ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
|
10 ապրիլի 2008 թ. |
N 08-93-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 10.04.2008 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) Օլգա Պետրոսյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ 0344 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) Անդրանիկ Հարությունյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0175 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայնՀարություն Կարապետյանի «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0346 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի (մասնագիտական որակավորում ունեցող անձի բացակայության դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Պետրոս Տեղերցի» ՍՊ ընկերության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0298 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա։
|
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(10.04.2008 թ. հր. N 08-93-Լ)
|
Հ/Հ |
Ֆիզիկական անձ(անուն, ազգանուն) իրավաբանական անձ(անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը |
Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
Գրանցման համարը |
Գործունեության տեսակը |
Գործունեության իրականացման վայրը |
Գործողության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղեկություններ |
|
1 |
Օլեգ Պետրոսյան |
Երևան, Դավիթաշեն 4-րդթ. 32շ, բն. 41 |
ԱԳN0344 |
04.04.03թ |
|
344 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
|
2 |
Անդրանիկ Հարությունյան |
Կոտայքի մարզ, գ. Պռոշյան |
ԱԳN0175 |
19.03.02թ |
|
175 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Դադարեցվել է դիմումի համաձայն |
|
|
3 |
Հարություն Կարապետյան |
Երևան, Կուզնենցովի, 8շ, բն. 59 |
ԱԳN0346 |
04.04.03թ |
|
346 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով |
|
|
4 |
«Պետրոս Տեղերցի» ՍՊԸ |
Երևան, Դավիթաշեն Յթաղ, 12շ, բն. 46 |
ԱԳN0298 |
27.02. 03թ |
01227107 |
298 |
Տեղագրական և կադաստրային քարտեզագրում |
ՀՀ |
Անժամկ. |
Կասեցվել է որակավորված մասնագետ չունենալու պատճառով |
|