Basic information
Number
N 346-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.04.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
10.04.2008
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.04.2008
Effective date
16.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 ապրիլի 2008 թվականի N 346-Ա

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին համապատասխան` անվճարունակության գործերով կառավարիչներ Արամայիս Իսպիրյանին` 60.0 հազ. դրամ, Աշոտ Տեր-Վարդանյանին` 120.0 հազ. դրամ, Լևոն Ամիրխանյանին` 30.0 հազ. դրամ, Հակոբ Ասոյանին` 210.0 հազ. դրամ, Արսեն Չիտչյանին` 60.0 հազ. դրամ, Գրիշա Հասրաթյանին` 120.0 հազ. դրամ և Աշոտ Խաչատրյանին` 90.0 հազ. դրամ վճարելու նպատակով Երևանի քաղաքացիական դատարանին 2008 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 690.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2008 թ. ապրիլի 15
Երևան