«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 հոկտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10515412
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 սեպտեմբերի 2015 թ. ք. Երևան |
N 276-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ» ԲՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «ը» կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշումը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Սատանի կամուրջ» բնական կամուրջ բնության հուշարձանի անձնագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար |
Ա. Գրիգորյան |
Հավելված |
Ա Ն Ձ Ն Ա Գ Ի Ր
«ՍԱՏԱՆԻ ԿԱՄՈՒՐՋ» ԲՆԱԿԱՆ ԿԱՄՈՒՐՋ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ
1. Դասակարգումը՝
Տիպ՝ Երկրաբանական, ենթատիպ՝ արտածին:
2. Տեղադիրքը և աշխարհագրական կոորդինատները
Գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի վարչական սահմանում՝ Տաթև գյուղից մոտ 2.5 կմ հս-արլ Հալիձոր գյուղական համայնքի վարչական սահմանագծին հարակից, Որոտան գետի կիրճի ամենից խոր մասում, Որոտան գետի ամենախոր կիրճը գտնվում է Տաթև-Հարժիս (700-800 մ) հատվածում: Բարձրությունը ծովի մակարդակից 1000 մ: Կոորդինատներ՝ X-8608348, Y-4363242*
Սահմանային կետեր |
Կոորդինատները |
Գծային չափերը (մետր) | |
Y |
X | ||
Ա |
8608395.6251 |
4363354.5040 |
8.22 |
Բ |
8608403.0432 |
4363350.9717 | |
4.98 | |||
Գ |
8608403.8059 |
4363346.0524 | |
28.22 | |||
Դ |
8608393.5691 |
4363319.7538 | |
65.67 | |||
Ե |
8608378.7428 |
4363255.7829 | |
12.92 | |||
Զ |
8608373.491 |
4363243.9746 | |
18.61 | |||
Է |
8608369.8005 |
4363225.7343 | |
20.60 | |||
Ը |
8608354.7228 |
4363211.6964 | |
9.14 | |||
Թ |
8608345.5883 |
463211.8530 | |
20.00 | |||
Ժ |
8608327.6716 |
4363220.7478 | |
5.81 | |||
Ի |
8608322.722 |
4363223.3367 | |
10.19 | |||
Լ |
8608317.4379 |
4363232.1917 | |
31.59 | |||
Խ |
8608335.1661 |
4363258.3338 | |
6.78 | |||
Ծ |
8608338.9733 |
4363263.9480 | |
20.55 | |||
Կ |
8608346.5074 |
4363283.0661 | |
1.68 | |||
Հ |
8608353.5574 |
4363297.0720 | |
12.10 | |||
Ձ |
8608361.0616 |
4363306.5643 | |
17.14 | |||
Ղ |
8608368.1007 |
4363322.1926 | |
15.47 | |||
Ճ |
860833.6433 |
4363336.6349 | |
12.45 | |||
Մ |
8608381.8984 |
4363345.9593 | |
10.34 | |||
Յ |
8608390.4615 |
4363351.7533 | |
5.85 | |||
Ն |
8608395.651 |
4363354.5040 | |
Ընդ. |
352.30 |
*Կոորդինատային համակարգը՝ WGS-84, մետրական ցանցով
3. Նկարագրությունը, չափագրությունը և վիճակը
«Սատանի կամուրջ» բնական կամուրջը հանրապետական նշանակության գիտաճանաչողական գեղատեսիլ հուշարձան է: «Սատանի կամուրջ» բնական կամուրջը գոյացել է դարերի ընթացքում ածխաթթու կալցիումի նստվածքներից (տրավերտիններից) և տաք (250 C) հանքային ջրերից, որոնց աղբյուրը նույն տեղում է: Տրավերտինների կուտակումները գոյացել են գետի երկու ափերին և կազմել կամարաձև բնական կամուրջ, որից կախված են եղել զարմանահրաշ ձևերի բազում կաթիլածին շթաքարեր, որոնք գրեթե իսպառ ոչնչացվել են բազմաթիվ այցելուների կողմից: Այստեղ է գտնվում երկրաբանական մեկ այլ հուշարձան: Բարակ շիթով արտահոսող հանքայնացած ջրերը զառիթափի լանջին առաջացրել են տրավենտինային քարափ, որը քարե ջրվեժի տպավորություն է թողնում: Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են շթաքարեր: Աղբյուրների ջրերը գունավորել են ձորի պատերը վարդագույն, դեղին և կանաչ գույներով: Դարերի ընթացքում կրաքարային կուտակումները հավաքվելով կազմել են այս հզոր քարե կամար-կամուրջը, որի եզրերից կախված են հանքային աղբյուրների առաջացրած շթաքարերը (ստալակտիտներ), իսկ բնական կամրջի տակ գտնվող ժայռային սանդղակաձև խորշերից ներքև են թափվում գեղատեսիլ ջրվեժներ: Հանքային աղբյուրները գտնվում են հենց կամրջի տակ, որոնք լցվում են Որոտան գետը և այն դարձնում ավելի հորդառատ: Դրա շնորհիվ առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակով հոսում է սակավաջուր գետակ, սակայն փոխարենը կամրջից դուրս է գալիս ջրառատ Որոտանը: Հավանաբար, հենց այստեղից էլ ծագել է կամրջի անվանումը: Այդ կամրջով է անցնում Գորիս-Տաթև ավտոճանապարհը:
«Սատանի կամուրջ» բնական կամրջի տակ գտնվող բուժիչ հատկություններով օժտված տաք հանքային ջրերը գոյացրել են ջրավազաններ: Այդ տարածքը նման է ստալակտիտային հսկայական քարանձավի: Հայտնի է, որ դեռ հնագույն ժամանակներում հայ մեծահարուստներն անպայման ամռան ամիսներին այցելում էին այս հրաշագեղ քարանձավը` բուժիչ լոգանք ընդունելու:
Ըստ ավանդազրույցի «Սատանի կամուրջ» բնական կամրջի տակով անցնողին երջանիկ կյանք է սպասվում: «Սատանի կամուրջ» բնական կամրջի երկարությունը մոտ 30 մետր է, լայնությունը՝ 50-60։ Բնական կամուրջը հանդիսանում է Տաթևը Գորիս քաղաքին միացնող ամենից կարճ ճանապարհահատվածը։
Կամրջի բարձրությունը գետի մակերևույթից կազմում է շուրջ 50 մ: Նրա տակ կախված են տրավերտինե սյուներ` վիթխարի ստալակտիտներ: «Սատանի կամուրջ» բնական կամրջի վրա և շրջակայքում կան հանքային աղբյուրներ, որոնց ջրի ընդհանուր քանակը կազմում է օրական 500-600 լիտր: Նրանց ջերմաստիճանը 250 է:
Աղբյուրների ակունքների մոտ հնագույն ջրավազանների տեղում կառուցվել են փոքրիկ ջրավազաններ, որտեղ բնակչությունը օգտագործում է ջուրը բուժման նպատակով:
4. Սահմանների և պահպանման գոտու նկարագրությունը, մակերեսը, քարտեզ-հատակագիծը
1) Ըստ Հավելված 1-ում ներկայացված սխեմատիկ քարտեզի՝ գետի հյուսիսային ձախ մասի «Ա» (Y=8608395.6251, X=4363354.5040) կետից սահմանագիծը «Բ» կետով (Y=8608403.0432, X=4363350.9717) անցնում է 13.2 մ, հասնում գետի աջ ափի վրա գտնվող «Գ» կետին (Y=8608403.8059, X=4363346.0524): Այստեղից թեքվելով հարավ-արևմուտք, գետի հոսանքի ուղղությամբ, լանջով կամաց-կամաց լայնանալով անցնում է «Դ-Ե-Զ» սահմանագծերով 125.42 մ, հասնում Հալիձոր, Տաթև կամրջի մոտ ճանապարհի եզրին գտնվող «Է» կետին (Y=8608369.8005, X=4363225.7343), այնուհետև «Է» կետից թեքվում նույն ուղղությամբ, հատում ճանապարհը, թեքվելով հյուսիս-արևմուտք, հատում և շրջանցում գետը, անցնում է «Ը-Թ-Ժ-Ի» սահմանակետերով 65.74 մ, հասնում գետի մյուս կողմում ճանապարհի եզրին գտնվող «Լ» սահմանակետին (Y=8608317.4379, X=4363232.1917): «Լ» սահմանակետից սահմանագիծը թեքվում է դեպի հյուսիս-արևելք, հատելով Տաթև գնացող ճանապարհը կամրջի եզրի մոտ գտնվող «Խ» սահմանակետով հոսանքի հակառակ ուղղությամբ սահմանագիծը անցնում է «Ծ-Կ-Հ» սահմանակետերով 86.7 մ, հասնում ձորի մեջ գտնվող «Ձ» սահմանակետին (Y=8608361.0616, X= 4363306.5643): Ձորի մեջ գտնվող «Ձ» սահմանակետից սահմանագիծը գետի ձախակողմյան մասով, հոսանքի հակառակ ուղղությամբ թեքվում է հյուսիս-արևելք, անցնելով «Ղ-Ճ-Մ-Յ» սահմանակետերով 61.25 մ, հասնում գետի եզրին գտնվող «Ա» սահմանակետին:
2) Ըստ Հավելված 2-ում ներկայացված սխեմատիկ քարտեզի` պահպանման գոտու ընդհանուր մակերեսը կազմում է 0.5 հա: Պահպանման գոտու սահմանների ընդհանուր երկարությունը 352.30 մ է:
5. Տվյալներ սեփականատիրոջ և հողօգտագործողի մասին
ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնք: Տաթև գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող (ըստ նպատակային նշանակության), հատուկ պահպանվող տարածքների հողեր` բնության հուշարձան (հիմք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. մարտի-11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնքի հողերի օգտագործման սխեման հաստատելու մասին» N 313-Ն որոշման հավելված):
6. Պահպանության և օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները
1) «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի համաձայն հուշարձանի և դրա պահպանման գոտու տարածքում արգելվում են`
Ա. Հիդրոտեխնիկական, շինարարական, հատակախորացման, հորատման, պայթեցման աշխատանքները.
Բ. Հողային և բուսական ծածկույթի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների բնակության միջավայրի պայմանների խախտումները.
Գ. Երկրաբանական ուսումնասիրության աշխատանքները (հողային ծածկույթի խախտումով).
Դ. Օգտակար հանածոների հանքավայրերի, երևակայումների շահագործումը, հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը.
Ե. Նմուշներ վերցնելը.
Զ. Ծառերի և թփերի հատումները.
Է. Աղտոտումը.
Ը. Ջրային ռեժիմի խախտումը.
Թ. Բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն:
2) Թույլատրվում է`
Ա. Քաղաքացիների հանգիստը.
Բ. Գիտական ուսումնասիրությունները, մոնիթորինգը (այդ թվում՝ քաղաքացիների հանգստի կազմակերպման սպասարկման ծառայությունների մոնիթորինգը).
Գ. Ճանաչողական զբոսաշրջության կազմակերպումը.
Դ. Էկոհամակարգերի հավասարակշռությունը խախտող երևույթներն ու գործընթացները կանխարգելող, ինչպես նաև խախտված էկոհամակարգերի վերականգնման միջոցառումները.
Ե. Զբոսաշրջիկների և այցելուների սպասարկման ծառայությունների կազմակերպումը։
7. Տվյալներ պահպանություն իրականացնող սուբյեկտի մասին
ՀՀ Սյունիքի մարզի Տաթև գյուղական համայնք:
Հավելված 1 |
|
Հավելված 2 |