«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10015309
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
7 հուլիսի 2015 թ. |
N 41-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 26-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ռենտգեն կաբինետների» N 2.6.3-004-09 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 26-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) հրամանի հավելվածի 7-րդ կետում և ողջ տեքստում «պրոցեդուրային» բառը փոխարինել «միջամտությունների» բառերով.
2) հրամանի հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1 կետով.
«24.1. նորագույն ռենտգեն սարքի առկայության դեպքում՝ սարքի տեխնիկական բնութագրի (անձնագրի) համաձայն, սարքը կարող է տեղադրվել կլինիկական աշխատանքային սենյակում».
3) հրամանի հավելված 3-ի «Ռենտգեն կաբինետի աշխատասենյակների կազմին և մակերեսներին ներկայացվող պահանջները» աղյուսակի 1-ին կետի 2-րդ սյունակի «8» թիվը փոխարինել «6» թվով:
Ա. Մուրադյան |