Գլխավոր տեղեկություն
Համար
N 280-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.15/19(531) Հոդ.183
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.06.2015
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 10215262

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

24 հունիսի 2015 թ.
ք. Երևան

N 280-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 77-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի ապրիլի 19-ի «Քրեակատարողական ծառայողի կրծքանշանի տեսակները և ձևերը հաստատելու մասին» N 77-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) կատարել հետևյալ լրացումները`

1) Հրամանի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ե» ենթակետով.

«ե) «Գերազանց ծառայության համար» (հավելված 1.5):».

2) Հրամանի հավելված N 1-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-րդ կետով.

«4.1. «ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» (հավելված 1.5) կրծքանշանն ունի խաչի և ուռուցիկ վահանի համադրված տեսք: Այն պատրաստվում է արույրից: Կրծքանշանի չափերն են՝ 44 մմ x 33 մմ x 2.5 մմ: Խաչը սև գույնի է, ունի 1 մմ հաստություն և 2 մմ լայնությամբ ու 0.2 մմ հաստությամբ ոսկեգույն եզրագիծ: Խաչի եզրագծերը կոր են, վահանի հատման վայրում խաչի թևերի լայնությունը կազմում է 9 մմ, իսկ վերջնամասերում 10 մմ: Վահանը ոսկեգույն է և ունի 1 մմ հաստություն, 21 մմ լայնություն և 26 մմ երկարություն, վրան արտացոլված են երկու եզրագիծ, առաջինը` ոսկեգույն, 1 մմ լայնությամբ և 0.2 մմ հաստությամբ, երկրորդը` սև գույնի, 2 մմ լայնությամբ, թուր՝ վահանի կենտրոնում ամբողջ երկայնքով, որը վահանի վերին եզրից դուրս է գալիս 3 մմ չափի հավերժության նշանով, Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ 0,5 մմ հաստությամբ, վերին կենտրոնական մասում, որից ներքև պատկերվում է Հայաստանի Հանրապետության ծածանվող դրոշը՝ 0,5 մմ հաստությամբ և կշեռք՝ 0,5 մմ հաստությամբ: Կշեռքի հիմքը սկսվում է սրի խաչաձև բռնակի աջ ու ձախ եզրերից, իսկ թևերը տարածվում են վահանի կենտրոնական հատվածում:

Կրծքանշանի վրա պատկերված կշեռքը և Հայաստանի Հանրապետության զինանշանը՝ ոսկեգույն, դրոշը՝ եռագույն, թուրը` արծաթագույն: Վահանի սև եզրագծի կողային թեքությունների վրա ոսկեգույնով գրված է «ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» բառերը:

Կրծքանշանի հակառակ երեսին փորագրվում է կրծքանշանի հերթական համարը:

Կրծքանշանը հետին մասում ունի հագուստին ամրացնելու հարմարանք:».

3) Հրամանի հավելված N 1-ը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետով.

«6. ԳԵՐԱԶԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» կրծքանշանը տրվում է միայն քրեակատարողական ծառայողներին:».

4) Հրամանը լրացնել Հավելված 1.5-ով (կցվում է):

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հ. Մանուկյան

 

Հավելված 1.5

Ներմուծեք նկարագրությունը_7367