«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 օգոստոսի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 11815365
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
31 հուլիսի 2015 թ. |
N 529-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-Ի N 438-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9.3-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 7-րդ մասերը, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թվականի հուլիսի 17-ի «Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմապիտակների ձեռքբերման հայտի ձևերը հաստատելու և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2013 թվականի մարտի 6-ի N 85-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 438-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները՝
1) հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետը և հրամանով հաստատված N 2 հավելվածը «ՀՀ տարածք ներմուծվող» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ԵՏՄ անդամ երկրներից ներմուծումների)» բառերով,
2) հրամանի 1-ին կետը լրացնել նոր ենթակետով՝
«3) ԵՏՄ անդամ երկրներից ՀՀ տարածք ներմուծվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար դրոշմապիտակների ձեռք բերման հայտի ձևը` համաձայն N 3 հավելվածի:»,
3) հրամանը լրացնել N 3 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Ժամանակավոր պաշտոնակատար` |
Պ. Սաֆարյան |
Հավելված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի հուլիսի 31-ի N 529-Ն հրամանի
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի |
ՀԱՅՏ |
Փաստաթղթի հերթական համարը _______________________ | |||||||
1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
||||||||
2. Իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
||||||||
3. Գտնվելու վայրը (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը) |
||||||||
4. Հաշվառման վայրի հարկային տեսչության անվանումը |
5. Ծածկագիրն ըստ |
6. Ապրանքախմբի |
7. Ապրանքատեսակի |
8. Ենթատեսակը |
9. Տարողությունը (ծավալը. քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավոր) |
10. Ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար անհրաժեշտ դրոշմապիտակների քանակ |
Ընդամենը |
Հարկ վճարողի/ղեկավարի __________________________________________________
(ստորագրությունը, անունը, ազգանունը) |
«___» _____________ 20___»
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|