Գլխավոր տեղեկություն
Համար
N 507-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
10.03.2015
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

10 մարտի 2015 թ.

N 507-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ և 3-րդ կետերը, հաշվի առնելով, որ հրամանում զետեղված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատնային գործունեության (դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին.

 

Հրամայում եմ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

1) «Ֆարմալայք»
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

 դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

2) «ԲՈՆՈՒՍՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

3) «Ֆերթիլիթի Սենթր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

4) Կարեն Ասլանյան
Անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

5) Աշոտ Նուրիջանյան
Անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ)

6) «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

7) «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

8) «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

9) «Քաջարանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

10) «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

11) «Ճառագայթային Բժշկության և Այրվածքաբանության Գիտական Կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

12) Հարություն Մանուկյան
Անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

13) Արսեն Հայրապետյան
Անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Կարեն Կոստանյանին`

1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաները տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության համաձայն,

2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիաների տրամադրումը հայտատուներին,

3) ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի հունվարի 23-ի «Առողջապահության բնագավառում լիցենզիա ստացած անձանց տրամադրվող ծանուցման թերթիկի ձևերը հաստատելու մասին» թիվ 90-Ա հրամանով հաստատված ծանուցման թերթիկների տրամադրումը լիցենզավորված անձանց:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

 

Ա. Մուրադյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան