«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
16 հունիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815235
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
8 հունիսի 2015 թ. |
թիվ 366-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 220-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մայիսի 15-ի N 503-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կանոնադրության 14-րդ կետի 4-րդ ենթակետը.
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2011 թվականի ապրիլի 13-ի «Շրջանակային համաձայնագրերով իրականացվող գնումների ցանկը հաստատելու մասին» N 220-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ լրացումը.
1. Հրամանի հավելվածով հաստատված ցանկում լրացնել նոր տող` հետևյալ բովանդակությամբ.
3.25 |
Հեռախոսակապի ծառայություններ |
3.25.1 |
Ֆիքսված հեռախոսակապի ծառայություն |
3.25.2 |
Շարժական հեռախոսակապի ծառայություն | ||
3.25.3 |
Հեռախոսակապի այլ ծառայություններ |
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
Գ. Խաչատրյան |