Գլխավոր տեղեկություն
Համար
N 460-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.08.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.02/57(1146) Հոդ.208.12
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվ
08.07.2015
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.08.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

21 հուլիսի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11815290

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

8 հուլիսի 2015 թ.
ք. Երևան

N 460-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի հունվարի 23-ի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը հաստատելու մասին» N 25-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի հավելվածի «Շրջանառության հարկի հաշվարկ»-ում`

ա. «Շրջանառության հարկով հարկվող եկամուտների տեսակը» տողից առաջ հաշվարկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր աղյուսակով.

 

«Առևտրական (առուվաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հարկի հաշվարկ

7.1. Հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ

 

7.2. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների նկատմամբ հարկի դրույքաչափ

5%

7.3. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված հարկի գումար

 

7.4. Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար

 

7.5. Հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափ

4%

7.6. Հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար

 

7.7. Նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար

 

7.8. Ընդամենը հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար

 

7.9. Հաշվետու եռամսյակի համար հարկի նվազագույն գումար (2015թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների համար` առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների 1%, 2016 թվականի 1-ին եռամսյակից սկսած՝ 1,5%)

 

7.10. Հաշվետու եռամսյակի համար հաշվարկված վճարման ենթակա հարկի գումար

 

7.11. Ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար

»,

 

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«8. Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ

 

X

»,

 

գ. ուժը կորցրած ճանաչել 8.1-րդ կետը,

2) հրամանի հավելվածի «Շրջանառության հարկի հաշվարկի ձևի լրացման կարգը»-ում՝

ա. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ից 8.10-րդ կետերով.

«8.1. Հաշվարկի «Առևտրական (առուվաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հարկի հաշվարկ» աղյուսակում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան լրացվում է հաշվետու եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկը՝ 2015 թվականի 3-րդ եռամսյակից սկսած:

8.2. Հաշվարկի 7.1-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների գումարը:

8.3. Հաշվարկի 7.3-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը (7.3 = 7.1 X 7.2):

8.4. Հաշվարկի 7.4-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարը, որը ներառում է 2015 թ. 3-րդ եռամսյակից սկսած յուրաքանչյուր հաշվետու եռամսյակում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երկկողմանի հաստատված (վավերացված) հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերը (ներառյալ՝ անուղղակի հարկերը), Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարը կամ ավելացված արժեքի հարկով հարկման բազայի ու հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը:

8.5. Հաշվարկի 7.6-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից նվազեցվող գումարը (7.6 =7.4 X 7.5):

8.6. Հաշվարկի 7.7-րդ կետում լրացվում է նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար: Ընդ որում, 7.7-րդ կետը կարող է լրացվել 2015 թվականի 4-րդ եռամսյակից սկսած:

8.7. Հաշվարկի 7.8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարը (7.8 = 7.6 + 7.7):

8.8. Հաշվարկի 7.9-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար շրջանառության հարկի նվազագույն գումարը, որը 2015 թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների համար հաշվարկվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների 1%-ի չափով (7.1X1%), իսկ 2016 թվականի 1-ին եռամսյակից սկսած՝ 1,5%-ի չափով ((7.1X1,5%):

8.9. Հաշվարկի 7.10-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար հաշվարկված՝ վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը (եթե (7.3-7.8) < 7.9, ապա 7.10=7.9, եթե (7.3-7.8)  7.9, ապա 7.10=(7.3-7.8):

8.10. Հաշվարկի 7.11-րդ կետում լրացվում է ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումարը (եթե (7.3-7.8) < 7.9, ապա 7.11=[7.8-(7.3-7.9)], եթե (7.3-7.8) 7.9 ապա 7.11=0):»,

բ. 9-րդ կետը «արտադրանքի իրացումից եկամուտները» բառերից հետո լրացնել «(8-րդ կետում լրացվում է 7.1-րդ կետի եկամուտների գումարը)» բառերով,

գ. 10-րդ կետում «8-րդ, 8.1-րդ» բառերը փոխարինել «8-րդ կետում լրացվում է 7.10-րդ կետի հարկի գումարը» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2015 թվականի 3-րդ եռամսյակից սկսած հաշվետու ժամանակաշրջանների վրա:

 

ՀՀ ֆինանսների նախարար`

 Գ. Խաչատրյան