«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 մայիսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11315155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
21 ապրիլի 2015 թ. ք. Երևան |
N 6-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի 6-րդ կետը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել «Պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչների մեթոդական ուղեցույցը»` համաձայն հավելվածի:
ՀՀ պաշտպանության նախարար |
Ս. Օհանյան |
Հավելված ՀՀ պաշտպանության նախարարի 2015 թվականի ապրիլի 21-ի |
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ
1. Հայաստանի Հանրապետության մարզպետների (այսուհետ` մարզպետներ) կողմից պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման մեթոդական ուղեցույցը (այսուհետ` մեթոդական ուղեցույց) մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման պահանջները:
2. Սույն մեթոդական ուղեցույցով սահմանվում են` մարզպետների կողմից պաշտպանության բնագավառում կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները և գնահատման միավորները, աշխատանքների գնահատման գործընթացը:
3. Մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Գնահատման համար հիմք են ծառայում`
1) կատարված աշխատանքների բնութագրերը,
2) կատարված աշխատանքների ժամկետները,
3) նախատեսվող աշխատանքներն առավել արդյունավետ կատարելու համար ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների բնութագրերը,
4) կատարման ենթակա, սակայն թերի կատարված կամ չկատարված աշխատանքների բնութագրերը և դրանց պատճառները:
4. Պաշտպանության բնագավառում գնահատման ենթակա են.
1) Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության և վարչապետի որոշումների և այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովում, ինչպես նաև օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` առավելագույնը 1 միավոր,
2) ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցության ապահովում և դրանց քննարկմանը վերջիններիս իրավասությանը վերաբերող մարզին առնչվող հարցերի ներկայացում` առավելագույնը 0,50 միավոր,
3) ՀՀ օրենսդրությամբ մարզպետներին վերապահված զինապարտների կցագրման և զորակոչի կազմակերպման լիազորությունների իրականացում` առավելագույնը 1,50 միավոր:
5. Մեթոդական ուղեցույցի 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքները ներառում են`
1) զորահավաքային նախապատրաստության կազմակերպում.
ա. մարզպետարանում ստեղծված է զորահավաքային մարմին,
բ. նշանակված են զորավաքային մարմնի պատասխանատու բոլոր պաշտոնատար անձինք,
գ. մարզի զորահավաքային պլանը մշակված է,
դ. զորահավաքային պլանով նախատեսված միջոցառումներն իրականացվել են,
ե. մարզպետարանի և մարզային ենթակայության հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ զորավարժությունների և մարզումների ժամանակ մարզպետարանի գործողությունները, ներգրավվող ռեսուրսների ծանուցումն ու զինկոմիսարիատների նախնական հավաքակետեր առաքումն իրականացվել են,
զ. մարզպետարանում աշխատող պահեստազորայինները սահմանված կարգով ամրագրված են:
Սույն ենթակետում նախատեսված աշխատանքներն իրականացվել են`
- ամբողջությամբ և առանց թերությունների` 0,75 միավոր,
- թերություններով, որոնք չեն անդրադառնում զորահավաքային նախապատրաստության կազմակերպման արդյունավետության վրա` 0,50 միավոր,
- թերություններով, որոնք էականորեն ազդում են զորահավաքային նախապատրաստության կազմակերպման վրա` 0,25 միավոր,
- չեն իրականացվել` 0 միավոր,
2) օրենսդրության կատարելագործման շրջանակներում մարզի զորահավաքային պլանի և նախատեսված միջոցառումների, մարզպետարանի և մարզային ենթակայության հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ զորավարժությունների և մարզումների ժամանակ առաջացած խնդիրների վերացման և գործող ընթացակարգերի բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում` 0,25 միավոր:
6. Մեթոդական ուղեցույցի 4-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքները ներառում են`
1) մարզի տարածքի օպերատիվ սարքավորման պլանավորմանը մասնակցության և դրա իրագործման օժանդակության, հաղորդակցության ուղիների նախապատրաստական անհրաժեշտ միջոցառումների իրականացում, կառավարման կետի ստեղծում և անհրաժեշտ կահավորում, առաջացած խնդիրների վերացման և գործող ընթացակարգերի բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:
Սույն ենթակետում նախատեսված աշխատանքներն իրականացվել են`
- ամբողջությամբ և առանց թերությունների` 0,20 միավոր,
- թերություններով` 0,10 միավոր,
2) մարզային և տեղական զորակոչային հանձնաժողովների, մարզային ենթակայության բժշկական հիմնարկների գործունեության արդյունավետ կազմակերպում և զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների համալրվածության ապահովում:
Սույն ենթակետում նախատեսված աշխատանքներն իրականացվել են`
- ամբողջությամբ և առանց թերությունների` 0,15 միավոր,
- թերություններով` 0,05 միավոր,
3) մարզի տարածքում հանրակրթական ուսումնական հաստատություններում նախնական զինվորական պատրաստության կազմակերպման վիճակը (շենքային պայմաններ, ուսումնամեթոդական բազայի, ուսումնական զենքի համալրվածություն, կցված զորամասերի հետ համագործակցություն):
Սույն ենթակետում նախատեսված աշխատանքներն իրականացվել են`
- ամբողջությամբ և առանց թերությունների` 0,15 միավոր,
- թերություններով` 0,05 միավոր:
7. Սույն մեթոդական ուղեցույցի 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված աշխատանքները ներառում են`
1) մարզպետարանում ժամանակին և սահմանված կարգով զինապարտների գրանցամատյանի վարում, զինապարտների վերաբերյալ անհրաժեշտ ցուցակների սահմանված ժամկետում ներկայացում տարածքային զինվորական կոմիսարիատներ:
Սույն ենթակետում նախատեսված աշխատանքներն իրականացվել են`
- ամբողջությամբ և առանց թերությունների` 0,40 միավոր,
- թերություններով` 0,20 միավոր,
2) մարզի տարածքում հաշվառված արական սեռի նախազորակոչային տարիքի զինապարտների կցագրման ցուցանիշներ.
- կցագրվել է նախազորակոչիկների 95 %-ը և ավելին` 0,40 միավոր,
- կցագրվել է նախազորակոչիկների 90 %-ից մինչև 95 %-ը` 0,30 միավոր,
- կցագրվել է նախազորակոչիկների 80 %-ից մինչև 90 %-ը` 0,20 միավոր,
- կցագրվել է նախազորակոչիկների մինչև 80 %-ը` 0,10 միավոր,
3) յուրաքանչյուր հայտարարված զորակոչի ընթացքում զորակոչից խուսափել է զորակոչի ենթակա քաղաքացիների.
- մինչև 1 %- ը` 0,40 միավոր,
- 1 %-ից մինչև 2 %-ը` 0,30 միավոր,
- 2 %-ից մինչև 3 %-ը` 0,20 միավոր,
- 3 %-ից ավելի` 0,10 միավոր,
4) մարզի տարածքից ռազմաուսումնական հաստատությունների համար առաջադրված դիմորդ-թեկնածուների քանակից ընդունվել են.
- 50 % և ավելին` 0,30 միավոր,
- 30 %-ից մինչև 50 %-ը` 0,20 միավոր,
- մինչև 30 %-ը` 0,10 միավոր:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|