Basic information
Number
ՀՕ-28-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (24.05.2008-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2008.05.14/28(618) Հոդ.456
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
08.04.2008
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
05.05.2008
Effective date
24.05.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի ապրիլի 8-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  
«1. ազգանվան, անվան և հայրանվան փոխման համար, ներառյալ` վկայական տալը բազային տուրքի հնգապատիկի չափով».

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 
«4. քաղաքացիական կացության ակտերի գրանցումների փոփոխություն, լրացում և ուղղում   կատարելու համար, ներառյալ` վկայական տալը բազային տուրքի  հնգապատիկի չափով».

3) 5-րդ կետի «կրկնապատիկի» բառը փոխարինել «եռապատիկի» բառով.

 

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«7. օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից երեխայի որդեգրում գրանցելու համար    

բազային տուրքի երեսնապատիկի չափով».
5) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.  

«8. քաղաքացիական կացության ակտերի գրանցումները վերականգնելու համար, ներառյալ`  վկայականներ տալը

բազային տուրքի եռապատիկի չափով».

 

6) 10-րդ կետի «պետական տուրք վճարողի դիմումի հիման վրա» բառերը հանել, իսկ նույն կետը «կրկնօրինակ» բառից հետո լրացնել «կամ տեղեկանք» բառերով, «ծանուցում» բառից հետո` «Հայաստանի Հանրապետության տարածքում» բառերով.

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերով.

 

«11. Օտարերկրյա պետություններից քաղաքացիների դիմումի համաձայն` նրանց վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ կամ տեղեկանք ստանալու համար 

բազային տուրքի կրկնապատիկի չափով

12. ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք տալու համար

բազային տուրքի չափով

13. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ տեղեկանք տալու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով:»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում «կրկնակի» բառը փոխարինել «տասնապատիկի» բառով:

 

Հոդված 3. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. մայիսի 5

Երևան

ՀՕ-28-Ն 

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation