Basic information
Number
N 1757-Ն
Type
Որոշում
Act type
Պաշտոնական Ինկորպորացիա (03.09.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2002.12.04/53(228) Հոդ.1236
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
31.10.2002
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
13.11.2002
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
20.11.2002
Effective date
05.12.2002

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

20 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 28.07.05 N 1124-Ն)

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1757-Ն

 

ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 28.07.05 N 1124-Ն)

 

«Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 հունիսի 1994 թ., ՀՕ-106) 6-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափով հողատարածք տրամադրվում է`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին` իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.

բ) այլ հանրապետություններից բռնադատվածներին` իրենց համաձայնությամբ, Հայաստանի Հանրապետության Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում` մարզպետի որոշմամբ սահմանված բնակավայրերում` տվյալ համայնքի ղեկավարի կողմից կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.

գ) վերջին 3 տարիներին Երևան քաղաքում մշտապես բնակվող և մինչև 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին` սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետով սամանված բնակավայրերում տվյալ համայնքի ղեկավարի կողմից:

2. Այն դեպքում, երբ բռնադատվածը դատապարտված է եղել մահապատժի կամ մահացել է ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո, ապա սույն որոշման 1-ին կետով սահմանված արտոնություններից օգտվում են բռնադատվածի առաջին հերթի ժառանգները։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 13
Երևան

 

Change History
Changing Act Corresponding incorporation
28.07.2005, N 1124-Ն 03.09.2005, N 1757-Ն
Changed acts
Changing Act Corresponding incorporation