Գլխավոր տեղեկություն
Համար
N 2834-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.11.04/26(538).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.10.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.10.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

15 հոկտեմբերի 2015 թ.

N 2834-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԼԵՌՆԱՆԻՍՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀՈԱԿ-ԻՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ Կ-XX-000939 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ՝ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԵՐԱՊԵՎՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ, ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի «դ» ենթակետը, առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի եզրակացությունը, հաշվի առնելով լիցենզավորման գործակալության գործառույթների շրջանակներում լիցենզիաների վերաձևակերպումների գործընթացում «ԼԵՌՆԱՆԻՍՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀՈԱԿ-ի մոտ հայտնաբերված խախտումը, այն է՝ ընկերությունը, չունենալով բժշկական օգնության և սպասարկման ռենտգենաբանական տեսակ, իրականացնում է ստոմատոլոգիական ծառայություն, ինչը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի պահանջներին,

 

Հրամայում եմ`

 

1. Կասեցնել «ԼԵՌՆԱՆԻՍՏԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» ՀՈԱԿ-ին 2007 թվականի մարտի 6-ին տրված (Կոտայքի մարզ, գ. Լեռնանիստ) թիվ Կ-XX-000939 լիցենզիայի՝ բժշկական օգնության և սպասարկման թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական տեսակների գործողությունը՝ մինչև խախտման պատճառի վերացումը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

Ա. Մուրադյան