Գլխավոր տեղեկություն
Համար
N 529-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.17/61(1150).1 Հոդ.256
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
31.07.2015
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
31.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

18 օգոստոսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815365

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

31 հուլիսի 2015 թ.

N 529-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 438-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 17-ի «Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմապիտակների ձեռքբերման հայտի ձևերը հաստատելու և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մարտի 6-ի N 85-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 438-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները՝

1) հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետը և հրամանով հաստատված N 2 հավելվածը «ՀՀ տարածք ներմուծվող» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծումների)» բառերով,

2) հրամանի 1-ին կետը լրացնել նոր ենթակետով՝

«3) ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմապիտակների ձեռք բերման հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի:»,

3) հրամանը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ժամանակավոր պաշտոնակատար`

 Պ. Սաֆարյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի

2015 թվականի հուլիսի 31-ի N 529-Ն հրամանի


«Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի
2014 թվականի հուլիսի 17-ի N 438-Ն հրամանի

 

ՀԱՅՏ
ՀՀ ՏԱՐԱԾՔ ԵՏՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՐՈՇՄԱՊԻՏԱԿՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ 

Փաստաթղթի հերթական համարը

_______________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

2. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը

 

3. Գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

4. Հաշվառման վայրի հարկային տեսչության անվանումը

 

5. Ծածկագիրն ըստ
ԱՏԳ ԱԱ

6. Ապրանքախմբի
համառոտ
անվանումը

7. Ապրանքատեսակի
անվանումը

8. Ենթատեսակը
(նկարագիրը)
  

 9. Տարողությունը (ծավալը. քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր)

10. Ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակների քանակ  

           
           
           
           
    Ընդամենը  

 

Հարկ վճարողի/ղեկավարի __________________________________________________

  (ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

«___» _____________ 20___»

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան