«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 33015279
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
17 հունիսի 2015 թ. ք. Երևան |
N 4-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության հավելված 1-ի 6-րդ կետի համաձայն.
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2009 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի թեկնածուներ ընտրելու և առաջադրելու աշխատանքներն իրականացնող հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի գործունեության կարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 1-Ն հրամանի վերնագրում և 1-ին կետում, N 1 հավելվածի վերնագրում, 1-ին, 6-րդ, 10-րդ կետերում և 8-րդ կետի 1-ին ենթակետում, N 2 հավելվածի վերնագրում «հավաքական թիմերի» բառերից հետո լրացնել «(ներառյալ հաշմանդամային սպորտը)» բառերը, «օլիմպիական» բառից հետո լրացնել «, պարալիմպիկ, սուրդլիմպիկ» բառերը:
2. N 1 հավելվածի`
ա) 4-րդ կետում «տասներկու» բառը փոխարինել «տասնչորս» բառով, «մեկ ներկայացուցչից» բառերը փոխարինել «, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» և «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներից» բառերով:
բ) 6-րդ կետում «ֆեդերացիաների» բառից հետո լրացնել «, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունների, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության» բառերով:
գ) 8-րդ կետում «ֆեդերացիաները» բառից հետո լրացնել «, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունները, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը» բառերով:
3. N 2 հավելվածը լրացնել հետևյալ նոր՝ 13-րդ և 14-րդ տողերով.
« |
|
»: |
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի քարտուղարության առաջատար մասնագետ-իրավաբան Արթուր Միրիջանյանին` սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով յոթնօրյա ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
Գ. Ղազարյան |