Գլխավոր տեղեկություն
Համար
N 860-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.10.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.09.22/23(535).1 Հոդ. 269.5
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Ընդունման ամսաթիվ
27.08.2015
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար
Ստորագրման ամսաթիվ
27.08.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.10.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

15 սեպտեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ --------

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

27 օգոստոսի 2015 թ.
ք. Երևան

N 860-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի ԹԻՎ 4-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 1191-Ն ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը, 2008 թվականի հունիսի 17-ի «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի N ՆՀ-728 հրամանագրի 1.37 կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի մարտի 3-ի «Տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների նկատմամբ մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» թիվ 11-Ն հրամանով (այսուհետ՝ հրաման) հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հրամանը լրացնել նոր հավելված 2-ով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի 2014 թվականի փետրվարի 5-ի և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի «Արտակարգ իրավիճակների բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող վարչական հսկողության հարցաշարը հաստատելու մասին» թիվ 4-Ն և թիվ 1191-Ն համատեղ հրամանը:

 

Ա. Երիցյան

 

Հավելված 1
Հաստատված է
ՀՀ տարածքային կառավարման և
արտակարգ իրավիճակների նախարարի
2015 թվականի օգոստոսի 27-ի
թիվ 860-Ն հրամանով

 

«Հավելված

Հաստատված է

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման նախարարի

2014 թվականի մարտի 3-ի

թիվ 11-Ն հրամանով

 

Վարչական Հսկողության Հարցաշար

Տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորությունների նկատմամբ

Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից իրականացվող

 

I. Համայնքի ավագանու գործառույթը`

1. Համայնքի ավագանին «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք /այսուհետ՝ ՏԻՄ/ օրենքով սահմանված կարգով`

1) ընդունում է իր կանոնակարգը ՏԻՄ օրենքի պահանջներին համապատասխան.

2) հաստատում է համայնքի զարգացման ծրագիրը.

3) հաստատում է համայնքի բյուջեն, բյուջեի` համայնքի ղեկավարի առաջարկած փոփոխությունները և բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը.

4) որոշում է կամավոր լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները` համայնքի ղեկավարի ներկայացմամբ.

5) որոշում է համայնքի ղեկավարի վարձատրության չափը.

6) օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում համայնքային բյուջետային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին.

7) իր որոշմամբ համաձայնություն է տալիս համայնքի ղեկավարի ներկայացրած` բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատում է համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերը: Այդ մարմիններում ավագանու առաջադրած ներկայացուցիչների թիվը կարող է լինել միայն կեսից պակաս.

9) օրենքով սահմանված դեպքերում սահմանում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը.

10) սահմանում է համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը.

11) համայնքի ղեկավարի առաջարկությամբ որոշում է կայացնում համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու մասին, որում պետք է նշվեն օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը և վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օտարելու դեպքում համայնքի ավագանու որոշման մեջ պետք է նշվեն նաև հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մակերեսը, նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը.

12) որոշում է կայացնում համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկների ու կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ.

13) իր որոշմամբ վավերացնում է Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների համայնքների հետ համագործակցելու մասին պայմանագրերը: Համայնքների գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով որոշում է կայացնում համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու և դրանց անդամության վճարները մուծելու մասին.

14) համայնքի ղեկավարի ներկայացմամբ որոշում է ընդունում աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու վերաբերյալ.

15) Համայնքային ծառայության պաշտոնների մասով աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը և (կամ) հաստիքացուցակը հաստատելու, ինչպես նաև փոփոխելու և (կամ) լրացնելու հարցում որոշում է կայացնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին դիմելու մասին: Աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը և (կամ) հաստիքացուցակը հաստատված, ինչպես նաև փոփոխված և (կամ) լրացված է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից.

16) որոշում է ընդունում համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները հաստատելու մասին` «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.

17) հաստատում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, ինչպես նաև ՏԻՄ օրենքի 37-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետով սահմանված քաղաքաշինական այն փաստաթղթերը, որոնց պատվիրատուն է համայնքը.

18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով որոշում է ընդունում համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու մասին.

19) հաստատում է համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը.

20) քննարկում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության և այլ իրավասու պետական մարմինների իրականացրած ստուգումների արդյունքները և իր իրավասության շրջանակում դրանց վերաբերյալ ընդունում է որոշում.

21) քննարկում և որոշում է կայացնում համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.

22) քննարկում և որոշում է կայացնում համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ.

23) Ավագանու նիստում կարող է քննարկվել համայնքի շահերին վերաբերող ցանկացած հարց: Քննարկվող հարցերի վերաբերյալ ավագանին ընդունում է որոշումներ և ուղերձներ: ՏԻՄ օրենքով սահմանված դեպքերում ավագանին կազմում է արձանագրություններ.

24) Համայնքի ավագանին ընդունում է կանոնակարգ, որը կարգավորում է ավագանու գործունեությունը, նիստերի նախապատրաստումը և անցկացումը: Ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ անգամ.

25) Համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորում են համայնքի ղեկավարն ու ավագանու անդամները` համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասն օր առաջ ներկայացրած գրավոր հարցերից.

26) Համայնքի ավագանու անդամը չի կարող միաժամանակ`

ա) աշխատել նույն աշխատակազմում, համայնքի բյուջետային հիմնարկներում, լինել համայնքային հիմնարկների և կազմակերպությունների ղեկավար.

բ) լինել համայնքի ղեկավար.

գ) աշխատել իրավապահ, պետական անվտանգության և դատական մարմիններում.

դ) օրենքով սահմանված կարգով, ինչպես նաև զինված ուժերում ծառայելու կամ ծառայության անցնելու դեպքերում համայնքի ավագանու անդամը պարտավոր է մինչև ավագանու հերթական նիստը գրավոր հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները դադարեցվում են.

27) Համայնքի ավագանու անդամը օրենքով սահմանված կարգով պարտավոր է`

ա. Համայնքի ավագանու անդամը պարտավոր է իր գործունեության ընթացքում առաջնորդվել օրենքով և համայնքի բարօրությանն ուղղված համոզմունքով.

բ. մասնակցել ավագանու նիստերին.

գ. պարբերաբար հանդիպել համայնքի բնակչության հետ, համայնքի ընտրողներին տեղեկացնել համայնքի ավագանու աշխատանքների մասին.

դ. մասնակցել ավագանու կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելություններին.

ե. ավագանու կանոնակարգով սահմանված կարգով անդամակցել ավագանու որևէ մշտական հանձնաժողովի, մասնակցել դրա նիստերին.

զ. օժանդակել համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցությանը.

է. չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին.

ը. անհամատեղելի պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ համայնքի ղեկավարին.

թ. ստորագրել իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերը.

28) Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի կանոնադրություն, որը հաստատում է համայնքի ավագանին.

29) գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված
խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1

2

3

4

5

6

7

1. Համայնքի ավագանու կողմից ՏԻՄ օրենքի պահանջներին համապատասխան ընդունված իր կանոնակարգի առկայություն:

           

2. Համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքի զարգացման ծրագրի առկայություն:

           

3. Համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքի բյուջեի առկայություն:

           

4. Համայնքի բյուջեի փոփոխությունների դեպքում համայնքի ավագանու կողմից հաստատման առկայություն:

           

5. Համայնքի ավագանու կողմից հաստատված բյուջեի կատարման տարեկան հաշվետվության առկայություն:

           

6. Համայնքի ղեկավարի ներկայացմամբ կամավոր լիազորությունների իրականացման կարգի և անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերաբերյալ որոշման առկայություն:

           

7. Համայնքի ղեկավարի վարձատրության չափի վերաբերյալ համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

8. Համայնքային բյուջետային հիմնարկների, համայնքի մասնակցությամբ առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման վերաբերյալ համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

9. Համայնքի ղեկավարի ներկայացրած` բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների թեկնածուներին համաձայնություն տալու վերաբերյալ համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

10. Համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերի հաստատման վերաբերյալ համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

11. Տեղական հարկերի, տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերի հաստատման վերաբերյալ համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

12. Համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերի հաստատման վերաբերյալ համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

13. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքն օգտագործման տրամադրելու կամ օտարելու դեպքում օրենքով սահմանված կարգով համայնքի ավագանու որոշման առկայություն, որում նշված է օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը և վճարի չափը, օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը, իսկ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն օրենքով սահմանված կարգով օտարելու դեպքում նաև հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, մակերեսը, նպատակային նշանակությունը, հողատեսքը, գործառնական նշանակությունը:

           

14. Համայնքային նշանակության փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկների ու կազմակերպությունների անվանման և վերանվանման վերաբերյալ համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

15. Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների համայնքների հետ համագործակցության դեպքում իր որոշմամբ համագործակցության պայմանագրերի վավերացում:

           

16. Համայնքների հիմնադրած միություններին անդամակցելու դեպքում անդամակցության և դրանց անդամության օրենքով սահմանված կարգով վճարները մուծելու մասին որոշման առկայություն:

           

17. Աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը (ՏԻՄ օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան) հաստատելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

18. Համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու նպատակով ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին դիմելու մասին համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

19. Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, դրանց փոփոխությունները, ինչպես նաև նախագծման առաջադրանքները «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

20. Համայնքի քաղաքաշինական կանոնադրության հաստատման վերաբերյալ համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

21. Համայնքի հողերի օգտագործման սխեմաները հաստատելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

22. Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը օրենքով սահմանված կարգով հաստատելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

23. Իր իրավասության շրջանակում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վերահսկիչ պալատի իրականացրած վերահսկողության և այլ իրավասու պետական մարմինների իրականացրած ստուգումների արդյունքների վերաբերյալ որոշման առկայություն։

           

24. Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ որոշման առկայություն:

           

25. Համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակի, անվանումների ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ որոշման առկայություն:

           

26. Համայնքի ավագանու առնվազն երկու ամիսը մեկ անգամ կայացած նիստերի արձանագրությունների առկայություն:

           

27. Համայնքի ավագանու նիստերի օրակարգի ձևավորման գործընթացում ՏԻՄ օրենքի պահանջների պահպանման առկայություն:

           

28. Համայնքի ավագանու անդամի նկատմամբ օրենքով նախատեսված այլ անհամատեղելի պաշտոններ զբաղեցնելու վերաբերյալ սահմանափակումների պահպանում:

           

29. Համայնքի ավագանու անդամի ավագանու նիստերին պարտադիր մասնակցություն:

           

30. Համայնքի ավագանու անդամի ավագանու կանոնակարգով սահմանված կարգով որևէ մշտական հանձնաժողովի անդամակցությունը և դրա նիստերին մասնակցությունը:

           

31. Համայնքի ավագանու անդամի իր ընտանիքի անդամների և մերձավոր բարեկամների (ծնող, քույր, եղբայր, երեխա) շահերին առնչվող որոշումների քվեարկությանը մասնակցության բացառումը:

           

32. Համայնքի ավագանու անդամի իր մասնակցությամբ ընդունված փաստաթղթերում ստորագրության առկայություն:

           

33. Աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման առկայության դեպքում օրենքով սահմանված կարգով կանոնադրության հաստատման առկայություն:

           

II. Համայնքի ղեկավարի գործառույթը՝ օրենքով սահմանված պահանջների համաձայն՝

1. Ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարը հրապարակում է տեղեկություն ավագանու նիստի ժամանակի, վայրի վերաբերյալ և օրակարգի նախագիծը: Հրապարակումն իրականացվում է համայնքներում` համայնքի ավագանու նստավայրում դրանք փակցնելու միջոցով, ինչպես նաև այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար` առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երկու հազար բնակչի համար:

2. Համայնքի ղեկավարը իր պաշտոնը ստանձնելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում, մշակում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի, ինչպես նաև համայնքային բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, կառուցվածքները համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում, ինչպես նաև աշխատակիցների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը:

3. Համայնքի ղեկավարը ինքնուրույն և սեփական պատասխանատվությամբ նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում: Համայնքի նոր ղեկավարի ընտրվելուց հետո հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց լիազորությունները վայր են դնում: Համայնքի ղեկավարը աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կառուցվածքը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատվելուց հետո` մեկամսյա ժամկետում, նշանակումներ է կատարում հայեցողական պաշտոններում:

4. Համայնքի ղեկավարը իր ներկայացմամբ և ավագանու համաձայնությամբ նշանակում է համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին:

5. Համայնքի ղեկավարը օրենքով սահմանված կարգով`

1) համայնքի ղեկավարը անհատական ակտեր ընդունելուց հետո պարտավոր է երկօրյա ժամկետում այն ուղարկել համայնքի ավագանու անդամներին և փակցնել համայնքի ավագանու նստավայրում` բոլորի համար տեսանելի տեղում.

2) հաստատում է աշխատակազմի գործավարության կարգը.

3) համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

4) համայնքային ենթակայության առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

5) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ.

6) առաջարկություն է ներկայացնում համայնքի ավագանուն` համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ.

7) համայնքի ավագանու որոշմամբ և սահմանած պայմաններով օտարում կամ օգտագործման է տրամադրում համայնքի սեփականություն համարվող գույքը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմում և Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով (բացառությամբ Երևան քաղաքի) լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) և կայացնում է որոշումներ՝ այդ սխեմային համապատասխան անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ՝ երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ.

9) համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի անվանման և վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկներն ու կազմակերպությունները և օրենքով սահմանված կարգով ներկայացնում է գրանցման (բացառությամբ պատմամշակութային ու բնապատմական հուշարձանների).

10) սահմանում է շենքերի և շինությունների համարակալումը.

11) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով վարում է համայնքի քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ կադաստրներ.

12) օրենքով կամ կառավարության սահմանած կարգով միջոցներ է ձեռնարկում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման համար.

13) կազմակերպում է համայնքի բնակիչների հաշվառումը.

14) կատարում է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է առնում քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները և ձեռնարկում է միջոցներ.

15) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության և հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ.

16) միջոցներ է ձեռնարկում իր համայնքում երեխաների ծնունդների չգրանցման դեպքերը բացահայտելու և այդ ծնունդների պետական գրանցումներն ապահովելու ուղղությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով տալիս է երեխայի ծննդի պետական գրանցման գրավոր հայտարարություն.

17) կազմակերպում է տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, մասնավորապես համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների հանրային լսումներ կամ քննարկումներ, դրանց վերաբերյալ առաջարկությունների ընդունումը և ներկայացումը նախաձեռնությունների և նախագծերի հեղինակներին։

6. Համայնքի սեփականություն համարվող գույքը համայնքի ղեկավարը ենթարկում է ամենամյա պարտադիր գույքագրման, որը ներկայացվում է ավագանու հաստատմանը:

7. Սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ գույքն օտարելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, համայնքի ղեկավարը գույքագրման փաստաթղթերում կատարում է համապատասխան փոփոխություններ, որոնք համայնքի ավագանին հաստատում է առաջիկա նիստում:

8. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Համայնքում առնվազն երկու հազար բնակչի համար համայնքի յուրաքանչյուր մասի բնակչի համար մատչելի տեղերում հայտարարություն փակցնելու միջոցով ավագանու հերթական նիստից առնվազն յոթ օր առաջ համայնքի ղեկավարի կողմից հրապարակված տեղեկության առկայություն՝ ավագանու նիստի ժամանակի, վայրի և օրակարգի վերաբերյալ:

           

2. Համայնքի ղեկավարի աշխատակազմի և համայնքային բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, կառուցվածքները և աշխատակիցների քանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

3. օրենքով սահմանված կարգով հայեցողական պաշտոններում նշանակումներ կատարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշման առկայություն:

           

4. Համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարների նշանակման վերաբերյալ համայնքի ավագանու անդամների համաձայնության առկայություն:

           

5. Համայնքի ղեկավարի անհատական ակտերի ընդունումից հետո օրենքով սահմանված երկօրյա ժամկետում ուղարկելու ավագանուն անդամներին ուղարկված լինելու, ինչպես նաև համայնքի ավագանու նստավայրում և բոլորի համար տեսանելի վայրում համայնքի ղեկավարի անհատական ակտերի փակցված լինելու առկայություն:

           

6. Համայնքի ղեկավարի որոշմամբ հաստատված աշխատակազմի գործավարության կարգի առկայություն:

           

7. Համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների և ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման կամ լուծարման մասին որոշման նախագծերը ավագանու հաստատմանը ներկայացված լինելու առկայություն:

           

8. Ավագանու հաստատմանը ներկայացված համայնքային ենթակայության առևտրային կազմակերպությունների խորհուրդների և վերստուգիչ մարմինների կազմերի վերաբերյալ ներկայացված լինելու առկայություն:

           

9. Համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգը հաստատելու վերաբերյալ համայնքի ավագանուն ներկայացված առաջարկության առկայություն:

           

10. Համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների քանակը, անվանումներն ու ձևավորման կարգը հաստատելու վերաբերյալ համայնքի ավագանուն ներկայացված առաջարկության առկայություն:

           

11. օրենքով սահմանված կարգով օտարված կամ օգտագործման տրամադրված համայնքի սեփականություն համարվող գույքի վերաբերյալ ավագանու որոշման առկայություն:

           

12. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կազմելուց և և Հայաստանի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհներին վերաբերող մասով լիազոր մարմնի հետ համաձայնեցնելուց հետո համայնքի ավագանու հաստատմանը համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման (համայնքային ենթակայության ճանապարհների մասով) ներկայացված լինելու առկայությունը:

           

13. Համայնքի ղեկավարի որոշման առկայություն համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեմայի համապատասխան անվտանգ երթևեկության կազմակերպման համար անհրաժեշտ ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ու այլ տեխնիկական միջոցների տեղադրման վերաբերյալ՝ երթևեկության անվտանգության մասով համաձայնեցնելով պետական լիազոր մարմնի հետ:

           

14. Համայնքի անվանման և վերանվանման ենթակա փողոցները, պողոտաները, հրապարակները, զբոսայգիները, համայնքային ենթակայության կրթական, մշակութային և այլ հիմնարկներն ու կազմակերպությունները ավագանու հաստատմանը ներկայացված լինելու առկայություն, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցման ներկայացնելու առկայություն:

           

15. Շենքերի և շինությունների համարակալման սահմանման վերաբերյալ օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարի որոշման առկայություն:

           

16. Համայնքի քաղաքաշինական, բնապահպանական, գյուղատնտեսական և այլ կադաստրների օրենքով սահմանված կարգով վարում:

           

17. Քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային միջոցառումների, ինչպես նաև տեխնոլոգիական և տարերային աղետների վտանգների նվազեցման ու հետևանքների վերացման հետ կապված աշխատանքների կազմակերպման համար օրենքով սահմանված կարգով միջոցների ձեռնարկում:

           

18. օրենքով սահմանված կարգով համայնքի բնակիչների հաշվառման իրականացում:

           

19. օրենքով սահմանված կարգով քաղաքացիների ընդունելության կազմակերպում:

           

20. Համայնքում խնամակալության և հոգաբարձության մարմինների օրենքով սահմանված կարգով ձևավորման առկայություն:

           

21. Համայնքում երեխաների ծնունդների չգրանցման բացառման, իսկ հայտնաբերման դեպքում օրենքով սահմանված կարգով գրանցման ուղղությամբ իրականացված աշխատանքներ:

           

22. օրենքով սահմանված կարգով՝ տեղական ինքնակառավարմանն առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական կարևորագույն նախաձեռնությունների և նախագծերի, մասնավորապես համայնքի զարգացման ծրագրերի և տարեկան բյուջեի, համայնքի կողմից մատուցվող հանրային ծառայությունների ոլորտներում համայնքի ավագանու և ղեկավարի որոշումների, համայնքի գլխավոր հատակագծի, քաղաքաշինական, բնապահպանական, կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների հանրային լսումներ կամ քննարկումներ իրականացնելու համար կատարված աշխատանքների առկայություն:

           

23. Ամենամյա պարտադիր գույքագրման վերաբերյալ համայնքի ավագանու որոշման առկայություն:

           

24. Սեփականության իրավունքով գույք ձեռք բերելուց կամ գույքն օտարելուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, գույքագրման փաստաթղթերում կատարած համապատասխան փոփոխությունների առկայություն:

           

III. Համայնքի ղեկավարի օրենքով սահմանված այլ գործառույթը՝

1. Համայնքի ղեկավարը մշակում է համայնքի քառամյա զարգացման ծրագիրը, որը ներկայացնում է նորընտիր ավագանու հաստատմանը` վերջինիս լիազորությունների ստանձնման օրվանից եռամսյա ժամկետում: Եթե համայնքի նորընտիր ղեկավարի լիազորություններ ստանձնելու ժամկետը համընկնում է նորընտիր ավագանու լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետին, ապա համայնքի նորընտիր ղեկավարը քառամյա ծրագիրը համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում կամ ավագանու լիազորություններն ստանձնելու օրվանից եռամսյա ժամկետում կամ իր լիազորություններն ստանձնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում:

Համայնքի քառամյա զարգացման ծրագրում պարտադիր կարգով ներառվում են համայնքի տարածական զարգացումը սահմանող` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման կամ դրանց փոփոխման (լրացման) մասին դրույթներ:

2. Համայնքի զարգացման քառամյա ծրագրի և (կամ) տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման) գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար համայնքի ղեկավարի առաջարկությամբ և համայնքի ավագանու որոշմամբ ձևավորվում է համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմին` աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև համայնքի ավագանու մեկից մինչև երեք անդամների, բնակիչների, փորձագետների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ (վերջիններիս համաձայնությամբ):

3. Համայնքի ղեկավարը մինչև համայնքի զարգացման քառամյա ծրագրի և (կամ) տարեկան բյուջեի նախագծերը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը կազմակերպում և անցկացնում է հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումներ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1-ին հոդվածով սահմանված ժամկետում: Հանրային բաց լսումներում կամ քննարկումներում ստացված և ընդունված դիտողությունների և առաջարկությունների վերաբերյալ համայնքի ղեկավարը տրամադրում է տեղեկատվություն համայնքի ավագանուն:

4. Համայնքի ղեկավարը կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի բյուջեի նախագիծը, դրանում առաջարկվող փոփոխություններն ու ապահովում է բյուջեի կատարումը, որի վերաբերյալ եռամսյա հաղորդումներ և տարեկան հաշվետվություն է ներկայացնում համայնքի ավագանուն:

5. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի նախագիծը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացնում կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո` երկամսյա ժամկետում: Բյուջեի նախագիծն ավագանու անդամներին է ուղարկվում քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ: Եթե պետական բյուջեն ընդունելիս ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերը փոփոխվում են, ապա համայնքի ղեկավարը երկշաբաթյա ժամկետում ավագանու հաստատմանն է ներկայացնում բյուջեի համապատասխան փոփոխությունները:

6. Համայնքի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով մատուցվող ծառայությունների` ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման, ջեռուցման, աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման, բազմաբնակարան շենքերի սպասարկման և այլ ծառայությունների իրականացման համար համայնքն օրենքով սահմանված կարգով սահմանում է վճարներ:

Վճարների չափը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ: Եթե այդ ծառայություններն իրականացնում են համայնքի բյուջետային հիմնարկները, ապա գանձված գումարն ուղղվում է համայնքի բյուջե:

7. Համայնքի ղեկավարը բյուջեի հիման վրա ճշտում է աշխատակազմի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և բյուջետային հիմնարկների խնդիրները, հաստատում է դրանց դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանները:

8. Համայնքի ղեկավարը, օրենքով սահմանված կարգով, ապահովում է բյուջեի կատարումը, պարտադիր կարգով ստորագրում է բոլոր ֆինանսական փաստաթղթերը և անձնական պատասխանատվություն է կրում ֆինանսական գործառնությունները ճշգրիտ ու օրենքին համապատասխան կատարելու համար:

9. Համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:

10. Համայնքի ղեկավարը ֆինանսների բնագավառում իրականացնում է հետևյալ պարտադիր լիազորությունները.

1) տեղական հարկերի, տուրքերի և վճարների` օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

2) oրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը.

3) տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.

4) համայնքի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերի վերաբերյալ որոշման նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը.

5) տնօրինում է համայնքի բյուջեի միջոցները, ապահովում է դրանց նպատակային օգտագործումը:

11. Համայնքի բյուջեի եկամտային մասի կազմման գործընթացում` տարեկան հաշվարկային ցուցանիշների ընդունման ժամանակ ապառքներից (հողի հարկի և գույքահարկի մասով) գումարների ներառում` ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրված մեթոդական ցուցումների համաձայն:

12. Համայնքի բյուջեի կազմման գործընթացում` տարեկան հաշվարկային ցուցանիշների իրատեսական բաշխումն ըստ տարվա ամիսների:

13. Բյուջեի ծախսային մասի կազմման գործընթացում` աշխատավարձի ֆոնդի տարեկան հաշվարկային ցուցանիշների ընդունման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից ներկայացրած առաջարկությունների հաշվի առնում:

14. Համայնքներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի համաձայն` դոտացիաների տրամադրման համար ներկայացվող ելակետային տվյալների համապատասխանության ապահովում համայնքների տարեկան հաշվարկային ցուցանիշներին (բազային թվերին):

15. Համայնքի բյուջեի եկամտային մասի կատարման գործընթացում եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշների ապահովման դեպքում` պատճառների բացահայտում և համապատասխան միջոցների ձեռնարկում:

16. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման» մասին թիվ 168-Ն որոշման պահանջների պահպանում:

17. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքը՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Օրենքով սահմանված կարգով համայնքի քառամյա զարգացման ծրագիրը համայնքի ավագանուն ներկայացված լինելու առկայություն:

           

2. Համայնքի ավագանու որոշմամբ հաստատված համայնքի զարգացման քառամյա ծրագրի և (կամ) տարեկան բյուջեի կառավարման (կազմման, հանրային քննարկման, իրականացման (կատարման) և վերահսկման) գործընթացներում համայնքի բնակիչների մասնակցությունն ապահովելու համար աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների համապատասխան մասնագետների ընդգրկմամբ, ինչպես նաև համայնքի ավագանու մեկից մինչև երեք անդամների, բնակիչների, փորձագետների և այլ շահագրգիռ անձանց ներգրավմամբ (վերջիններիս համաձայնությամբ) ստեղծված համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի առկայություն:

           

3. Օրենքով սահմանված կարգով՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրի և (կամ) տարեկան բյուջեի նախագծերի վերաբերյալ հանրային բաց լսումներ և (կամ) քննարկումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ աշխատանքների առկայություն:

           

4. Օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջեի նախագծի կազմման, համայնքի ավագանու հաստատման, բյուջեի կատարման, դրանում առաջարկվող փոփոխությունների, ինչպես նաև համայնքի ավագանուն եռամսյա հաղորդումներ և տարեկան հաշվետվությունների ներկայացման ուղղությամբ կատարված աշխատանքների առկայություն:

           

5. ՀՀ կառավարության կողմից ֆինանսական համահարթեցման սկզբունքով համայնքներին տրամադրվող դոտացիաների նախնական թվերի հրապարակումից հետո` երկամսյա ժամկետում համայնքի բյուջեի նախագիծը առնվազն մեկ շաբաթ առաջ համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ կատարված աշխատանքների առկայություն:

           

6. Համայնքի բնակչության կենսաապահովման խնդիրները լուծելու նպատակով մատուցվող ծառայությունների` ջրամատակարարման, ջրահեռացման, ոռոգման, ջեռուցման, աղբահանության և սանիտարական մաքրման կազմակերպման, բազմաբնակարան շենքերի սպասարկման և այլ ծառայությունների իրականացման համար օրենքով սահմանված կարգով վճարների սահմանման ուղղությամբ կատարված աշխատանքների առկայություն:

           

7. ՀՀ պետական բյուջեի հիման վրա ճշտված դրամարկղային գործառնությունների եռամսյակային կամ ամսական պլանների հաստատված լինելու առկայություն:

           

8. Օրենքով սահմանված կարգով համայնքի ֆինանսական փաստաթղթերի համապատասխանությունը ՀՀ օրենսդրության պահանջներին:

           

9. Օրենքով սահմանված ժամկետում համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը համայնքի ավագանու հաստատմանը ներկայացված լինելու առկայությունը:

           

10. Տեղական հարկերի, տուրքերի և վճարների` օրենքով սահմանված տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու վերաբերյալ որոշման նախագծերը ավագանու հաստատմանը ներկայացնելու առկայություն:

           

11. Համայնքի ղեկավարի կողմից տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն համարվող հողերի, համայնքի սեփականություն համարվող գույքի օրենքով սահմանված կարգով վարձավճարների գանձման ու վերահսկման ուղղությամբ կատարված աշխատանքների առկայություն:

           

12. Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցների կիրառման առկայություն:

           

13. Համայնքի կողմից իրականացվող ծառայությունների դիմաց կատարվող վճարների դրույքաչափերի վերաբերյալ օրենքով սահմանված կարգով ավագանու հաստատմանը ներկայացված որոշման առկայություն:

           

14. Համայնքի բյուջեի միջոցների տնօրինման և նպատակային օգտագործման համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը:

           

15. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից տրված մեթոդական ցուցումների համաձայն համայնքի բյուջեի եկամտային մասի կազմման գործընթացում` տարեկան հաշվարկային ցուցանիշների ընդունման ժամանակ ապառքներից (հողի հարկի և գույքահարկի մասով) գումարների ներառում:

           

16. Համայնքի բյուջեի կազմման գործընթացում տարեկան հաշվարկային ցուցանիշների իրատեսական բաշխման առկայություն՝ ըստ ամիսների:

           

17. Բյուջեի ծախսային մասի կազմման գործընթացում` աշխատավարձի ֆոնդի տարեկան հաշվարկային ցուցանիշների ընդունման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից ներկայացրած առաջարկությունների ընդունում:

           

18. «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի համաձայն` դոտացիաների տրամադրման համար ներկայացվող ելակետային տվյալների համապատասխանության ապահովում համայնքների տարեկան հաշվարկային ցուցանիշներին (բազային թվերին) համապատասխան:

           

19. Համայնքի բյուջեի եկամտային մասի կատարման գործընթացում եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշների ապահովման դեպքում` պատճառների բացահայտում և ձեռնարկված միջոցների իրականացում:

           

20. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշման պահանջների պահպանում:

           

Հավելված 2
Հաստատված է
ՀՀ տարածքային կառավարման և
արտակարգ իրավիճակների նախարարի
2015 թվականի օգոստոսի 27-ի
թիվ 860-Ն հրամանով

 

«Հավելված 2 

ՀՀ փոխվարչապետ,

տարածքային կառավարման նախարարի

2014 թվականի մարտի 3-ի

թիվ 11-Ն հրամանի

 

ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

 

1. Գործառույթը՝ Արտակարգ իրավիճակներում համայնքի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպում և իրականացում։

2. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքերը՝ «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենք, «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշում, ՀՀ կառավարության 2010 թվականի հունիսի 24-ի N 824-Ն որոշում, ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 28-ի N 592 որոշում, ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 919-Ն որոշում, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշում:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Բնակչության տարահանման պլանավորում և կազմակերպում.
Համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված համայնքային տարահանման հանձնաժողովի, տարահանման հանձնաժողովի հաստատված կանոնադրության, տարահանման հանձնաժողովի կողմից մշակված տարահանման պլանի առկայություն:

           

2. Տարահանված բնակչության կենսաապահովում.
Բնակչության կենսաապահովման գործընթացների նախապատրաստման միջոցառումների պլանի առկայություն:

           

3. Բնակչության պատսպարման իրականացում.
Պաշտպանական կառույցներում բնակչության պատսպարման համար նախապես մշակված և հաստատված ամրագրման պլանի, պաշտպանական կառույցներով չապահովված բնակչությանը պատսպարելու նպատակով՝ պարզագույն թաքստոցների կառուցման համար համայնքի ղեկավարի կողմից հաստատված պլանի առկայություն:

           

4. Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանություն.
Համայնքի ղեկավարի կողմից մշակված,
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարի հետ համաձայնեցված, համապատասխան պետական կառավարման տարածքային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի առկայություն:

           

5. Ուժեղ երկրաշարժի դեպքում գործողությունների պլանի իրականացման համար՝ պլանների համակողմանի ապահովման մասին հայտերի ներկայացում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։

           

6. ՀԱԷԿ-ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզերի՝ ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2328-Ն որոշմամբ պլանում ներգրավված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմված արտակարգ իրավիճակներում գործելու պլանների առկայություն:

           

3. Գործառույթը՝ Համայնքի քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման կազմակերպում։

4. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքերը՝ «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 22-ի N 633-Ն որոշում:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված
խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառա-յության (ԱԻՆ ՓԾ) համապատասխան մարզային փրկարարական վարչության մեթոդական օգնությամբ մշակված՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ համապատասխան մարզային փրկարարական վարչության պետի հետ, սահմանամերձ գոտում գտնվող համայնքներինը` նաև համապատասխան զինվորական կայազորի պետի հետ համաձայնեցված, ՀՀ համայնքի ղեկավարի կողմից հաստատված, հունվարի 1-ի դրությամբ ճշտված ՀՀ համայնքի քաղաքացիական պաշտպանության պլանի, համայնքային քաղաքացիական պաշտպանության ծառայության քաղաքացիական պաշտպանության պլանի առկայություն:

           

5. Գործառույթը՝ Քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայությունների և կազմավորումների ստեղծում։

6. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքերը՝ «Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 10-ի N 384-Ն որոշում, ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 13-ի N 1532-Ն որոշում:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված
խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված քաղաքացիական պաշտպանության համայնքային հետևյալ ծառայությունների առկայություն.
1) կապի և ազդարարման,
2) ինժեներական,
3) բժշկական,
4) տրանսպորտային,
5) առևտրի և սննդի,
6) էներգետիկայի և լուսաքողարկման,
7) բույսերի և կենդանիների պաշտպանության,
8) հասարակական կարգի պահպանման,
9) նյութատեխնիկական
մատակարարման,

10) կոմունալ-տեխնիկական՝
բնակչության հատուկ սպասարկումների:
Քաղաքացիական պաշտպանության համայնքային ծառայությունների հաստատված կանոնադրությունների առկայություն:

           

2. Համայնքի ղեկավարի որոշմամբ ստեղծված քաղաքացիական պաշտպանության հա-մայնքային կազմավորումների առկայություն (անհրաժեշտության դեպքում)։

           

7. Գործառույթը՝ Համայնքի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների կազմակերպում։

8. Գործառույթի իրականացման օրենսդրական հիմքերը՝ «Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենք, ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1351-Ն որոշում:

Դրույթների անվանումը

Պահպանված է

Թերի է պահպանված

Պահպանված չէ

Հայտնաբերված խախտումները

Առաջարկություններ հսկողության ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով սահմանված ժամկետները

1. Համայնքների ղեկավարների կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքների կատարման հայտերի ներկայացում, սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզի առկայություն։

           

2. Համայնքների զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ներառում։

           

Ա. Երիցյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան