ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
| 
 4 ապրիլի 2008 թ.  | 
N 198-Ա/Ք | 
Հ Ր Ա Մ Ա Ն
«Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առԵՎտրային կազմակերպությանը տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա տալու մասին
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզավորման կարգի» 4-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի 2008 թ. ապրիլի 3-ի եզրակացությունը՝
Հրամայում եմ`
1. «Հանրապետական N 2 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տալ հիմնական ընդհանուր կրթության հիմքով, առկա ուսուցմամբ, 3 ամիս տևողությամբ, ընդունելության սահմանային 60 տեղով` «BC կարգի» տրանսպորտային միջոցներ վարելու ուսուցման գործունեության իրականացման լիցենզիա:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը և հսկողությունը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը:
| 
 ՀՀ կրթության և գիտության նախարար`  | 
L. Մկրտչյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|