Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕՈ-3
Տիպ
Օրենքի ուժ ունեցող որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.12.1998-03.07.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.12.31/33(66)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.12.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.12.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.05.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՈՒՆԵՑՈՂ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Բնապահպանական վճարի դրույքաչափերը սահմանելու մասին օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բնապահպանական վճարի դրույքաչափերը (կցվում են):

2. Սահմանել, որ`

ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում օդային ավազան արտանետված վնասակար նյութերի ծավալից և դրույքաչափերից.

բ) իրավաբանական անձանց պատկանող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում օգտագործված վառելիքի քանակի հիման վրա.

գ) ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավտոմեքենաներից և շարժիչավոր լողամիջոցներից վնասակար նյութերի արտանետման համար վճարը հաշվարկվում է սույն որոշմամբ հաստատված դրույքաչափերին համապատասխան և վճարվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան մեկ անգամ, մինչև դրանց տարեկան տեխնիկական զննությունը:

3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` երկամսյա ժամկետում բնությունը հնարավոր ազդեցություններից պահպանելու համար Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բնապահպանական վճարի գանձման օբյեկտի տարր հանդիսացող փաստացի ծավալների նկատմամբ չափաքանակներ և սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 25-ի «Բնական պաշարների օգտագործման, շրջակա միջավայր վնասակար նյութերի արտանետման համար վճարաչափեր սահմանելու և վճարումների կարգը հաստատելու մասին» N 221 որոշման NN 3, 4, 5 և 6 հավելվածները, որոշմամբ հաստատված կարգի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 12-րդ և 13-րդ կետերը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Բնապահպանական վճարի դրույքաչափերը սահմանելու մասին օրենքի ուժ ունեցող որոշում ընդունելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը լիազորելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

Երևան
31 դեկտեմբերի 1998 թ.
ՀՕՈ-3

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՀՕՈ-3
օրենքի ուժ ունեցող
ՈՐՈՇ
ՄԱՄԲ

 

Դ Ր ՈՒ Յ Ք Ա Չ Ա Փ Ե Ր

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐԻ

 

I. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար վճարի դրույքաչափերը

 

1. Օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար`

ա) ամրակայված աղբյուրներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման յուրաքանչյուր տոննայի համար`

 

անօրգանական փոշի
ածխածնի մոնօքսիդ
ածխաջրածիններ
ամոնիակ
ազոտի օքսիդ
ացետոն
ացետալդեհիդ
աղաթթու
ազոտական թթու
բենզինի գոլորշիներ
բուտիլացետատ
բուտադիեն
բենզոլ
դիբուտիլային
էթիլեն
էթիլ սպիրտ
էթիլացետատ
խեժային նյութեր
ծծմբաջրածին
ծծմբային անհիդրիդ
ծծմբական թթու
կապար և նրա միացությունները
կարբիտի փոշի
կարբամիդի փոշի
կրային փոշի
կաղապարման փոշի
մոխիր
մետաղական սնդիկի գոլորշիներ
մուր
մեթիլմեթակրիլատ
մեթիլ սպիրտ
պղնձի օքսիդ
տոլուոլ
 ցեմենտի փոշի
ուայթ սպիրտ
քլոր
քացախաթթու
քլորոպրեն
քլորոֆորմ
քրոմի օքսիդ
քսիլոլ
քրոմ վեցվալենտ
քացախի անհիդրիդ
օրգանական փոշի
ֆտորային միացություններ
մրջնաթթու
անիլին
ֆորմալդեհիդ
ֆրեոն
ֆենոլ

1,800 դրամ
30 դրամ
1,800 դրամ
2,250 դրամ
2,250 դրամ
110 դրամ
9,000 դրամ
450 դրամ
600 դրամ
60 դրամ
900 դրամ
90 դրամ
900 դրամ
900 դրամ
30 դրամ
20 դրամ
900 դրամ
9,000 դրամ
18,000 դրամ
1,800 դրամ
900 դրամ
300,000 դրամ
600 դրամ
1,500 դրամ
600 դրամ
900 դրամ
900 դրամ
300,000 դրամ
1,800 դրամ
9,000 դրամ
180 դրամ
45,000 դրամ
150 դրամ
4,500 դրամ
90 դրամ
3,000 դրամ
1,500 դրամ
45,000 դրամ
3,000 դրամ
60,000 դրամ
450 դրամ
60,000 դրամ
3,000 դրամ
1,800 դրամ
9,000 դրամ
450 դրամ
3,000 դրամ
30,000 դրամ
10 դրամ
30,000 դրամ

 

բ) իրավաբանական անձանց պատկանող ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար` ըստ օգտագործած վառելիքի յուրաքանչյուր տոննայի`

 

դիզելային
բենզին էթիլացված
բենզին ոչ էթիլացված
սեղմված կամ հեղուկ գազ

1,560 դրամ
2,220 դրամ
1,380 դրամ
660 դրամ

 

գ) ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող և Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավտոմեքենաներից և մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման համար` ըստ մեքենայի մակնիշի`

 

ԶԱԶ 9069, 968Ա, 968Մ
ՎԱԶ 2101, 21011, 2102, 2103, 2106
ՎԱԶ 2121
ՎԱԶ 2105, 2107, մյուս մակնիշների
Մոսկվիչ 2136, 2137, 2138, 2140, 412 ԻԷ
ԻԺ 21251
ԳԱԶ 24, 2402, 2410
ԳԱԶ 3102
ԳԱԶ 13, 14
ԳԱԶ 52-03, 52-04
ՈՒԱԶ 451Մ, 452Գ, 452ԳՄ
ՈՒԱԶ 469, 469Բ
ՈՒԱԶ 452
ՌԱՖ
ԿԱՎԶ
ՊԱԶ 672, 3201
ԼԱԶ 695Ն, 697Բ
ԼԱԶ 4202
ԼԱԶ 699 Բ
ԼԻԱԶ 677
ԵրԱԶ 762
ԶԻԼ 130-76
ԶԻԼ 133 Գ2
ՈՒՐԱԼ 370 Ն
ԿամԱԶ 5320, 53212
ՄԱԶ 5335
ՄԱԶ 53352
ԿրԱԶ 257Բ1
ԳԱԶ 6601, 6602
ԲելԱԶ 540
ԲելԱԶ 548Ա
ԲելԱԶ 549
Իկարուս 256, 260, 280, 25058
շարժիչավոր լողամիջոցներ
այլ ավտոմեքենաներ և մեխանիզմներ

1,350 դրամ
2,250 դրամ
1,560 դրամ
1,620 դրամ
1,890 դրամ
2,250 դրամ
2,340 դրամ
1,890 դրամ
3,150 դրամ
4,500 դրամ
2,610 դրամ
2,340 դրամ
2,280 դրամ
2,340 դրամ
4,320 դրամ
5,400 դրամ
7,740 դրամ
2,970 դրամ
9,000 դրամ
8,640 դրամ
2,610 դրամ
6,390 դրամ
10,710 դրամ
9,900 դրամ
4,050 դրամ
3,690 դրամ
4,410 դրամ
5,940 դրամ
5,310 դրամ
15,660 դրամ
21,600 դրամ
36,810 դրամ
13,500 դրամ
1,200 դրամ
50xՁ դրամ

 

Սույն ենթակետում Ձ-ն ավտոմեքենաների և մեխանիզմների շարժիչի հզորությունն է` արտահայտված ձիաուժով:

դ) այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութերի արտանետման համար` ըստ ավտոմեքենաների տեսակի և բեռնատարողության`

 

Մարդատար

 

- թեթև մարդատար ավտոմեքենաներ
- մինչև 12-տեղանոց ավտոբուսներ
- 12 և ավելի տեղանոց ավտոբուսներ

2,500 դրամ
5,000 դրամ
10,000 դրամ

Բեռնատար

 

- մինչև 8 տ բեռնատարողությամբ
- 8-20 տ բեռնատարողությամբ
- 20 և ավելի տ բեռնատարողությամբ

5,000 դրամ
10,000 դրամ
15,000 դրամ

 

2. Ջրային ավազան վնասակար նյութերի և միացությունների յուրաքանչյուր տոննայի արտանետման համար`

 

կախված նյութեր
ազոտ ամոնիակային
ացետոն
թթվածնի կենսաբանական պահանջը
նավթամթերք
պղինձ
սուլֆատներ
ցինկ
քլորիդներ
քրոմ
ընդհանուր ֆոսֆատ
ֆտոր
թունաքիմիկատներ
քացախաթթու
ծծմբաթթու
դետերգենտ (լվացող քիմիական նյութեր)
աղեր
ցիան և ցիան պարունակող նյութեր

5,310 դրամ
5,120 դրամ
301,000 դրամ
18,416 դրամ
204,600 դրամ
1,023,900 դրամ
100 դրամ
1,023,000 դրամ
30 դրամ
20,460 դրամ
10,023,000 դրամ
13,640 դրամ
18,150 դրամ
16,918 դրամ
16,918 դրամ
102,300 դրամ
174 դրամ
174 դրամ

 

II. Շրջակա միջավայր արտադրության եվ սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման համար վճարի դրույքաչափերը

 

Շրջակա միջավայր արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման յուրաքանչյուր տոննայի համար`

 

առաջին դասի վտանգավորության
երկրորդ դասի վտանգավորության
երրորդ դասի վտանգավորության
չորրորդ դասի վտանգավորության
ոչ թունավոր և ոչ վտանգավոր թափոններ

36,000 դրամ
18,000 դրամ
3,600 դրամ
1,200 դրամ
600 դրամ

 

Լեռնաարդյունահանող իրավաբանական անձինք ոչ թունավոր թափոնների տեղադրման համար չեն վճարում:

 

III. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարի դրույքաչափերը

 

Շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

 

ազբոշիֆեր, ջերմամեկուսացնող
ազբեստային սարքեր (էկրաններ),
ավտոմեքենայի արգելակներ

1 տոկոս

 կապար պարունակող արտադրանքներ,
ներկեր

1 տոկոս

լյումինեսցենտային լամպեր,
ամալգամներ (սնդիկային)

1 տոկոս

տպագրական նյութեր, ցինկի շապր
(բելիլա)

1 տոկոս

նավթ, նավթամթերքներ

0,75 տոկոս

մայթաձյութ

0,75 տոկոս

վառելիքաքսուքային նյութեր

0,75 տոկոս

հանքային յուղեր

0,75 տոկոս

էլեկտրոդներ (եռակցման)

0,5 տոկոս

նավթալին (կարծր)

0,5 տոկոս

ավտոմեքենաների մարտկոցներ
(կապարային, լիթիումային)

0,5 տոկոս

տրանսֆորմատորներ, կոնդենսատորներ

0,5 տոկոս

ավտոդողեր

0,25 տոկոս

կինո-ֆոտո ժապավեններ

0,25 տոկոս

ապակյա մանրաթելեր

0,25 տոկոս

չմաքրված դատարկ տարողություններ
(կոնտեյներներ, ավտոցիստեռններ,
կանիստրներ)

0,25 տոկոս

դետերգենտներ (լվացող նյութեր)

0,15 տոկոս

ֆրեոն պարունակող սարքեր և ապրանքներ
(սառնարաններ, դեզոդորանտներ)

0,15 տոկոս

պլաստիկ, պոլիէթիլային
տարաներ և փաթեթներ

0,15 տոկոս

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.04.2000, ՀՕՈ-1 01.05.2000, ՀՕՈ-3
30.07.1999, ՀՕՈ-2 01.08.1999, ՀՕՈ-3
15.06.1999, ՀՕՈ-1 03.07.1999, ՀՕՈ-3
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան