Գլխավոր տեղեկություն
Համար
N 501-Ա/Ք
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.05.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.06.08/15(527).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.05.2015
Ստորագրող մարմին
Կրթության և գիտության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2015

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

25 մայիսի 2015 թ.

N 501-Ա/Ք

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՄՈՍԵՍԳԵՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված հավելված 5-ի 3-րդ և 8-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողով»-ի N 73/2 եզրակացությունը`

 

Հրամայում եմ`

 

1. «ՀՀ Տավուշի մարզի Մոսեսգեղի միջնակարգ դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական հանրակրթական ծրագրով, առկա ուսուցմամբ, ուսուցման լեզուն` գրական հայերեն, համակազմի սահմանային 130 տեղով գործունեության լիցենզիա:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Մ. Մովսիսյանին:

3. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանին:

 

 Ա. Աշոտյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան