«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 սեպտեմբերի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11615388
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
3 սեպտեմբերի 2015 թ. |
N 460-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «2015 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 426-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումը.
1) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «23.1» կետով.
23.1 |
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը |
1 նամա-կանիշ |
III եռամսյակ |
230 |
60 000 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները`
1) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. Վանի հերոսամարտը. Մուսա լեռան հերոսամարտը թեմային նվիրված «ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915 VAN RESISTANCE» և «ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915 MOUNT MUSA RESISTANCE» 2 նամականիշի, համաձայն NN 1 և 2 հավելվածների.
2) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 25-ԱՄՅԱԿԸ. 25th ANNIVERSARY OF THE NATIONAL OLYMPIC COMMITTEE OF ARMENIA» նամականիշի, համաձայն N 3 հավելվածի։
2. Գործողության մեջ դնել`
1) «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից. Վանի հերոսամարտը. Մուսա լեռան հերոսամարտը» թեմային նվիրված «ՎԱՆԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915 VAN RESISTANCE» և «ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏ 1915 MOUNT MUSA RESISTANCE» 2 նամականիշը, սահմանելով` անվանագինը 200 և 280 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ.
2) «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի 25-ամյակը» թեմային նվիրված «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 25-ԱՄՅԱԿԸ, 25th ANNIVERSARY OF THE NATIONAL OLYMPIC COMMITTEE OF ARMENIA» նամականիշը, սահմանելով` անվանագինը 230 դրամ, տպաքանակը` 60 000 հատ:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Բեգլարյան |
Հաստատված է |
Հաստատված է |
Հաստատված է |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|