Basic information
Number
N 220
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (25.05.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀԳՏ 2008.05.15/16(290)
Enactment organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Enactment date
30.04.2008
Signing organisation
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Signing date
30.04.2008
Effective date
25.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 ապրիլի 2008 թ.
ք. Երևան

 

N 220

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 298-Ն ՈՐՈՇՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2‑րդ մասի գ) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Պաշտոնապես պարզաբանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 6-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման (Մատակարար-Սպառող (բնակիչ)) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 298-Ն որոշման (այսուհետ` Որոշում) 2-րդ կետով սահմանված` բնակիչների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերի (այսուհետ` պայմանագիր) Որոշման 1-ին կետով հաստատված պայմանագրերի օրինակելի ձևերին համապատասխանեցման պարտականությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության պարտականությունն է, որը պայմանագրերի վերակնքումն իրականացնում է իր համապատասխան ներկայացուցիչների` բնակիչներին այցելության միջոցով, ինչը չի սահմանափակում բնակիչների իրավունքը` իրենց ցանկության դեպքում այցելելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության իրենց սպասարկող ստորաբաժանումներ` պայմանագրերի վերակնքման նպատակով.

2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից պայմանագրերի վերակնքման համար հիմք են հանդիսանում սպառողների հետ նախկինում կնքված պայմանագրերը, և լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում.

3) էլեկտրամատակարարվող տարածքի սեփականատիրոջ փոփոխության դեպքում սահմանված կարգով կնքվում են նոր պայմանագրեր:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ` 

Ռ. Նազարյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation