Գլխավոր տեղեկություն
Համար
N 3119-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.12.01/28(540) Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.11.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.11.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 նոյեմբերի 2015 թ.

 N 3119-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՔԱՆԱՔԵՌԱՎԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-001107 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ, 20-րդ և 21-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Քանաքեռավան առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2015 թվականի նոյեմբերի 3-ին ներկայացված դիմումը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քանաքեռավան առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

Հրամայում եմ`

 

1. «Քանաքեռավան առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրել 2007 թվականի դեկտեմբերի 28-ին տրված թիվ Կ-XX-001107 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի կրկնօրինակ (գործունեության իրականացման հասցեն` Կոտայքի մարզ, գ. Քանաքեռավան), վերջինիս մեջ ներառելով «Քանաքեռավան առողջության առաջնային պահպանման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության իրականացման N Կ-XX-001107 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման տեսակները և ձևերը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կրկնօրինակի մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան