ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
7 հուլիսի 2015 թ. |
N 458-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԵՏԷՔՍԻՄ ՏԵՐՄԻՆԱԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ԲԱՑ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԵՏՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով ՄՄ մաքսային օրենսգրքի 28-29-րդ, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածներով և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ կետով՝
Հրամայում եմ`
Հիմք ընդունելով մաքսային գործի լիցենզավորման հանձնաժողովի 06.06.2015 թ. նիստի արձանագրությունը և հանձնաժողովի միջնորդությունը՝ «Մետէքսիմ տերմինալ» ՍՊԸ-ին տրամադրել «Բաց մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության» լիցենզիա և կազմակերպությանը ընդգրկել եՏՄ մաքսային պահեստների կազմակերպիչների ռեեստրում։
Գ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|