«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 հուլիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11615304
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
10 հուլիսի 2015 թ. |
N 325-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 426-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի «2015 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը և տպաքանակը հաստատելու մասին» թիվ 426-Ն հրամանի հավելվածը լրացնել նոր «21.1» կետով հետևյալ բովանդակությամբ`
21.1 |
Ցեղասպանագետների |
1 նամականիշով |
III եռամսյակ |
240 |
500 |
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` ՑԵղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողով թեմային նվիրված «Հուլիսի 8-12, 2015 ՑԵղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողով. International Association of Genocide Scholars Yerevan meeting July 8-12, 2015. ՑԵղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողով Հուլիսի 8-12, 2015. International Association of Genocide Scհolars Yerevan meeting July 8-12, 2015» 1 նամականիշով բացիկի, համաձայն հավելվածի:
3. Գործողության մեջ դնել` ՑԵղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողով թեմային նվիրված «Հուլիսի 8-12, 2015 ՑԵղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողով. International Association of Genocide Scholars Yerevan meeting July 8-12, 2015. ՑԵղասպանագետների միջազգային ընկերակցության երևանյան համաժողով Հուլիսի 8-12, 2015. International Association of Genocide Scholars Yerevan meeting July 8-12, 2015» 1 նամականիշով բացիկը, սահմանելով` անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 500 հատ։
ՀՀ տրանսպորտի և կապի |
Գ. Բեգլարյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Հավելված ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2015 թ. հուլիսի 10-ի թիվ 325-Ն հրամանի |