Գլխավոր տեղեկություն
Համար
N 956-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.15/29(541) Հոդ.345
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.11.2015
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2015

«Գրանցված է»

 ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 նոյեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11015459

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 նոյեմբերի 2015 թ.

N 956-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18N 113-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի` «Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 113-Ն հրամանով հաստատված հավելվածի՝

4-րդ կետը «անդամներին» բառից հետո լրացնել «, երեք տարի ժամկետով,» բառերով:

2. Սույն հրամանի պահանջը տարածվում է նաև սույն հրամանը ուժի մեջ մտնելու պահին 3 տարի և ավելի ուսումնական հաստատության խորհրդի անդամ հանդիսացող անձանց վրա:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության /պետ` Ն.Հովհաննիսյան/ և իրավաբանական /պետ` Վ.Բավեյան/ վարչություններին` հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ա. Աշոտյան