Գլխավոր տեղեկություն
Համար
N 741-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.08.17/21(533) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Տավուշի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
20.07.2015
Ստորագրող մարմին
Տավուշի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

20 հուլիսի 2015 թ.
ք. Երևան

N 741-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀԱՏՈՒԿՊԱՅԹՇԻՆ» ԲԲԸ-ԻՆ ՏՐՎԱԾ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության (այսուհետ` ՀՀ) օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 11-րդ կետերով, ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` ՏԿԱԻՆ) կանոնադրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի «ի» պարբերությամբ և հաշվի առնելով ՀՀ ՏԿԱԻՆ պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների առևտրի և պայթեցման աշխատանքների կատարման լիցենզավորման հանձնաժողովի 14.07.2015 թվականի N 22 նիստի եզրակացությունը.

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «ՀԱՏՈՒԿՊԱՅԹՇԻՆ» ԲԲԸ-ին 25.10.2011թ. տրված N 24 լիցենզիայի գործողությունը՝ մինչև օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարումը:

2. Հրամանը հայտարարել ըստ առնչության:

3. Հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Հիմք՝ ՀՀ ֆինանսների նախարարի 22.06.2015թ. թիվ 05/13671-15 գրությունը: 

 

Ա. Երիցյան