«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815357
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
31 հուլիսի 2015 թ. |
N 525-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 1-05/06-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետով`
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2006 թվականի մարտի 14-ի «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերում սնանկության վերաբերյալ հայցադիմումի հիման վրա կայացված սնանկության գործն ավարտելու մասին դատարանի վճռով իրավաբանական անձանց լուծարման, անհատ ձեռնարկատերերի գործունեության դադարեցման դեպքերում չկատարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորությունների հաշվառման կարգը հաստատելու մասին» N 1-05/06-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Գ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|