Գլխավոր տեղեկություն
Համար
N 590-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.09.22/23(535).1 Հոդ.232
Ընդունող մարմին
Տավուշի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
18.06.2015
Ստորագրող մարմին
Տավուշի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ
ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

18 հունիսի 2015 թ.
ք. Երևան

N 590-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի N 107-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1527-Ն որոշման 1-ին հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով և նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի օգոստոսի 17-ի N 651-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի քարտուղարության պետին` սույն հրամանը սահմանված ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2010 թվականի նոյեմբերի 4-ի «Արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 107-Ն հրամանը:

 

  Ա. Երիցյան
 

 

Հավելված
ՀՀ տարածքային կառավարման
և արտակարգ իրավիճակների նախարարի
2015 թվականի հունիսի 18-ի
N 590-Ն հրամանի

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Արտակարգ իրավիճակներին արձագանքող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ոլորտում (այսուհետ` ոլորտ) համակարգող խորհրդակցական մարմին:

2. Հանձնաժողովին հաշվետու են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների, մարզային և Երևան քաղաքի ոլորտում համակարգող խորհրդակցական մարմինները (հանձնաժողովները):

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն աշխատակարգով և այլ իրավական ակտերով:

4. Հանձնաժողովին կից` հանձնաժողովի անդամների կողմից լիազորված ներկայացուցիչների ընդգրկմամբ կարող են ստեղծվել աշխատանքային խմբեր:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովի խնդիրներն են`

1) արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման բնագավառում պետական քաղաքականության իրականացման համար առաջարկությունների մշակումը.

2) աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, հետևանքների նվազեցման և վերացման միջոցառումները համակարգված ու օպերատիվ ապահովելու նպատակով առաջարկությունների ներկայացումը:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

6. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով:

7. Հանձնաժողովի նիստերը հիմնահարցերի վերաբերյալ անցկացվում են եռամսյակը մեկ, իսկ ընթացիկ հարցերի վերաբերյալ` ըստ դրանց առաջացման անհրաժեշտության:

8. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելիի մասնակցության դեպքում:

9. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպում և նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը:

10. Հանձնաժողովն իր նիստերի ընթացքում ընդունում է որոշումներ:

11. Հանձնաժողովի որոշումները հանձնաժողովի նախագահի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներով:

13. Հանձնաժողովի որոշման վերաբերյալ հանձնաժողովի անդամը կարող է ունենալ հատուկ կարծիք, որը կցվում է նիստի արձանագրությանը:

14. Հանձնաժողովի անդամներից մեկը կարող է հանձնաժողովի նախագահի կողմից նշանակվել հանձնաժողովի նախագահի տեղակալ և վերջինիս բացակայության ժամանակ փոխարինել նրան:

15. Հանձնաժողովն ունի քարտուղար, որը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ: Հանձնաժողովի քարտուղարն արձանագրում է հանձնաժողովի նիստերը և նախապատրաստում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը: