«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11715217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 ապրիլի 2015 թ. ք. Երևան |
N 82-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1294-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետը.
Հրամայում եմ`
1. Հաստատել քաղաքաշինության բնագավառը բնութագրող Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Ն. Սարգսյան |
Հավելված |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ) կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման չափաքանակների մեթոդական ուղեցույցը (այսուհետ` մեթոդական ուղեցույց) մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման պահանջները:
2. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում են` մարզպետների կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների ըստ ոլորտների գնահատման չափորոշիչները (այսուհետ` քաղաքաշինության չափորոշիչներ) ու կողմնորոշիչ միավորները, մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման գործընթացը և այդ գործընթացում ներգրավված պետական կառավարման մարմինների փոխհարաբերությունները:
3. Հաշվետու տարվա ավարտից հետո` մինչև տվյալ տարվա փետրվարի 15-ը, Հայաստանի Հանրապետության մարզպետները հաշվետվություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ու վերջինս այն տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը: Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության մարզպետների ներկայացրած հաշվետվությունները` սույն մեթոդական ուղեցույցում ամրագրված ընթացակարգով և հիմքերով:
4. Քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների վերաբերյալ մարզպետների կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունները, սույն մեթոդական ուղեցույցի 10-րդ կետով սահմանված քաղաքաշինության չափորոշիչների համաձայն ներառում են՝
1) կատարված աշխատանքների բնութագրերը.
2) կատարված աշխատանքների ժամկետները.
3) նախատեսվող աշխատանքներն ավելի լավ կատարելու համար ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների բնութագրերը.
4) կատարման ենթակա, սակայն թերի կատարված կամ չկատարված աշխատանքների բնութագրերը և դրանց պատճառները.
5) կատարված աշխատանքների գնահատման համար նշանակություն ունեցող այլ ելակետային տվյալներ` մարզպետների հայեցողությամբ:
5. Քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքները դասակարգվում են ըստ հետևյալ բաղադրիչների` համաձայն աղյուսակ 1-ի.
Աղյուսակ 1
հ/հ |
Քաղաքաշինության չափորոշիչները |
Կողմնորոշիչ |
Կողմնորոշիչ միավորը |
Գնահատող |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Քաղաքաշինության բնագավառում մարզպետի կողմից կատարված աշխատանքների լիարժեքություն |
5 |
ՀՀ ՔՆ | ||
1. |
Հայաստանի Հանրապետության օրենքների, |
2 |
||
1) |
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կառուցապատման գործառույթները (հողահատկացում, ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրում, ճարտարապետահատակագծային նախագծերի փաստաթղթերի համաձայնեցում) նախարարության հետ համաձայնեցման աշխատանքների իրականացում |
1.2 |
||
2) |
Համայնքների ղեկավարների քաղաքաշինական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում |
0.8 |
||
2. |
Հանրապետական գործադիր մարմինների հետ համագործակցության ապահովում և դրանց |
1 |
||
1) |
Համայնքի ղեկավարի կողմից կազմվող նախագծման առաջադրանքի և վերջինիս հիման վրա մշակվող համայնքների գլխավոր հատակագծերի և գոտևորման նախագծերի համաձայնեցման աշխատանքների իրականացում |
0.3 |
||
2) |
Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների կազմման աշխատանքների իրականացում |
0.2 |
||
3) |
Միջնաժամկետ ծախսային ծրագրի և բյուջետային հայտերի կազմման և ներկայացման աշխատանքների իրականացում |
0.4 |
||
4) |
Քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի համաձայնեցում |
0.1 |
||
3. |
Պետական միջոցների հաշվին իրականացվող |
2 |
||
ԸՆԴԱՄԵՆԸ |
5,0 |
6. Յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է աղյուսակ 2-ին համապատասխան:
Աղյուսակ 2
Կատարված է առանց Կատարված է ոչ էական Կատարված է Կատարված չէ Սահմանված ժամկետին 100 85 70 0 Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով 90 75 60 0 Սահմանված ժամկետի էական բացթողումներով 70 60 50 0
թերությունների
թերություններով
թերություն-ներով
7. Մարզպետի աշխատանքի գնահատականը հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի`
X | = |
Y * Z |
100 |
որտեղ` X-ը մարզպետի կողմից կատարված յուրաքանչյուր բաղադրիչի գնահատականն է,
Y- ը` սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով նշված համապատասխան բաղադրիչի առավելագույն գնահատականն է,
Z-ը` սույն մեթոդական ուղեցույցի 6-րդ կետով նշված աղյուսակ 2-ին համապատասխան` յուրաքանչյուր բաղադրիչին համապատասխան կատարված աշխատանքի գնահատականն է:
Սույն կետով գնահատելիս յուրաքանչյուր բաղադրիչ գնահատվում է տվյալ տարվա ընթացքում տվյալ բաղադրիչի շրջանակներում կատարված աշխատանքների միջինով:
8. Եթե տարվա ընթացքում մարզպետի կողմից օբյեկտիվ պատճառներով սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի որևէ բաղադրիչ ընդհանրապես չի կատարվել, ապա այդ ժամանակ մարզպետի աշխատանքը գնահատելիս սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով նշված աղյուսակի յուրաքանչյուր կատարված բաղադրիչի առավելագույն գնահատականը որոշվում է հետևյալ բանաձևով`
A |
(A * K) | = C | ||
+ |
_____ | |||
|
5-K |
որտեղ` A-ն սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով նշված բաղադրիչի առավելագույն գնահատականն է,
K-ն` սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով նշված չգնահատվող բաղադրիչների առավելագույն գնահատականների հանրագումարն է,
C-ն` սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով նշված համապատասխան գնահատվելիք բաղադրիչի նոր առավելագույն գնահատականն է:
9. Մարզպետի կողմից քաղաքաշինության բնագավառում կատարված աշխատանքների ընդհանուր գնահատականը որոշվում է սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով նշված աղյուսակի բոլոր բաղադրիչները սույն մեթոդական ուղեցույցի 7-րդ և (կամ) 8-րդ կետերով նշված բանաձևերի հաշվարկման արդյունքում ստացված գնահատականների հանրագումարով:
10. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն ներկայացված հաշվետվությունները և հաշվետվությունների վերաբերյալ նախարարության եզրակացությունը` եզրակացության մեջ նշելով կողմնորոշիչ միավորները և նախապես քննարկելով մարզպետի հետ, հաշվետվությունն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն` քաղաքաշինության չափորոշիչների համար սույն մեթոդական ուղեցույցի 5-րդ կետով սահմանված աղյուսակին համապատասխան լրացված ձևաչափով:
Եթե համապատասխան մարզպետների կողմից ներկայացված է գնահատման արդյունքներին համաձայն չլինելու վերաբերյալ հատուկ կարծիք, ապա Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն ներկայացվող եզրակացության և հաշվետվության հետ միասին կցվում է նաև համապատասխան մարզպետի հատուկ կարծիքը:
11. Մարզպետների կողմից հաշվետվությունները չներկայացնելու կամ դրանք սույն մեթոդական ուղեցույցի 3-րդ կետով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, քաղաքաշինության բնագավառում տվյալ մարզպետի կատարած աշխատանքը գնահատվում է զրո (0):
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|