Գլխավոր տեղեկություն
Համար
N 1282-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2015.04.15/9(521).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.06.2014
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 հունիսի 2014 թ.
ք. Երևան

N 1282-Ա


Հ Ր Ա Մ Ա Ն

«ՎԱԳ-ԴԵՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՏՐՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԹԻՎ Կ-ԲՕ–001784 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ` ՕՐԹՈԴՈՆՏԻԿ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԱՏԱՄՆԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ` (ՁՈՒԼԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ (ՁՈՒԼԱՐԱՆ)) ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 22-րդ հոդվածի 4-րդ մասը և 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ին 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, «Վագ-Դենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 23.05.2014թ. դիմումը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Կասեցնել «Վագ-Դենտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2012 թվականի դեկտեմբերի 28-ին տրված բժշկական օգնության և սպասարկման իրականացման թիվ Կ-ԲՕ–001784 լիցենզիայի գործողությունը` օրթոդոնտիկ ստոմատոլոգիական և ատամնատեխնիկական` (ձուլելու հետ կապված աշխատանքների իրականացում (ձուլարան)) տեսակների մասով` մինչև 2015 թվականի մայիսի 20-ը:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետի պաշտոնակատար Կարեն Կոստանյանին`

1) ապահովել լիցենզիայի գործողության կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանին:

 

Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան