Գլխավոր տեղեկություն
Համար
N 1438-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.06.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.07.01/18(530).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.06.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

9 հունիսի 2015 թ.

N 1438-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ««ՄԵԴԼԱՅՆԿԼԻՆԻԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ N 1328-Ա ՀՐԱՄԱՆԸ ՄԱՍՆԱԿԻ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ մասը և ««ՄԵԴԼԱՅՆԿԼԻՆԻԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) կողմից խախտումները վերացնելու մասին 02.06.2015 թվականի հայտարարությունը՝

 

Հրամայում եմ`

 

1. Մասնակի ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի մայիսի 29-ի ««Մեդլայնկլինիկ» բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիաների գործողությունների կասեցման մասին N 1328-Ա հրամանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից Ընկերությանը 2014 թվականի ապրիլի 11-ին տրամադրված N Կ-ԲՕ-001941 լիցենզիայի հիվանդանոցային նյարդավիրաբուժական, արտահիվանդանոցային քիթ-կոկորդ-ականջաբանական տեսակների, 2013 թվականի նոյեմբերի 11-ին տրամադրված N Կ-ԲՕ-001881 լիցենզիայի հիվանդանոցային ընդհանուր վիրաբուժական, մանկական վիրաբուժական, անեսթեզիոլոգիական, վերակենդանացման, անոթային վիրաբուժական, պրոկտոլոգիական, ուրոլոգիական, վնասվածքաբանական, օրթոպեդիական, ճառագայթային ախտորոշիչ (համակարգչային տոմոգրաֆիկ), արտահիվանդանոցային մանկաբուժական, նյարդաբանական, մաշկաբանական, վեներաբանական, լաբորատոր ախտորոշիչ (կլինիկական, կենսաքիմիական (բիոքիմիական)), ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական, ուլտրաձայնային), սրտաբանական, աղեստամոքսաբանական, ներզատաբանական, ակնաբանական տեսակների և 2014 թվականի հոկտեմբերի 20-ին տրամադրված N Կ-ԲՕ-001988 լիցենզիայի հիվանդանոցային ուռուցքաբանական (վիրաբուժական), կրծքային վիրաբուժական տեսակների կասեցումների մասով:

2. Կասեցված թողնել`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի մայիսի 29-ի N 1328-Ա հրամանով Ընկերությանը 2013 թվականի նոյեմբերի 11-ին տրված թիվ Կ-ԲՕ-001881 լիցենզիայի արտահիվանդանոցային ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ) տեսակը,

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի մայիսի 29-ի N 1328-Ա հրամանով Ընկերությանը 2014 թվականի հոկտեմբերի 20-ին տրված թիվ Կ-ԲՕ-001988 լիցենզիայի հիվանդանոցային ուռուցքաբանական (քիմիոթերապիա) տեսակը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիաների մասին համապատասխան տեղեկությունների գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը լիցենզավորված անձին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 Ա. Մուրադյան