Գլխավոր տեղեկություն
Համար
N 1525-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.01/18(530).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.06.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

16 հունիսի 2015 թ.

N 1525-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԿՐՊԱԿ) ՈՒ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին՝

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

1) «ԷԴԼԻ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն(դեղերի արտադրություն)

2) «ՀԱԿՄԻ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

3) «ՍԱՆԱՐԵ-ՖԱՐՄ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

4) Հերմինե Պետրոսյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

5) Ռուզաննա Տերտերյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

6) Գեղամ Գևորգյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

7) Վարուժան Գրիգորյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

8) Արմենուհի Մինասյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ)

9) Վազգեն Մարգարյան
անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

10) «ԱԼԱՎԵՐԴՈՒ ԲԿ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

11) «ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ»
փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

12) ՀՀ ԱՆ «ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՌԱՎԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) «ՌԱՎ-ԴԵՆՏ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

14) «ՎԱՅԹ ԲՐԻՋ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

15) «ՎԻՎԱ ԴԵՆՏԱԼ ԿԼԻՆԻԿ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

16) «Վ ԵՎ Տ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆՆԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

17) «ՖԵՆԻՔՍ ՄԵԴ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

18) «ԷԿՈՍԵՆՍ» սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

19) Տաթևիկ Թովմասյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

20) Հովիկ Աբրոյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

21) Կարինե Աթոյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

22) Վահրամ Համբարճյան
անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

2. Անհատ ձեռնարկատեր Գեղամ Գևորգյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում վերջինիս ներկայացրած հայտը համարել մերժված:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

 Ա. Մուրադյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան