կարգի» բառերը.
4) Հրամանի 1-ին կետը լրացնել 10-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«10) կենտրոնական մարմնի կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժնի գործունեության կարգը՝ համաձայն հավելված N 10-ի.».
5) Հրամանի 1-ին կետը լրացնել 11-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«11) կենտրոնական մարմնի ներքին անվտանգության բաժնի գործունեության կարգը՝ համաձայն հավելված N 11-ի.».
6) Հրամանի 1-ին կետը լրացնել 12-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«12) կենտրոնական մարմնի ուղեկցումների բաժնի գործունեության կարգը` համաձայն հավելված N 12-ի:».
7) Հրամանը լրացնել 10-րդ, 11-րդ և 12-րդ հավելվածներով` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Պաշտոնակատար |
Ա. Մկրտչյան |
Հավելված N 1 ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի հուլիսի 23-ի N 349-Ն հրամանի |
«Հավելված N 4 ՀՀ արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող իրավական աշխատանքներ իրականացնող բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:
2. Իրավական աշխատանքների իրականացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող իրավաբանական բաժինը (այսուհետ` Բաժին):
3. Բաժնի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Վարչության կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի և Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:
5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:
6. Բաժինն իր առջև դրված խնդիրներն իրականացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում` Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների հետ համագործակցության հիման վրա:
7. Բաժնի հիմնական խնդիրներն են`
1) մասնակցել քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև Վարչության գործունեությանը վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին.
2) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա իրավական դիրքորոշում արտահայտել Վարչության բաժինների և քրեակատարողական հիմնարկների կողմից նախապատրաստված, ինչպես նաև ընդունված կամ արձակված իրավական ակտերի վերաբերյալ.
3) ապահովել Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի և Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
8. Բաժինն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
9. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր և առաջատար մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, ով պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
10. Բաժնի պետը`
1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.
3) միջոցներ է ձեռնարկում իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու ու վերլուծելու և բացահայտված թերությունները վերացնելու համար.
4) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա իրականացնում է ուսումնասիրություններ և, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի գործունեությանը առնչվող օրենսդրության կատարելագործման կամ աշխատանքներում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
6) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
7) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Վարչության պետին.
8) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
9) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
10) կազմակերպում է քրեակատարողական ծառայությունում` Բաժնի խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծերի մշակման, դրանց վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ներկայացնելու հետ կապված աշխատանքները.
11) կազմակերպում է դատարաններում սահմանված կարգով որպես քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ հանդես գալու աշխատանքները.
12) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կազմակերպում է Վարչության բաժինների և քրեակատարողական հիմնարկների կողմից նախապատրաստված, ինչպես նաև ընդունված կամ արձակված իրավական ակտերի վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելու աշխատանքները.
13) կազմակերպում է քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող իրավական ակտերի մասին Վարչության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների իրազեկման աշխատանքները.
14) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ինչպես նաև կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
15) Վարչության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց.
16) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
17) ապահովում է Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի և Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
18) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
11. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
12. Բաժնի գլխավոր մասնագետը`
1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
5) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.
6) իրականացնում է իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները և ներկայացնում Բաժնի պետին.
7) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
8) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Բաժնի պետին.
9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
10) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա իրականացնում է Վարչության բաժինների և քրեակատարողական հիմնարկների կողմից նախապատրաստված, ինչպես նաև ընդունված կամ արձակված իրավական ակտերի վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելու աշխատանքները.
11) դատարաններում սահմանված կարգով հանդես է գալիս որպես քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ.
12) կատարում է Վարչության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:
13. Բաժնի առաջատար մասնագետը`
1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
5) նախապատրաստում է քրեակատարողական ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.
6) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որոնց վերաբերյալ կազմում է տեղեկանք և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին.
7) դատարաններում սահմանված կարգով հանդես է գալիս որպես քրեակատարողական ծառայության ներկայացուցիչ.
8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
9) կատարում է Վարչության պետի կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:
14. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:»:
Հավելված N 2 ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի հուլիսի 23-ի N 349-Ն հրամանի |
«Հավելված N 10 ՀՀ արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության աշխատանքներ իրականացնող բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:
2. Քրեակատարողական ծառայության գործունեության ուսումնասիրության, իրավակիրառ պրակտիկայի վերլուծության արդյունքում թիրախային ոլորտների պարզման և աշխատանքների արդյունավետ պլանավորման, ստացված տեղեկատվության վերլուծության և ամփոփ հաշվետվությունների կազմման, միջազգային համագործակցության կազմակերպման և առաջավոր փորձի ներդրման աշխատանքները համակարգելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող կազմ-վերլուծական և միջազգային համագործակցության բաժինը (այսուհետ` Բաժին):
3. Բաժնի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Կենտրոնական մարմնի կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:
5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:
6. Բաժինը իր առջև դրված խնդիրներն իրականացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ համագործակցության հիման վրա:
7. Բաժնի հիմնական խնդիրներն են`
1) իրականացնել իրավակիրառ պրակտիկայի վերլուծությանը և քրեակատարողական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներ.
2) համակարգված վերլուծությունների հիման վրա իրականացնել քրեակատարողական ծառայության ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի կազմում.
3) իրականացնել միջազգային համագործակցության կազմակերպման և քրեակատարողական ծառայության գործունեության մեջ առաջավոր փորձի ներդրման աշխատանքներ.
4) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել ուսումնասիրություններ, ստուգայցեր և ծառայողական քննություններ՝ կարգապահական պրակտիկայի վերլուծության արդյունքում միատեսակ վարչարարություն ապահովելու նպատակով.
5) մասնակցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող քրեակատարողական ծառայությանն առնչվող աշխատանքների իրականացմանը.
6) ապահովել Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի կամ Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը.
7) Բաժինն իրականացնում է նաև օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ԿԱԶՄ-ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
8. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր և առաջատար մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, ով պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
9. Բաժնի պետը`
1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.
3) միջոցներ է ձեռնարկում Բաժնի առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու և բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ.
4) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
5) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին՝ կազմ-վերլուծական և միջազգային համագործակցությանն առնչվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
6) ուսումնասիրում է օտարերկյա պետությունների համապատասխան ծառայությունների առաջավոր փորձը և Վարչության պետին ներկայացնում առաջարկություն՝ համագործակցության առավել սերտ ուղիներ և միջազգային պայմանագրերի շրջանակներում փոխհամագործակցության առավել կառուցողական հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ.
7) օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է քրեակատարողական հիմնարկների և տարածքային մարմինների գործունեության առանձին ոլորտների կամ հիմնարկի գործունեության համալիր ուսումնասիրություն՝ կարգապահական պրակտիկայի վերլուծության արդյունքում միատեսակ վարչարարություն ապահովելու նպատակով.
8) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
9) քրեակատարողական ծառայության գործունեության արդյունքների ամփոփման արդյունքում Վարչության պետին է ներկայացնում ծառայության մեջ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած և հանձնարարված պարտականությունների մեջ թերացած ծառայողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակահարմարության վերաբերյալ առաջարկություններ.
10) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
11) կազմում է ինչպես բաժնի, այնպես էլ Վարչության աշխատանքային ծրագրերը.
12) պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Վարչության պետին.
13) իր վրա դրված պարտականություններն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների, միջազգային համապատասխան կառույցների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ.
14) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.
15) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ինչպես նաև կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
16) Վարչության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.
17) ապահովում է Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի և Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
18) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
10. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
11. Բաժնի գլխավոր մասնագետը`
1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ.
5) կազմում է ինչպես բաժնի, այնպես էլ Վարչության գործունեության աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր.
6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
7) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Բաժնի պետին.
8) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
9) ուսումնասիրում է օտարերկրյա պետությունների քրեակատարողական ոլորտի գործունեությունը, ներկայացնում է առաջարկություններ օտարերկրյա պետությունների առաջավոր փորձը քրեակատարողական ոլորտում ներդնելու համար.
10) կատարում է Վարչության կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:
12. Բաժնի առաջատար մասնագետը`
1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ.
5) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որոնց վերաբերյալ կազմում է տեղեկանք և համապատասխան առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին.
6) մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող քրեակատարողական ոլորտին առնչվող աշխատանքներին.
7) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
8) կատարում է Վարչության կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:
13. Բաժնի ծառայողները Բաժնի առջև դրված խնդիրների իրագործման ընթացքում կարող են պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և գործեր կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ, ծանոթանալ քրեակատարողական և հատուկ քաղաքացիական ծառայողների անձնական գործերին:
14. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:»:
Հավելված N 3 ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի հուլիսի 23-ի N 349-Ն հրամանի |
«Հավելված N 11 ՀՀ արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող ներքին անվտանգության հետ կապված աշխատանքներ իրականացնող բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:
2. Քրեակատարողական ծառայությունում օրինականության և ծառայողական կարգապահության ամրապնդման, անհիմն կերպով կարգապահական պատասխանատվության ենթարկված քրեակատարողական ծառայողի հեղինակության վերականգնման, ինչպես նաև քրեակատարողական համակարգի արդյունավետ զարգացման նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ներքին անվտանգության բաժինը (այսուհետ` Բաժին):
3. Բաժնի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Կենտրոնական մարմնի կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա՝ տվյալ բնագավառը համակարգող տեղակալի և Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:
5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:
6. Բաժինը առանձին դեպքերում իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս համագործակցում է Նախարարության, քրեակատարողական ծառայության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, ՀՀ իրավապահ մարմինների, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների հետ, որը կառուցվում և իրականացվում է`
1) համագործակցող կողմերի իրավասությունների առանձնացմամբ` նրանց գործունեության յուրահատկություններից ելնելով.
2) համատեղ միջոցառումների և առանձին առաջադրանքների անցկացման ընթացքում համագործակցող կողմերի փոխադարձ հավասար պատասխանատվությամբ` իրենց իրավասությունների շրջանակներում.
3) համագործակցող կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող փաստերի և տեղեկությունների փոխանակմամբ:
7. Բաժնի հիմնական խնդիրներն են`
1) իր լիազորությունների սահմաններում վերահսկել քրեակատարողական ծառայության աշխատակիցների կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ օրենքների պահանջների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, նրա՝ տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի հրամանների, ցուցումների և հանձնարարականների կատարումը.
2) օրենսդրությամբ սահմանված կարգով կատարել ուսումնասիրություններ, ստուգայցեր և ծառայողական քննություններ.
3) հսկողություն իրականացնել քրեակատարողական հիմնարկներում իրականացվող, ինչպես նաև կատարված ծառայողական քննությունների օրինականության նկատմամբ.
4) ապահովել Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի և Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների իրականացումը:
8. Բաժինն իրականացնում է օրենսդրությամբ նախատեսված այլ խնդիրներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
9. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր և առաջատար մասնագետներից: Բաժինը ղեկավարում է բաժնի պետը, ով պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատողների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
10. Բաժնի պետը`
1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է իրականացնում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.
3) միջոցներ է ձեռնարկում իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու ու վերլուծելու և բացահայտված թերությունները վերացնելու համար.
4) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
5) համապատասխան հրամանի կամ ցուցումի դեպքում անձամբ կատարում կամ կազմակերպում է ուսումնասիրություններ, որի արդյունքում, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություն է ներկայացնում Վարչության պետին քրեակատարողական հիմնարկներում ծառայողական կարգապահության ամրապնդման կամ ծառայությունում առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
6) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
7) կազմում է Բաժնի գործունեության աշխատանքային ծրագրեր, պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Վարչության պետին.
8) իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև այլ կազմակերպությունների և Կենտրոնական մարմնի կառուցվածքային այլ ստորաբաժանումների հետ.
9) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
10) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին, ինչպես նաև կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
11) Վարչության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում դրանց.
12) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
13) Վարչության կառուցվածքային ստորաբաժանումներից պահանջում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն.
14) ուսումնասիրում է քրեակատարողական հիմնարկներում կատարված ծառայողական քննությունների նյութերը.
15) կատարված ծառայողական քննություններում իրավական ակտերի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում Վարչության պետին ներկայացնում է միջնորդություն` քրեակատարողական հիմնարկի պետի անօրինական հրամանները վերացնելու վերաբերյալ.
16) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա տալիս է քրեակատարողական հիմնարկների կողմից կատարված ծառայողական քննության արդյունքների վերաբերյալ իրավական դիրքորոշում.
17) անձամբ մասնակցում և ցուցումներ է տալիս բաժնի կողմից ծառայողական քննությունների կատարման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացմանը.
18) ապահովում է Նախարարի, նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Նախարարության աշխատակազմի ղեկավարի և Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
19) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
11. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
12. Բաժնի գլխավոր մասնագետը`
1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
5) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.
6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
7) անձամբ կազմում է ծառայողական քննությունների աշխատանքային պլան, կազմակերպում, անձամբ կատարում և ամփոփում է պլանավորված միջոցառումների կատարումը.
8) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Բաժնի պետին.
9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
10) Բաժնի պետի հանձնարարությամբ գրանցում, ուսումնասիրում և ներկայացնում է բաժնի աշխատանքային գործունեության վերլուծությունը.
11) Բաժնի գործունեության արդյունքներով կատարում է քրեակատարողական ծառայողների և հատուկ քաղաքացիական ծառայողների կողմից կատարված իրավախախտումների հաշվառում և ամփոփում, դրանց արդյունքներով կատարում վերլուծություն, պարբերաբար ներկայացնում հաշվետվություններ և նախապատրաստում շրջաբերական գրությունների նախագծեր, ներկայացնում առաջարկություններ.
12) հետևում է իրավախախտումներ թույլ տված քրեակատարողական և հատուկ քաղաքացիական ծառայողների վերաբերյալ Բաժնի նախաձեռնությամբ այլ իրավապահ մարմինների քննարկմանն ուղղված ծառայողական քննության նյութերի հետագա ընթացքին.
13) Բաժնի պետի հանձնարարությամբ անձամբ և քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի հետ համագործակցության միջոցով հետևում է զանգվածային լրատվամիջոցներում քրեակատարողական ծառայողների վերաբերյալ տեղեկատվություններին և զեկուցում Բաժնի պետին.
14) կատարում է Վարչության կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:
13. Բաժնի առաջատար մասնագետը`
1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) քրեակատարողական հիմնարկների աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
4) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի գործունեության կատարելագործման և դրան վերաբերող իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
5) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ աշխատանքային ծրագրերի, կիսամյակային և տարեկան հաշվետվությունների նախագծեր և ներկայացնում Բաժնի պետին.
6) համապատասխան հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց և արդյունքների վերաբերյալ կազմում համապատասխան եզրակացություններ.
7) անձամբ կազմում է ծառայողական քննությունների աշխատանքային պլան, կազմակերպում, անձամբ կատարում և ամփոփում է պլանավորված միջոցառումների կատարումը.
8) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա մասնակցում է քրեակատարողական հիմնարկներում և ստորաբաժանումներում անցկացվող ուսումնասիրություններին, որի վերաբերյալ կազմում է տեղեկանք և ներկայացնում Բաժնի պետին.
9) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին և արդյունքների վերաբերյալ կազմում տեղեկանք, եզրակացություն կամ գրության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
10) Բաժնի պետի հանձնարարությամբ գրանցում, ուսումնասիրում և ներկայացնում է բաժնի աշխատանքային գործունեության վերլուծությունը, հետևում է Բաժնի վարած գործերի արխիվացմանը.
11) Բաժնի գործունեության արդյունքներով կատարում է քրեակատարողական ծառայողների և հատուկ քաղաքացիական ծառայողների կողմից կատարված իրավախախտումների հաշվառում և ամփոփում, դրանց արդյունքներով կատարում վերլուծություն, պարբերաբար ներկայացնում հաշվետվություններ և նախապատրաստում շրջաբերական գրությունների նախագծեր, ներկայացնում առաջարկություններ.
12) հետևում է իրավախախտումներ թույլ տված քրեակատարողական և հատուկ քաղաքացիական ծառայողների վերաբերյալ բաժնի նախաձեռնությամբ այլ իրավապահ մարմինների քննարկմանն ուղղված ծառայողական քննության նյութերի հետագա ընթացքին և հաշվառում արդյունքները.
13) Բաժնի պետի հանձնարարությամբ անձամբ և քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի հետ համագործակցության միջոցով հետևում է զանգվածային լրատվամիջոցներում քրեակատարողական ծառայողների վերաբերյալ տեղեկատվություններին և զեկուցում Բաժնի պետին.
14) կատարում է Վարչության կամ Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները կամ ցուցումները:
14. Բաժնի աշխատողները հաշվետու են Բաժնի պետին: Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Գ Լ ՈՒ Խ 3
ՆԵՐՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
15. Բաժինը Վարչության կազմում վարում է ընդհանուր ոչ գաղտնի և գաղտնի գործավարություն և տանում համապատասխան հաշվառում:
16. Բաժնի ծառայողներին սույն կանոնադրությամբ տրվում է բոլոր աստիճանակարգերով գաղտնի փաստաթղթերի հետ աշխատելու թույլտվություն:
17. Արգելվում է Բաժնի ծառայողներին ընդգրկել նրանց առջև դրված խնդիրների իրագործման հետ չառնչվող միջոցառումներում:
18. Բաժնի ծառայողները Բաժնի առջև դրված խնդիրների իրագործման ընթացքում կարող են պահանջել անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և գործեր կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ, ծանոթանալ քրեակատարողական և հատուկ քաղաքացիական ծառայողների անձնական գործերին:»:
Հավելված N 4 ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի հուլիսի 23-ի N 349-Ն հրամանի |
«Հավելված N 12 ՀՀ արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի N 311-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) քրեակատարողական ծառայության գործունեությանը վերաբերող ուղեկցման աշխատանքներ իրականացնող բաժնի գործունեության կազմակերպումը և իրականացումը:
2. Կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց ուղեկցումներն իրականացնելու նպատակով Նախարարության քրեակատարողական ծառայությունում գործում է քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող ուղեկցումների բաժինը (այսուհետ` Բաժին):
3. Բաժնի գործունեության նպատակն իր առջև դրված խնդիրների պատշաճ իրականացումն է:
4. Իր գործունեությունն իրականացնելիս Բաժինը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Նախարարության և Կենտրոնական մարմնի կանոնադրություններով, իրավական այլ ակտերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` Նախարար), նրա` տվյալ բնագավառը համակարգող տեղակալի, Վարչության պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամաններով, հանձնարարականներով և ցուցումներով, ինչպես նաև սույն կարգով և աշխատանքային ծրագրերով:
5. Բաժինը գործում է Վարչության պետի կամ տվյալ ոլորտը համակարգող տեղակալի անմիջական ենթակայությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից սահմանված կարգով:
6. Բաժինը իր առջև դրված խնդիրներն իրականացնում է Նախարարության կառուցվածքային և առանձնացված այլ ստորաբաժանումների, իսկ անհրաժեշտության դեպքում՝ Նախարարության համակարգում ընդգրկված կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ համագործակցության հիման վրա:
7. Բաժնի հիմնական խնդիրներն են.
1) ապահովել կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումները մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ,
2) ապահովել քաղաքացիական առողջապահական հաստատություն տեղափոխման ենթակա կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդումները քրեակատարողական հիմնարկից քաղաքացիական առողջապահական հաստատություն և իրականացնել հիվանդանոցում նշանակված ժամանակավոր պահակետում ծառայության կազմակերպում,
3) ապահովել դատապարտյալների ուղեկցորդումները և փոխադրումները միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում:
Գ Լ ՈՒ Խ 2
ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ
8. Բաժինը կազմված է Բաժնի պետից, Բաժնի պետի տեղակալից, գլխավոր, առաջատար, առաջին կարգի և երկրորդ կարգի մասնագետներից: Բաժինը ղեկավարում է Բաժնի պետը, ով պատասխանատվություն է կրում Բաժնի աշխատանքների արդյունավետ կազմակերպման, Բաժնի վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարման համար:
9. Բաժնի պետը`
1) իրականացնում է Բաժնի աշխատանքների ղեկավարումը, միջոցներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.
2) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում Բաժնի աշխատողների միջև.
3) միջոցներ է ձեռնարկում Բաժնի առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելու և բացահայտված թերությունները վերացնելու ուղղությամբ.
4) կազմակերպում է Բաժնի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
5) օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, ըստ անհրաժեշտության, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին՝ ուղեկցումներին առնչվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, առկա թերությունները վերացնելու կամ ծառայողական քննություն նշանակելու վերաբերյալ.
6) Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանը և Վարչության պետի հաստատմանն է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
7) Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի համաձայնեցմանն է ներկայացնում և հաստատում ուղեկցորդումների պահակետային ամփոփագրերը (Ձև 1) և ուղեկցորդումների իրականացման ընթացքում անվտանգության ապահովման գործողությունների պլանները.
8) առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին Բաժնի աշխատողներին խրախուսելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
9) պատրաստում է կիսամյակային և տարեկան հաշվետվություններ և ներկայացնում Վարչության պետին.
10) իր վրա դրված պարտականություններն իրականացնելու նպատակով համագործակցում է այլ գերատեսչությունների և մարմինների, միջազգային համապատասխան կառույցների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ.
11) հսկողություն է իրականացնում Բաժնի աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.
12) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.
13) Վարչության պետի հրամանի հիման վրա անցկացնում է ծառայողական քննություններ կամ մասնակցում է դրանց.
14) ապահովում է Նախարարի, Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանների, հանձնարարականների ու ցուցումների կատարումը.
15) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված և Բաժնի գործունեությանը վերաբերող այլ գործառույթներ:
10. Բաժնի պետի տեղակալն իրականացնում է սույն կարգով գլխավոր մասնագետի համար նախատեսված գործառույթները, ինչպես նաև Բաժնի պետի բացակայության դեպքում փոխարինում է նրան:
11. Բաժնի գլխավոր մասնագետը`
1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին` Բաժնի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ Բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
4) Բաժնի աշխատողներին ցուցաբերում է գործնական և մեթոդական օգնություն.
5) կազմում է Բաժնի գործունեության վերաբերյալ կիսամյակային, տարեկան ամփոփ հաշվետվության նախագիծ և ներկայացնում Բաժնի պետին.
6) կիսամյակային և տարեկան ամփոփ հաշվետվությունների հիման վրա վերլուծում է Բաժնի գործունեությունը և առաջարկություններ ներկայացնում Բաժնի պետին` դրանց գործունեության կատարելագործման վերաբերյալ.
7) կազմում է Բաժնի աշխատանքային ծրագրի նախագիծը և ներկայացնում Բաժնի պետին.
8) իրականացնում է ուղեկցորդման աշխատանքների ղեկավարումը, միջոցառումներ է ձեռնարկում դրա կատարելագործման ուղղությամբ.
9) կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում ուղեկցորդում իրականացնող ծառայողների միջև.
10) կազմակերպում է ուղեկցորդում իրականացնող ծառայողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը և մասնագիտական գիտելիքների կատարելագործմանն ուղղված միջոցառումներ` աշխատանքային խորհրդակցությունների, սեմինար պարապմունքների անցկացման և այլ միջոցներով.
11) հսկողություն է իրականացնում ուղեկցորդում իրականացնող ծառայողների աշխատանքային կարգապահության` իրենց պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ.
12) հսկողություն է իրականացնում ուղեկցորդման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների հուսալի մեկուսացման, պահպանության ապահովման, նրանց վարքագծի նկատմամբ հսկողության իրականացման, ինչպես նաև համապատասխան ծառայողների և տեխնիկական միջոցների արդյունավետ տեղաբաշխման նկատմամբ.
13) հսկողություն է իրականացնում ուղեկցորդման ընթացքում պահակետերում ծառայության կազմակերպման, ինչպես նաև այդ պահակետերի արդյունավետ սարքավորման և համապատասխան կահավորման նկատմամբ` որպես ուղեկցորդման պահախմբի պետ առնվազն ամիսը մեկ անգամ անմիջական մասնակցելով փոխադրմանը.
14) հսկողություն է իրականացնում զենք-զինամթերքի, հատուկ և ինքնապաշտպանական միջոցների կրման և գործադրման կանոնների պահպանման նկատմամբ.
15) առնվազն ամիսը երեք անգամ ուսումնասիրում է հատկացված տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի, թափքի, խցերի դռների, փականների, կողերի, ելքերի սարքինությունը և ամրացվածությունը.
16) ձեռնարկում է համապատասխան միջոցներ ծառայողների և այլ անձանց օրենսդրությամբ և սույն կարգով չնախատեսված անմիջական կապերը կամ շփումները կալանավորված անձանց և դատապարտյալների հետ բացառելու նպատակով.
17) օրենքով սահմանված կարգով քննարկում և ընթացք է տալիս ստացված առաջարկություններին, դիմումներին և բողոքներին.
18) իրավասու պաշտոնատար անձի հրամանով անցկացնում է ծառայողական քննություններ.
19) կազմում և Բաժնի պետի հաստատմանն է ներկայացնում կալանավորված անձանց կամ դատապարտյալների ուղեկցորդման պահակետային ամփոփագիրը, փոխադրման կազմակերպման երթուղին.
20) կատարում է Վարչության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
21) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
12. Բաժնի առաջատար մասնագետը`
1) իրականացնում է իր վրա դրված խնդիրների ժամանակին և պատշաճ կատարումը.
2) մասնակցում է Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, Բաժնի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) համապատասխան հրամանի կամ ցուցումի հիման վրա կատարում և ամփոփում է իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով կազմված տեղեկանքները և, ըստ անհրաժեշտության, առաջարկություններ է ներկայացնում Բաժնի պետին Բաժնի աշխատանքներին առնչվող օրենսդրության կատարելագործման կամ Բաժնի աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման կամ ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ.
4) պատրաստում է Բաժնում ստացվող դիմումների, բողոքների և այլ գրությունների պատասխանների նախագծեր.
5) համարվում է ուղեկցորդման պահախմբի պետ և կազմակերպում է տրանսպորտային միջոցով փոխադրվող կալանավորված անձանց և դատապարտյալների պահպանությունը և անվտանգության ապահովումը.
6) կազմակերպում և ղեկավարում է իրեն ենթակա ուղեկցորդման պահախմբի աշխատանքները, կատարում է աշխատանքի բաշխում և վերաբաշխում ուղեկցորդման պահախմբի աշխատողների միջև.
7) հսկողություն է իրականացնում իրեն ենթակա ուղեկցորդման պահախմբի աշխատողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ.
8) ուղեկցորդման պահախմբին նախապատրաստում է հրահանգավորման.
9) պահակետային ամփոփագրի համաձայն կատարում է պահախմբում ընդգրկված ծառայողների բաշխում` ըստ պահակետերի և ըստ ծառայության ժամանակի, ինչպես նաև ապահովում է նրանց փոխարինումն ու հերթափոխումը, միաժամանակ մասնակցելով պահակետերում առկա սարքավորումների (ահազանգման համակարգ, կապի և հրդեհաշիջման միջոցներ և այլն) տեխնիկական վիճակի սարքին լինելու ստուգմանը.
10) միջոցներ է ձեռնարկում հատուկ ավտոմոբիլի, ինչպես նաև առկա կապի և անվտանգության ապահովման ինժեներատեխնիկական միջոցների անսարքությունները վերացնելու ուղղությամբ.
11) միջոցներ է ձեռնարկում փոխադրման ընթացքում կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից ներքին կանոնակարգի խախտումները, անհնազանդության և փախուստի դեպքերը կամ այլ իրավախախտումները բացահայտելու և կանխելու համար.
12) իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում այդ մասին զեկուցում է Բաժնի պետին և հետագայում գործում ըստ նրա ցուցումի.
13) իր մոտ պահում է պահակետային ամփոփագիրը, տեղեկատվություն երթուղու տարածքում գտնվող ոստիկանության ստորաբաժանումների, քրեակատարողական հիմնարկների հեռախոսահամարների, ուղեկցորդման պահախմբի ծառայողների գործառութային պարտականությունների, ուղեկցորդման ժամանակ հայտարարված տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի, ինչպես նաև այլ անհրաժեշտ փաստաթղթերի և հանգամանքների վերաբերյալ.
14) պարբերաբար զեկուցում է Բաժնի պետի տեղակալին (կամ գլխավոր մասնագետին) ծառայության ընթացքի վերաբերյալ, իսկ պատահարների դեպքում` անհապաղ.
15) ուղեկցորդման պահախմբի կողմից զենքի գործադրման յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ անմիջապես զեկուցում է Բաժնի պետին կամ նրան փոխարինող անձին՝ կատարելով համապատասխան նշում պահակետային ամփոփագրում, նշելով զենքը գործադրած ծառայողի անունը, ազգանունը և օգտագործված զինամթերքի քանակը.
16) անձամբ մասնակցում է ուղեկցորդման պահախմբի ծառայողներին հատկացվող զենք-զինամթերքի ընդունմանը, հանձնմանը, զենքերի լիցքավորմանը և լիցքաթափմանը.
17) որոշում է հատուկ ավտոմոբիլի կայանման վայրը` ապահովելով դրա պահպանությունը.
18) տագնապ հայտարարելու կամ ահազանգման համակարգից ազդանշան ստանալու դեպքում գործում է համաձայն ուղեկցորդման ժամանակ հայտարարված տագնապի կամ իրավիճակի բարդացման պայմաններում գործողությունների պլանի.
19) կատարում է Վարչության պետի կամ նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
20) իրականացնում է օրենսդրությամբ և սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
13. Ուղեկցորդման պահախմբի պետին արգելվում է ինքնուրույն պակասեցնել նախատեսված պահակետերի քանակը կամ փոխել դրանց տեղակայման վայրը, բացառությամբ ուղեկցորդման ժամանակ հայտարարված տագնապի կամ իրավիճակի բարդացման դեպքերի, ինչպես նաև ոչ նպատակային օգտագործել առկա կապի միջոցները:
14. Բաժնի առաջին և երկրորդ կարգի մասնագետները՝
1) ժամանակին և պատշաճ կերպով կատարում է իր վրա դրված պարտականությունները.
2) մասնակցում են Բաժնում անցկացվող խորհրդակցություններին, բաժանմունքի ընդհանուր գործունեությանը վերաբերող այլ աշխատանքներին.
3) առաջարկություններ են ներկայացնում Բաժնի պետին ուղեկցորդման աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.
4) կատարում են Վարչության պետի, նրա` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի, Բաժնի պետի` իրենց լիազորությունների սահմաններում արձակած կամ տված հրամանները, հանձնարարականները ու ցուցումները.
5) իրականացնում են սույն կարգով սահմանված այլ գործառույթներ:
15. Բաժնի պետի տեղակալը, գլխավոր, առաջատար, առաջին և երկրորդ կարգի մասնագետները հաշվետու են Բաժնի պետին:
16. Բաժնի աշխատողներն ապահովվում են քաղաքացիական և ծառայողական զենքով, ինքնապաշտպանական միջոցներով, ռետինե մահակով, ձեռնաշղթաներով, արցունքաբեր գազով, շարժական կապի միջոցներով, իսկ ուղեկցորդում իրականացնող և երկրորդ կարգի մասնագետներն ապահովվում են նաև մարտական զենքով և հատուկ ավտոմոբիլներով: Բաժնի աշխատողները կարող են ապահովվել այլ տեխնիկական անհրաժեշտ միջոցներով:
17. Բաժնի աշխատողները պատասխանատվություն են կրում իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
Գ Լ ՈՒ Խ 3
ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
18. Կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրումը ընդունման կետից հանձնման կետ իրականացվում է զինված պահախմբի միջոցով` ոտքով, հատուկ ավտոմոբիլով, վագոնով, օդանավով:
19. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների փոխադրումը ընդունման կետից հանձնման կետ իրականացվում է սահմանված երթուղով և սահմանված ժամանակահատվածում:
20. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները տեղեկացվում են, պահպանության գծի սահմանների և դրանց խախտման անթույլատրելիության մասին: Պահպանության գիծ համարվում է պահպանության տակ գտնվող օբյեկտի սահմանը: Տրանսպորտային միջոցներում (ավտոմոբիլ, վագոն, օդանավ) պահպանության գիծ հանդիսանում են տրանսպորտային միջոցի պատերը, հատակը և առաստաղը, իսկ հետիոտն կարգով ուղեկցման ժամանակ` շարասյանը մոտակա գտնվող քրեակատարողական ծառայողի գիծը:
21. Հատուկ ավտոմոբիլի թափքում պահակետ նշանակված ծառայողը`
1) ձեռնարկում է միջոցներ կալանավորված անձանց և դատապարտյալների փախուստը, ինչպես նաև կողմնակի անձանց ներթափանցումը պահակետ բացառելու նպատակով.
2) ծառայության կատարումից ուշադրությունը չի շեղում, զենքը վայր չի դնում և չի փոխանցում ոչ ոքի, այդ թվում` նաև այն անձանց, ում ենթակա է վերադասության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ ավտոմոբիլը մուտք է գործում քրեակատարողական հիմնարկ.
3) պահակետը չի լքում մինչև փոխարինվելը կամ պահակետից հանվելը.
4) պահակետում ծառայություն կատարելիս զենքը պահում է լիցքավորված` առանց փամփուշտը փամփշտանոց ուղարկելու և պատրաստ` անհրաժեշտության դեպքում այն գործադրելու.
5) ոչ ոքի թույլ չի տալիս մոտենալ պահակետին, բացառությամբ ուղեկցորդման տվյալ պահախմբի պետի, նրա` պահակետային ամփոփագրով նշանակված օգնականի և այն անձանց, որոնց նրանք ուղեկցում են.
6) պահակետին մոտեցողներին կանգնեցնում է բացականչությամբ՝ «Կանգնի՛ր, ով է գալիս» և ստանալով պատասխան՝ «Գալիս է պահախմբի պետը» կամ «Գալիս է պահախմբի պետի օգնականը», թույլատրում է նրան մոտենալ պահակետին, ասելով. «Պահախմբի պետը (օգնականը) ինձ մոտ, մնացածը՝ տեղում», համոզվելով, որ մոտեցողը տվյալ ծառայողն է, թույլ է տալիս նրան և ուղեկցորդվողներին մոտենալ պահակետին: Եթե պահակետին մոտեցողը կողմնակի անձ է կամ չի կատարում տվյալ հրամանը, ապա հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ և միջոցներ ձեռնարկում նրան կանգնեցնելու ուղղությամբ և գործում է զենքի գործադրման` օրենսդրությամբ սահմանված կանոններով.
7) չի հաղորդակցվում կողմնակի անձանց հետ.
8) ուղեկցորդման պահախմբի պետին կամ նրա` պահակետային ամփոփագրով նշանակված օգնականին զեկուցում է պահակետում իրավիճակի փոփոխության դեպքերի, հատուկ ավտոմոբիլի թափքի, դռների ու պատուհանների վնասվածքների, ինչպես նաև ահազանգման և լուսավորության համակարգերի ակնհայտ անսարքությունների վերաբերյալ.
9) ուղեկցորդման պահախմբի այլ ծառայողների վրա հարձակման, կալանավորված անձանց կամ դատապարտյալների փախուստի փորձի դեպքերում հայտարարում է երրորդ աստիճանի տագնապ.
10) մշտական հսկողություն է ապահովում կալանավորված անձանց և դատապարտյալների վարքագծի նկատմամբ, արգելում` ծխելը, աղմկելը, խցի դռանը մոտենալը, ինչպես նաև հարակից խցում գտնվողների հետ անթույլատրելի կապ հաստատելը.
11) բացում է խցի կամ թափքի դուռը միայն ուղեկցորդման պահախմբի պետի կամ նրա օգնականի հրամանով.
12) կապ է պահպանում ուղեկցորդման պահախմբի պետի հետ համապատասխան կապի միջոցներով կամ ձայնային ազդանշանով:
22. Հատուկ ավտոմոբիլում նշանակված ծառայող վարորդը`
1) միջոցներ է ձեռնարկում հատուկ ավտոմոբիլն առանց հսկողության չթողնելու համար.
2) հատուկ ավտոմոբիլից իջնելու դեպքում անջատում է շարժիչը և բանալիները պահում իր մոտ.
3) հատուկ ավտոմոբիլը վարելու անհնարինության դեպքում այն փոխանցում է հատուկ ավտոմոբիլում պահակետ նշանակված համապատասխան վարորդական իրավունք ունեցող այլ ծառայողի:
23. Բաժնի առաջատար մասնագետը, ով իրականացնում է ուղեկցորդումը (ուղեկցորդման պահախմբի պետը) հրահանգավորման կազմակերպման նպատակով ծանոթանում է ուղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագրին, որը ներառում է ուղեկցորդման պահախմբի անձնակազմի անհատական տեղաբաշխումն` ըստ պահակետերի, ծառայության տևողությունը և երթուղին: Ուղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագիրը պահվում է ուղեկցորդման պահախմբի պետի մոտ մինչև գործողության ժամկետի ավարտը, որից հետո փոխանցվում է Բաժնի պետին` անվանացուցակային գործերում պահելու նպատակով:
24. Ուղեկցորդման պահախմբի պետը պահախմբին նախապատրաստում է Բաժնի պետի տեղակալի կամ գլխավոր մասնագետի հրահանգավորմանը` հետևյալ կարգով.
1) ուղեկցորդման պահախմբին հրավիրում է շարք կազմելու և ստուգում նրանց արտաքին տեսքը.
2) ուղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագրի համաձայն ստուգում է անձնակազմի ներկայությունը.
3) ուղեկցորդման պահախմբի ծառայողներին բաժանում է համապատասխան զենք-զինամթերքը, հատուկ և կապի միջոցները, ստուգում զենքերի սարքին վիճակը:
25. Բաժնի պետի տեղակալին կամ գլխավոր մասնագետին դիմավորելու համար ուղեկցորդման պահախմբի պետը հրաման է տալիս՝ «Զգաստ, հավասարությունը դեպի աջ (ձախ)», պատվի առնելով զեկուցում է ծառայության կատարմանը ուղեկցորդման պահախմբի պատրաստվածության վերաբերյալ, որից հետո գործում է Բաժնի պետի տեղակալի կամ գլխավոր մասնագետի ցուցումով: Բաժնի պետի` տեղակալը կամ գլխավոր մասնագետը ստուգում է ուղեկցորդման պահախմբի անձնակազմի կողմից իրենց պարտականությունների կատարման պատրաստվածությունը:
26. Հրահանգավորման ավարտից հետո ուղեկցորդման պահախմբի պետը հրամայում է պահակետերի ծառայողներին իր գլխավորությամբ անցնել ծառայության: Ուղեկցորդման պահախմբի պետը հրամայում է ուղեկցորդման պահախմբին լիցքավորել զենքերը: Զենքերի լիցքավորումը և լիցքաթափումը իրականացվում է իր ղեկավարությամբ սարքավորված վայրում, որտեղ տեղակայված են գնդակաորսիչներ: Զենքն առաջինը լիցքավորում և լիցքաթափում է ուղեկցորդման պահախմբի պետը:
27. Փոխադրման ենթակա կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունումը իրականացնում է ուղեկցորդման պահախմբի պետը` կնքված փակ ծրարով անձնական գործերով: Փոխադրման նպատակով հանձնման կամ ընդունման ենթակա չեն այն անձինք, ում վերաբերյալ փաստաթղթերը սխալ կամ թերի են ձևակերպված, ինչպես նաև գտնվում են ակնհայտ ոչ սթափ վիճակում, որի վերաբերյալ կատարվում է համապատասխան նշում ուղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագրում:
28. Փոխադրման ենթակա կալանավորված անձինք և դատապարտյալները ուղեկցորդման պահախմբի կողմից ենթարկվում են, որպես կանոն, ամբողջական խուզարկության ՀՀ արդարադատության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 194-Ն հրամանով սահմանված կարգով:
29. Ընդունման կամ հանձնման կետում, բացառությամբ քրեակատարողական հիմնարկի, կալանավորված անձանց կամ դատապարտյալների, ընդունում-հանձնումը իրականացնելուց առաջ պահախմբերի պետերը ներկայանում են միմյանց` ստուգելով միմյանց անձը հաստատող փաստաթղթերը և ուղեկցորդման վերաբերյալ պահակետային ամփոփագիրը կամ համապատասխան լիազորությունները հավաստող այլ փաստաթղթերը:
30. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների ընդունում-հանձնումը իրականացվում է ըստ կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվաքանակի` միաժամանակ ստուգելով փոխադրման թերթիկում առկա անձնական տվյալները և լուսանկարը:
31. Քրեակատարողական հիմնարկից կալանավորված անձի կամ դատապարտյալի ընդունման վերաբերյալ ուղեկցորդման պահախմբի պետը համապատասխան գրառում է կատարում պատասխանատու հերթապահի մատյանում, իսկ այլ պահախմբից ընդունելու դեպքում՝ տվյալ պահախմբի ուղեկցորդման մատյանում: Ստորագրությունները հաստատվում են պահախմբերի պետերի կնիքներով:
32. Ուղեկցորդման պահախմբի պետը ուղեկցորդումների վերաբերյալ, պահակետային ամփոփագրի համաձայն, երթուղու ընթացքում ուղեկցորդման պահախմբի անձնակազմին նշանակում է մեկ պահակետ (հատուկ ավտոմոբիլի թափքում խցերի մոտ, վագոնում` միջանցքում խցերի մոտ): Ուղեկցորդման պահախմբի պետը և վարորդը երթևեկության ընթացքում գտնվում են ավտոմոբիլի խցիկում, իսկ վագոնի դեպքում` ուղեկցորդման պահախմբի պետը և ուղեկցորդման պահախմբի մյուս ծառայողները գտնվում են հատուկ սարքավորված վայրում: Կալանավորված անձանց և դատապարտյալներին հատուկ ավտոմոբիլ կամ վագոն նստեցման կամ հատուկ ավտոմոբիլից կամ վագոնից իջեցման ժամանակ ուղեկցորդման պահախմբի պետի կողմից նշանակվում են նաև ժամանակավոր պահակետեր` հատուկ ավտոմոբիլի դեպքում ավտոմոբիլի հետևի աջ մասում և հատուկ ավտոմոբիլի դիմացի ձախ մասում, վագոնի դեպքում` միջանցքում, խցերի մոտ, փակ հարթակում, իջեցման վայրից վագոնի հակառակ կողմը:
33. Տրանսպորտային միջոցներով կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդման ընթացքում ուղեկցորդման պահախմբի պետը յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ անհրաժեշտության դեպքում և եթե նման հնարավորություններ տրանսպորտային տվյալ միջոցը չունի, անվտանգության ապահովման առումով առավել անվտանգ վայրում կազմակերպում է կանգառ` կալանավորված անձանց և դատապարտյալների կողմից բնական կարիքները հոգալու նպատակով: Տվյալ դեպքում կալանավորված անձինք և դատապարտյալները հատուկ ավտոմոբիլից իջեցվում են մեկ-մեկ:
34. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի խցերը փակվում են փականներով, որոնց բանալիները երթևեկության ընթացքում գտնվում են ուղեկցորդման պահախմբի պետի կամ նրա` պահակետային ամփոփագրով նշանակված օգնականի մոտ, խցերի փականների բանալիները չպետք է համընկնեն:
35. Արգելվում է իրականացնել կալանավորված անձանց և դատապարտյալների փոխադրում հատուկ ավտոմոբիլով գիշերային ժամերին, բացառությամբ կալանավորված անձի կամ դատապարտյալի առողջական վիճակի վատթարացման դեպքում:
36. Կալանավորված անձինք կամ դատապարտյալները տրանսպորտային միջոց նստեցվում և իջեցվում են մեկ-մեկ, խուց ընդունող պահակետի ծառայողի կողմից բարձրաձայն հաշվելով:
37. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների վագոնով ուղեկցորդման ընթացքում խցերի մոտ պահակետ նշանակված ծառայողների փոխարինումը պահակետերում իրականացվում է 2 ժամը մեկ անգամ: Ուղեկցորդման պահախմբի պետը վագոնով ուղեկցորդման ընթացքում առնվազն 4 անգամ ստուգում է պահակետերում ծառայության կատարման որակը, այդ մասին կատարելով գրառում պահակետային ամփոփագրում:
38. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների օդանավով ուղեկցորդման ընթացքում պահակետերը նշանակվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի նստատեղին կից աջ և ձախ նստատեղերում: Նշված անձանց ուղեկցորդումը իրականացվում է ձեռնաշղթայով: Ձեռնաշղթաները հանվում են սննդի ընդունման և բնական կարիքները հոգալու ընթացքում:
39. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի խափանման կամ վթարի դեպքում, երբ դրանց հետագա շահագործումը անհնարին է, ուղեկցորդման պահախմբի պետը այդ մասին անհապաղ զեկուցում է Բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին և հետագայում գործում վերջինիս ցուցումով: Կալանավորված անձանց և դատապարտյալներին այլ հատուկ ավտոմոբիլ կամ վագոն տեղափոխելիս միջոցներ է ձեռնարկում վերջիններս կողմից փախուստ կամ այլ իրավախախտումներ կատարելը բացառելու ուղղությամբ: Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի վթարի դեպքում միջոցներ է ձեռնարկում առկա վիրավորների առաջին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ։
40. Հատուկ ավտոմոբիլի կամ վագոնի հրդեհի դեպքում հրդեհը առաջինը նկատած ծառայողը ձայնով կամ առկա ահազանգման համակարգով «հրդեհ» ազդանշան է տալիս, որի դեպքում ուղեկցորդման պահախմբի պետի հրամանով ավտոմոբիլը կամ վագոնը անմիջապես կանգնեցվում է և ձեռնարկվում են համապատասխան միջոցներ հրդեհը մարելու ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին տարհանում ավտոմոբիլից կամ վագոնից` ապահովելով նրանց հուսալի պահպանությունը: Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ հրդեհաշիջման, ինչպես նաև առկա փաստաթղթերի, զենք-զինամթերքի պահպանության և անվտանգության ապահովման համար: Միաժամանակ հրդեհի վերաբերյալ ուղեկցորդման պահախմբի պետը զեկուցում է Բաժնի պետի` ուղեկցորդումները կազմակերպող և իրականացնող տեղակալին և հետագայում գործում նրա ցուցումով:
41. Պահակետի, վագոնի կամ հատուկ ավտոմոբիլի վրա հարձակման դեպքում պահակետի ծառայողը կամ ուղեկցորդման պահախմբի պետը ձայնով կամ առկա ահազանգման միջոցներով ազդանշան է տալիս: Ուղեկցորդման պահախմբի պետը գնահատելով իրավիճակը, միջոցներ է ձեռնարկում հարձակումը հետ մղելու, վիրավորվածներին առաջին բուժօգնություն ցույց տալու ուղղությամբ: Միաժամանակ միջոցներ է ձեռնարկում Վարչության հերթապահ բաժին և ոստիկանության տարածքային բաժին հայտնելու ուղղությամբ:
42. Բարձր ռիսկայնության դատապարտյալների կամ կալանավորված անձանց փոխադրումը իրականացվում է ձեռնաշղթաներով, կարող են կիրառվել նաև ոտնաշղթաներ: Ձեռնաշղթաները կիրառվում են սույն կարգով սահմանված կարգով:
43. Վագոնում կամ հատուկ ավտոմոբիլում պահակետ նշանակված ծառայողը պետք է ապահովված լինի մարտական զենքով՝ 60 փամփուշտով (2 պահեստատուփ 30-ական փամփուշտներով), շարժական ռադիոկապով, տարվա եղանակին համապատասխան համազգեստով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` սաղավարտով և զրահաբաճկոնով:
44. Ուղեկցորդման պահախմբի պետը պետք է ապահովված լինի ատրճանակով՝ 16 փամփուշտով (2 պահեստատուփ` 8-ական փամփուշտներով), շարժական ռադիոկապով, տարվա եղանակին համապատասխան համազգեստով, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` սաղավարտով և զրահաբաճկոնով:
45. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների փոխադրում իրականացնելու նպատակով նշանակված պահախումբը պետք է առնվազն ներառի`
1) հատուկ ավտոմոբիլով փոխադրման դեպքում՝ ուղեկցորդման պահախմբի պետ, ուղեկցորդման պահախմբի պետի օգնական, վարորդ և ծառայող,
2) վագոնով փոխադրման դեպքում՝ ուղեկցորդման պահախմբի պետ, ուղեկցորդման պահախմբի պետի օգնական և ծառայող,
3) օդանավով փոխադրման դեպքում` ուղեկցորդման պահախմբի պետ, ուղեկցորդման պահախմբի պետի օգնական:
Ուղեկցորդման պահախմբի թվաքանակը որոշվում է առաջադրված խնդրի ծավալից` կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվաքանակից ելնելով:
46. Կալանավորված անձանց կամ դատապարտյալների ուղեկցորդումների ժամանակ պահպանվում են վերջիններիս համար օրենքով նախատեսված անջատ պահելու սկզբունքները:
47. Ուղեկցորդումների իրականացման ընթացքում անվտանգության ապահովումն իրականացվում է Վարչության պետի` տվյալ ոլորտը համակարգող տեղակալի հետ համաձայնեցված և Բաժնի պետի կողմից հաստատված գործողությունների պլաններով:
48. Բաժնի ուղեկցող խմբի համապատասխան ծառայողների կողմից կալանավորված անձանց և դատապարտյալների ուղեկցորդման ընթացքում միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի բացառվի՝
1) փախուստ կամ ծառայողների և այլ անձանց վրա հարձակում կամ այլ իրավախախտում կատարելը.
2) ուղեկցորդման ճանապարհին որևէ առարկային տիրելը, որը կարող է նրա կողմից օգտագործվել փախուստ, ուղեկցորդումն իրականացնող անձանց վրա հարձակում, սպանություն կամ ինքնասպանություն կամ այլ իրավախախտում կատարելու համար.
3) այլ անձանց, այդ թվում՝ այլ կալանավորված անձանց և դատապարտյալների հետ հաղորդակցվելը.
4) ուղեկցորդվողների առանց հրահանգի շարքից դուրս գալը կամ շարքում ծխելը:
49. Ուղեկցորդումն իրականացվում է այն հաշվարկով, որ մեկ կալանավորված անձին կամ դատապարտյալին ուղեկցորդեն նվազագույնը երկու ծառայող, երկուսից վեց կալանավորված անձին կամ դատապարտյալին՝ նվազագույնը չորս ծառայող, յոթից տասներկու կալանավորված անձին կամ դատապարտյալին՝ նվազագույնը վեց ծառայող: Անհրաժեշտության դեպքում բարձր ռիսկայնության կալանավորված անձի կամ դատապարտյալի ուղեկցորդումն իրականացվում է երկու ծառայողի կողմից՝ օգտագործելով ձեռնաշղթա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ոտնաշղթա: Փակ տեսակի ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալներին ուղեկցորդելու համար՝ մեկ դատապարտյալին՝ առնվազն երեք ծառայող, երկու դատապարտյալին՝ առնվազն չորս ծառայող, իսկ ուղեկցորդման ղեկավարումն իրականացնում է պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետի օգնականը: Տրանսպորտային միջոցով ուղեկցորդման դեպքում կազմավորվում է պահախումբ՝ նվազագույնը չորս ծառայողից:
50. Ուղեկցորդման ընթացքում ծառայողներից մեկը գնում է առջևից, զննելով երթուղին և առաջնորդելով կալանավորված անձանց կամ դատապարտյալներին այնպես, որ վերջիններս իրեն հետևեն երկուսից երեք մետր հեռավորությամբ: Կալանավորված անձանցից կամ դատապարտյալներից մեկ մետր հեռավորությամբ հետևում են մյուս ծառայողները, հնարավորության դեպքում՝ նաև կողքից: Պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետը կամ նրա օգնականը տեղաշարժվում է խմբի վերջից:
Գ Լ ՈՒ Խ 4
ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՊԱՀԱԿԵՏՈՒՄ
51. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետում ծառայության են նշանակվում առնվազն երկու կրտսեր խմբի ծառայողներ` մեկ կալանավորված անձի կամ դատապարտյալի հաշվարկով` յուրաքանչյուր հերթափոխից:
52. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետի ծառայողի հրահանգավորումը, որպես կանոն, իրականացնում է Բաժնի պետի տեղակալը կամ գլխավոր մասնագետը:
53. Հրահանգավորումից հետո ծառայողները ստանում են զենք-զինամթերքը, անհրաժեշտ ինքնապաշտպանական և հատուկ միջոցները, այնուհետև` տրանսպորտային միջոցով փոխադրվում պահակետ: Փոխարինված ծառայողները տրանսպորտային միջոցով փոխադրվում են ստորաբաժանման տեղակայման վայր, որտեղ հանձնում են զենք-զինամթերքը:
54. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետում ծառայողների տեղակայումը որոշվում է հաշվի առնելով պահպանության և անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների անհրաժեշտությունը:
55. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետի ծառայողը կարող է կատարել իրեն տրված հրահանգավորման շրջանակից դուրս անվտանգության ապահովմանն ուղղված գործողություններ` ելնելով տվյալ հաստատությունում բուժական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից, այդ մասին նախապես զեկուցելով Բաժնի պետի տեղակալին կամ գլխավոր մասնագետին:
56. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետի ծառայողը՝
1) մշտական հսկողություն է ապահովում հիվանդի վարքագծի նկատմամբ և միջոցներ ձեռնարկում նրա կողմից փախուստ կատարելը բացառելու նպատակով.
2) բացառում է հիվանդի հաղորդակցումը նրա բուժման հետ անմիջական կապ չունեցող բուժական անձնակազմի և այլ անձանց հետ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
3) ապահովում է կալանավորված անձի կամ դատապարտյալի գտնվելը հիվանդասենյակում, բացառությամբ բնական պահանջները բավարարելու կամ բուժական միջոցառումների կազմակերպման դեպքերի, իսկ հիվանդասենյակից կալանավորված անձի կամ դատապարտյալի դուրս գալու նշված դեպքերում` ապահովում է նրա անվտանգությունը.
4) հերթափոխից հետո պահպանությունն ապահովող տվյալ հերթապահ խմբում ընդգրկված պահախմբի պետին զեկուցում է ծառայության արդյունքների և պահակետը հանձնելու վերաբերյալ:
57. Քաղաքացիական առողջապահական հաստատությունում նշանակված պահակետի ծառայողներն ապահովված պետք է լինեն ծառայողական զենքով, ձեռնաշղթայով և ռադիոկապով, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մարտական զենքով:
Գ Լ ՈՒ Խ 5
ՈՒՂԵԿՑՈՒՄՆԵՐԻ ԲԱԺՆԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ԶԵՆՔ ԳՈՐԾԱԴՐԵԼԻՍ
58. Կալանավորված անձի կամ դատապարտյալի նկատմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի գործադրման դեպքում համապատասխան ծառայողի կողմից կազմվում է դրա վերաբերյալ արձանագրություն, որին կցվում է անձի մարմնի զննման արդյունքների վերաբերյալ բժշկական տեղեկանք, արդյունքում` արձանագրությունը զեկուցագրով ներկայացվում է Բաժնի պետին:
59. Ձեռնաշղթան համապատասխան ծառայողի կողմից հանվում է այն կիրառելու վերաբերյալ կարգադրություն տված անձի կամ վերադասի կարգադրությամբ, ինչպես նաև սննդի ընդունման կամ բնական պահանջների բավարարման ընթացքում, կյանքին վտանգ սպառնալու (հրդեհ, ջրհեղեղ և այլն), կալանավորված անձի կամ դատապարտյալի հանկարծակի հիվանդության դեպքերում:
60. Ռետինե մահակ գործադրելու դեպքում արգելվում է հարվածել անձի գլխին, պարանոցին և անրակոսկրային շրջաններին, որովայնին, սեռական օրգաններին, իսկ կանանց՝ նաև կրծքավանդակին:
61. Զենքի, հատուկ միջոցների կամ անվտանգության ապահովման այլ միջոցների գործադրումից առողջությանը վնաս կամ մահ պատճառելու դեպքում համապատասխան ծառայողի կողմից ապահովվում է դեպքի վայրի պահպանությունը:
62. Պատահական կրակոցի դեպքերում, որը մահվան կամ այլ ծանր հետևանքների պատճառ չի դարձել, նշանակվում է ծառայողական քննություն:
Ձև 1
(էջ 1)
Պ Ա Հ Ա Կ Ե Տ Ա Յ Ի Ն Ա Մ Փ Ո Փ Ա Գ Ի Ր
տրանսպորտային միջոցով ուղեկցորդման
« » ———————- 20 թ.
1. Երթուղին______________________________________________________________________
(նշել ընդունման-հանձնման կետերը)
2. Պահախմբի կազմը
ա) պահախմբի պետ _______________________________________________________________
(Ա. Ա.)
բ) պահախմբի պետի օգնական ______________________________________________________
(Ա. Ա.)
գ) պահակետերի ծառայողներ _______________________________________________________
(Ա. Ա.)
Հ/հ |
Պահակետի հերթական համարը |
Պահակետեր նշանակվող ծառայողների իրազեկումը | |
(Ա. Ա.) |
ստորագրություն | ||
3. Պահախմբի հրահանգավորումը անցկացրեց ____________ _____________________________
(Ա. Ա.) |
4. Պահախմբի պետի և օգնականի հրահանգավորումը անցկացրեց ________________________
5. _____________________________ բաժնի պետ ______________________________________
(Ա. Ա.)
6. «Համաձայն եմ»
(Ա. Ա.)
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ`
________________________ |
_____________________________ |
(ստորագրություն) |
(Ա. Ա.) |
(էջ 2)
6. Ուղեկցորդման ենթակա անձինք
Հ/հ |
(Ա. Ա. Հ.) |
ծննդյան |
քր. օր-ի |
ենթակա է մեկուսացման |
Օրը, |
ՔԿՀ-ի անվանումը |
Մուտք |
Ելք |
7. Իրավիճակի փոփոխության դեպքում, պահախմբում տեղի ունեցող դեպք, որը դժվարացնում է ծառայությունը և ձեռնարկված միջոցառումները.
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
8. Պահակետեր նշանակված ծառայողների ծառայության ստուգման վերաբերյալ գրառումներ.
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_________________________________________________________________________________
_______________________________________________________________________________»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|